Պետք է նստի. նպատակը բերդում փակելն է

15/01/2019 schedule14:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 17-ի համարում

Մարդուն հասարակությունից մեկուսացնելու համար մեզանում բոլորովին պարտադիր չէ, որ տվյալ անձը հանցանք կատարած լինի, կամ նրա մեղքը ապացուցված լինի, բավական է, որ որոշ ատյաններում որոշեն, որ նա «պետք է նստի»: Կամայական, բայց «ծանրակշիռ» մեղադրանք առաջադրելը, ապա դեռ չապացուցված մեղադրանքի դիմաց դատարանից կալանքի սանկցիա ստանալը մեր քննիչ-դատախազներից առանձնապես մեծ ջանքեր չի պահանջում: Անգամ պետք չէ ապացուցել, որ մեղադրանքը հիմնավոր է առաջադրված՝ բավական է, որ մարդուն «կպցրած» հոդվածի համար օրենսգիրքը 1 տարուց ավելի պատիժ նախատեսած լինի: Հաճախ անգամ նախաքննության տնօրինած սուղ փաստերը դատարանին չեն ներկայացվում, իբր՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով:

Արդյունքում մարդը փակված է, պատվիրատուները գոհ են, քննիչ-դատախազներն աշխատանք ունեն, երբեմն նաեւ՝ փող աշխատելու հնարավորություն: Անշուշտ կառարկեք՝ չէ՞ որ, այնուամենայնիվ, գալու է մեղադրանքը ապացուցելու, դատարանում հրապարակային քննության պահը, երբ քննիչը ստիպված է լինելու փաստեր ու ապացույցներ ներկայացնել, այդ ժամանակ ինչպե՞ս են վարվելու: Բայց մինչ դատարան հասնելը երկար ճանապարհ կա անցնելու: Քրեական դատավարության օրենսգրքի հոդված 138-ն ասում է. «Քրգործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի՝ բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի»: Հոդված 197-ն ավելացնում է. «Քրգործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում»:

Բացառություն համարվում են «առանձնակի բարդ» գործերը, որոնց «նախաքննության ժամկետը կարող է երկարացնել դատախազը՝ քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա»: Ի՞նչ է կատարվում մեզանում: Իրականում բացառություն են դարձել երկամսյա ժամկետում քննվող ու ավարտվող գործերը: Նախաքննության ժամկետները համատարած երկարացվում են, մարդիկ անորոշ ու անհեռանկար նստած են: Ստացվում է, որ ինչ-ինչ կասկածելի հիմքերով բերդում հայտնված անձը անորոշ ու շատ երկար ժամանակով հայտնվում է մեկուսացման մեջ: Քննության ժամկետները երկու ամիսը մեկ երկարացվում են, եւ մարդը նստում է այնքան, մինչեւ կկոտրվի կամ նախաքննության մարմնի հետ համաձայնության կգնա:

«Ռոյալ Արմենիա» ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանն ու փոխտնօրեն Արամ Ղազարյանը հոկտեմբերի 12-ից կալանքի տակ են, նրանց մեղադրում են խարդախության, մաքսանենգության, փաստաթղթերի կեղծման մեջ: Իրականում՝ նրանք հայտնվել են Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի «սեւ ցուցակում» եւ պատժվում են Մաքսայինին անհնազանդություն ցուցաբերելու համար: Նրանց կալանքի ժամկետը երկարացվել է մինչեւ փետրվարի 11-ը, սակայն նրանց հետ այս ամիսների ընթացքում ոչ մի քննչական գործողություն չի կատարվել, նախաքննությունը, որպես այդպիսին, փաստորեն, սառեցված է, լուրեր կան, որ ինչ-որ փորձաքննություններ են նշանակվել, եւ սպասում են դրանց ավարտին, իսկ մինչ այդ հասարակության երկու հարգված անդամները նստած են: Մյուս քաղաքական-քրեական գործը փաստաբան Վահե Գրիգորյանի գործն է, որը ձերբակալվել է հոկտեմբերի 7-ին, նրան եւս խարդախության, փաստաթղթեր կեղծելու մեղադրանք է առաջադրվել:

Նրա կալանքի ժամկետը եւս երկարացվել է, այն ավարտվում է փետրվարի 7-ին, բայց ոչ մի երաշխիք չկա, որ ժամկետը մի անգամ էլ չի երկարացվելու: Ու թեեւ այս գործով էլ չի երեւում, թե նախաքննության մարմինն ինչ գործողություններ է կատարում, եւ այդ ինչ «բացառիկ» հանգամանքներ են, որ պահանջում են երիտասարդ փաստաբանին այդքան երկար կալանված պահել, այնուամենայնիվ, դատարանները չեն համարձակվում կալանքը երկարացնելու միջնորդությունը չբավարարել կամ էլ գոնե գրավ կիրառելով՝ Վահեին բաց թողնել: Բոլորը հասկանում են, որ փաստաբանը նստած է Բուզանդի փողոցի բնակիչներին օգնելու համար: Վ.Գրիգորյանը իր կալանքի սանկցիայի հարցը բողոքարկել է Եվրոդատարան: Օգոստոսի 21-ից կալանքի տակ է նաեւ 33-ամյա Վարդան Մելքոնյանը, որը մեղադրվում է իրանցու սպանության մեջ:

Այս գործով եւս նախաքննությունը ձգձգելու եւ անմեղ մարդուն կալանված պահելու անհրաժեշտությունը չի հասկացվում: Թվում է՝ սպանությունը (եւ ընդհանրապես ցանկացած հանցագործություն) ապացուցելու համար 1-2 ամիսը պետք է բավարար լիներ, իսկ եթե հանցանքն ապացուցման ենթակա չէ, կնշանակի պետք է մեղադրանքը կարճել՝ ապացույցների անբավարարության պատճառով: Անհասկանալի է, թե հանցանքի ապացուցման առումով ինչ է տալու լրացուցիչ 2 ամիսը, եթե, իհարկե, խնդիրը մարդուն հենց այնպես բանտում պահելը չէ: ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող Սիլվա Ասատրյանը եւս կալանավորված է սեպտեմբերի 22-ից:

Նրա կալանքի սանկցիան մի անգամ 2 ամսով երկարացվել է, այսօր քննվելու է երկրորդ անգամ եւս 2 ամսով երկարացնելու միջնորդությունը: Հանցագործության դեպքը տեղի է ունեցել 2001-ին, ենթադրյալ կատարողը՝ ոմն Յուրի Վոլֆսոն, խոստովանել է հանցանքը եւ ցուցմունք է տվել, որ դա կատարել է Ս.Ասատրյանի խնդրանքով: Հարց է ծագում՝ ինչո՞վ է զբաղված նախաքննական մարմինը 4 ամիս շարունակ՝ նոր ապացույցներ ձեռք բերելու հավանականությունը, դեպքի վաղեմության պատճառով, մոտ է զրոյին, գործով անցնող անձանց հարցաքննելու, առերեսելու համար 1-2 ամիսը, թվում է, ավելի քան բավարար է, եւ վերջապես՝ կալանվածը կին է, երկու երեխայի մայր: Կալանքը երկարացնելու միջնորդության մեջ քննիչ Հակոբ Ղարախանյանը նշել է, որ ինքը դեկտեմբերի 28-ին է ստանձնել գործի քննությունը (մինչ այդ քննում էր Ա.Նադոյանը) եւ 18 օրում չի հասցրել ծանոթանալ գործի 13 հատորներին (պաշտպանական կողմին 13 հատորին ծանոթանալու համար մեկ շաբաթ կտային):

Բայց մի՞թե քննիչի կողմից քրգործի նյութերին ծանոթանալը մարդուն եւս 2 ամիս կալանքի տակ պահելու համար բավարար հիմնավորում է: Եթե, անշուշտ, նպատակը Ս.Ասատրյանին պարզապես բերդում պահելը չէ:

Արմինե Օհանյան

Տպել
919 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ