Կապանի օդանավակայանն ամռանն արդեն պատրաստ կլինի. Գեւորգ Փարսյան

Կապանի օդանավակայանն ամռանն արդեն պատրաստ կլինի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը:

Փարսյանը նշեց, որ այս պահին շինարարությունն ընթանում է: ՀԺ-ի դիտարկմանը, թե տպավորություն կա, որ մի պահ սառեցվել էր գործընթացը, քանի որ դեռ նախորդ ամառ պետք է պատրաստ լիներ օդանավակայանը, Փարսյանը պատախանեց. «Ոչ, չի սառեցվել, գրաֆիկով ընթանում է»:

Մեր հարցին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տրամադրելո՞ւ է խոստացած ինքնառիթը, Փարսյանը պատասխանեց. «Արդեն գնել են, Զվարթնոցում կանգնած է»:

Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա հունիս-հուլիս ամիսներին նախատեսված էր վերագործարկել Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանը, սակայն դեռ մինչեւ հիմա շինարարությունն ավարտված չէ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 5 միլիոն եվրո արժողությամբ Լ-410 ինքնաթիռ էր գնել, որը պետք է շահագործման համար հանձներ Կապանի օդանավակայանին: Կապանի օդանավակայանի վերականգնման եւ շինարարական աշխատանքների համար, ըստ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի խոսնակ Վազգեն Սաղաթելյանի՝ ծախսվել էր ավելի քան 2 միլիոն դոլար: Գումարը ներդրել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ «Սյունիք» զարգացման եւ ներդրման հիմնադրամը: 

Տպել
1856 դիտում

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ, 1 գնդակ, 2 ավտոմեքենաների վրա՝ կրակոցների հետքեր

Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

Մրգաշենի նախկին ղեկավարը բնակիչների անուններով գումարներ է դուրս գրել եւ յուրացրել՝ կեղծելով ստորագրությունները

ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների պատվիրակությանը

ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի գալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, դա կլինի քաղաքական ինքնասպանություն. Ա. Քոչարյան

Գյումրիում կրկին տոն էր, իսկ քաղաքի փողոցներով քայլում էին «Ավրորայի» հերոսները, բարերարներ, Ազնավուրի որդին

1-ին զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են հավաքներ

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ փոխարինելով Տարոն Մարգարյանին

Վարչապետը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. 60 ծառի կոճղ է այրվել, ջերմահարվել՝ 20 հաճարենի

Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ

Դավիթ Տոնոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր

Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության մեծ վստահության վկայություն է. վարչապետը ՀՀ-ի՝ ՄԱԿ-ում ընտրվելու մասին

Հայաստանը 144 ձայնով ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թթ. համար. ԱԳՆ

Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի ծառահատումներ են բացահայտել (տեսանյութ)

Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ

Երեւանի բժշկական քոլեջում տեղի ունեցած հանելուկը. մեկ տուժած շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց