Նախալոնդոնյան «մեսիջ». մի՛ ոգեւորվեք

15/01/2019 schedule14:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 17-ի համարում

Երեկ աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլին, որն իր այցի շրջանակներում պետք է հանդիպումներ ունենար ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ: Օսկանյանի հետ  Բեժուաշվիլին  հանդիպեց  երեկ  առավոտյան, որից հետո երկու ԱԳ նախարարները  համատեղ ասուլիս տվեցին: Բնականաբար, ասուլիսն ընդգրկում էր հիմնականում հայ-վրացական երկկողմ հարաբերությունների սպեկտորը, սակայն դա չխանգարեց, որպեսզի ՀՀ ԱԳ նախարարը կարեւոր հայտարարություն աներ ԼՂ հարցի շուրջ: Պարոն  Օսկանյանը, ողջունելով իր հյուրին եւ հանդես գալով  ասուլիսի ներածական խոսքով,  հայտարարեց, որ  ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ առկա  ոգեւորությունը չափազանցված Է:

Իհարկե, նա այդ հայտարարությունն հենց այդպես չարեց,  նախ ասաց, որ Վրաստանի ԱԳ նախարարի հետ իրենք խոսել են կոնֆլիկտների մասին եւ ինֆորմացիա փոխանակել` մեկը մյուսի կոնֆլիկտից:  Բեժուաշվիլիին ներկայացնելով ԼՂ հարցում վերջին զարգացումները եւ բացատրելով դրական  միտումները՝ Վ.Օսկանյանը, ինչպես ինքը հայտարարեց, ասել է, որ ոգեւորությունը չափազանցված է, թեեւ  լավատեսության որոշ հիմքեր կան: Սա կարեւոր  հայտարարություն է, քանի որ վերջին շրջանում ՀՀ ԱԳ նախարարը մյուսներից պակաս ոգեւորված չէր, ընդ որում՝ ընդամենը նախորդ շաբաթ տեղի ունեցած իր ասուլիսում ոչ մի խոսք չասաց չափազանցության մասին: Իսկ վաղը Լոնդոնում տեղի է ունենալու  Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Վարդան Օսկանյանի  հանդիպումը, եւ չի բացառվում, որ վերջինիս երեկվա հայտարարությունը նախալոնդոնյան «մեսիջ» էր:

Ի դեպ, ոչ պակաս կարեւոր հայտարարություններ արվեցին նաեւ հայ-վրացական հարաբերություններին առնչվող  հարցերի շուրջ:  Մասնավորապես, թերեւս ՀՀ-ի համար ամենացավոտ հարցերից մեկի` Կարս-Ախալքալաք  երկաթուղու կառուցման վերաբերյալ Վրաստանի ԱԳ նախարարի հնչեցրած մտքերը խոսում էին այն մասին, որ Վրաստանը  ոչ միայն կողմ է այդ երկաթուղու կառուցմանն, այլեւ շահագրգռված է դրանում:  Ի տարբերություն Վրաստանի բարձրաստիճան մյուս պաշտոնյաների, որոնք համենայնդեպս Հայաստանում կա՛մ հերքում էին այդ երկաթուղու կառուցման  ծրագրերն ընդհանրապես, կա՛մ էլ դրանց` Վրաստանի մասնակցությունը, Գելա Բեժուաշվիլին երեկ ասաց. «Նման  բոլոր նախագծերը` նոր նավահանգիստների, ավտո եւ երկաթուղային ճանապարհների կառուցումը, բացումը, հանդիսանում են Վրաստանը` որպես տարանցիկ  պետություն  զարգացնելու ռազմավարության մի մաս»:

Սա, մեղմ ասած, հարված է բարեկամ եւ հարեւան Հայաստանին, եւ որպեսզի հարվածի հետեւանքները  մեղմի, Բեժուաշվիլին շարունակեց. «Համենայնդեպս մենք երբեք չենք ծրագրել  ռազմավարական նախագծեր, որոնց նպատակը մեր հարեւաններին մեկուսացնելն է: Ապագայում կգա ժամանակ, երբ կստեղծվեն քաղաքական պայմաններ, եւ մեր երկրները կօգտվեն այն բոլոր ռազմավարական նախագծերի պտուղներից, որ այսօր զարգանում են Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում»,- մխիթարանքի  խոսքերն ասաց  հարեւան պետության ԱԳ նախարարը: Մի քանի ամիս առաջ Վրաստանի վարչապետը Հայաստանում գտնվելով՝ հերքել էր Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման մասին լուրերը:

Մեր այս դիտարկմանն ի պատասխան էլ` պարոն Բեժուաշվիլին ասաց, որ, իր տեղեկություններով, կառուցումը դեռ չի սկսվել, եւ նախագիծը գտնվում է տնտեսական ցուցիչների ուսումնասիրության փուլում: Հայաստանի համար կարեւոր մեկ այլ հարցի  կապակցությամբ Վրաստանի ԱԳ նախարարի  պատասխանը, պետք է ասել, նույնքան անմխիթարական էր: Խոսքը Իրանից Հայաստանի միջով  Վրաստան  գազ արտահանելու մասին է. հարց, որը  օրակարգային է այն բանից հետո, երբ ՌԴ-ն Վրաստանին մատակարարվող գազի սակագները թանկացնելու որոշում կայացրեց: Պարզվում է, սակայն, որ  այս հարցը  Վրաստանի համար օրակարգային չէ:

«Այսօր մենք կօգտագործենք այն ճանապարհը, որը առկա է, այն է` Ադրբեջանի միջով»,- մեր այն հարցին, թե Վրաստանը քննարկում է արդյոք ՀՀ-ի  միջով Իրանից գազ ստանալու  տարբերակը, պատասխանեց Բեժուաշվիլին: Սակայն պետք չէ  հույսը կորցնել, քանի որ ինչպես նշեց  Վրաստանի ԱԳ նախարարը, այն ժամանակ, երբ հայ-իրանական գազամուղը շահագործման հանձնված կլինի, իրենք կքննարկեն նաեւ այդ տարբերակը: Պարզ է, որ դա անիրատեսական  հեռանկար է, քանի որ  եթե Վրաստանը մեկ անգամ արդեն  Իրանից գազ ստանալու հարցի շուրջ համաձայնության գա Ադրբեջանի հետ,  ամեն ինչ զրոյից չի սկսի՝ միայն  Հայաստանին լավություն արած լինելու համար:

Մանավանդ որ  հայ-վրացական հարաբերությունները Վրաստանի Ազգային անվտանգության հայեցակարգում ֆիքսված են  որպես պրագմատիկ գործընկերություն, այն դեպքում, երբ Ադրբեջանի հետ հարաբերությունները նույն հայեցակարգում գրեթե ռազմավարական են բնութագրվում, չնայած երեկ Վրաստանի ԱԳ նախարարը փորձեց հավաստիացնել, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի հետ,  ըստ այդ ռազմավարության, իրենք նույն մակարդակի հարաբերություններ են  զարգացնում:

Աննա Հակոբյան   

Տպել
918 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին