Առաջիկա 5 տարում Երեւանում կտնկվի 500 հազար ծառ. քաղաքապետարան

Երեւանի օպերայի տարածքում սրճարանների փոխարեն կանաչ տարածք հիմնելու թեմայի հետ կապված էսպիսի մտքեր են հնչում, թե՝ «քանդելը հեշտ է, կառուցելն է դժվար»: Էստեղ, ինչպես ասում են՝ նայած, թե որ կողմից ես նայում: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Քաղաքային իշխանությունը ոչ թե սրճարաններ է քանդում, այլ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է նոր պուրակ քաղաքի ամենակենտոնում, շուրջ 1 հեկտար կանաչ տարածք է վերստեղծում՝ նոր լուծումներով, բարձրարժեք ծառատեսակներով: Մի միտք էլ կա՝ «բա ինչու՞ ուրիշ տեղերում չեք անում»: Անում ենք. առաջարկում եմ լսել քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանին, որը մանրամասն խոսում է 2019-ին ու հետագա տարիներին քաղաքի կանաչապատման ծրագրի մասին:

Մասնավորապես, ըստ նրա.

  1. Այսուհետեւ Երեւանի փողոցներում տնկվող ծառերն այսուհետեւ լինելու են ոչ թե «մի մատ» շիվեր, այլ հաստ՝ առնվազն 4 սմ տրամագծով, 2-3 տարեկան տնկիներ, եւ դրանք տնկվելու են բացառապես այն հատվածներում, որտեղ կա ոռոգման համակարգ: Բնականաբար, նաեւ զուգահեռ նոր ոռոգման համակարգեր են ստեղծվելու: Այս տարի նախատեսվում է շուրջ 5 կմ նոր ոռոգման ցանց ունենալ: Նախկինում բազմիցս գրել եմ էս պրոբլեմի մասին՝ տարեկան երկու անգամ ծառատունկ էր լինում Երեւանում, բայց հազարավոր տնկիներ չորանում էին տնկվելուց շաբաթներ անց, որովհետեւ դրանց ոռոգման մասին ոչ ոք չէր մտածում: Արդյունքում՝ լիքը մսխված փող ու անարդյունավետ կանաչապատում:
  2. Քաղաքի «կանաչ» դիմագիծը կփոխվի այն իմաստով, որ կտնկվեն նոր՝ ծաղկող ծառեր եւ թփեր: Մայթեզրերին կլինեն մի քանի նոր ծաղկատեսակներ: Նախատեսվում է զարգացնել ուղղաձիգ կանաչապատումը՝ պատերի, վերգետնյա անցումների ու այլ հատվածների վրա:
  3. 5 տարում Երեւանում կտնկվի 500 հազար ծառ: Քաղաքի հոբելյանի առիթով Երեւանին նվիրված 2800 արծաթափայլ եղեւնիները կպահվեն հատուկ տարածքում այնքան ժամանակ, մինչեւ մասնագետները որոշվեն, որ նրանք կարող են ապրել «ինքնուրույն», ու կտնկվեն արդեն իրենց տեղերում: Էական է, որ քաղաքը սեփական բարձրարժեք բուսատեսակներն ունենա: Այժմ համայնքն ունի 20 հեկտար տնկարաններ, այդ թվում՝ 6000 քմ ջերմոցային տնտեսություն:
  4. Երեւանը կհրաժարվի այն ծառատեսակների կրապատումից, որոնց համար դա անհրաժեշտ չէ, կկրապատվեն միայն դրա կարիքն ունեցող ծառատեսակները: Այս առումով 2019-ը կլինի անցոոմային, հաջորդ տարների համար հետեւություններ կարվեն՝ որոշելու կրապատման նպատակահարմարությունը:
  5. 20 հա տարածքի վրա համայնք-մասնավոր համագործակցության շրջանակներում նոր անտառ-պուրակ կստեղծվի Էրեբունիում՝ Նուբաշենին հարող հատվածում: Հեռանկարում նախատեսվում է դրա սահմաններն ընդլայնել մինչեւ ներկայիս աղբավայրը՝ վերջինիս ծածկումից հետո:
  6. Կկանաչապատվի եւ կձեւվորվի Դավթաշեն-Աշտարակ հատվածը, Մոնթե Մելքոմյան մայրուղուն հարող հատվածը, հիմնանորոգվող մանկապարտեզների, դպրոցների եւ այլ հանրային կառույցների տարածքներում ամբողջական կանաչապատում, Հրազդանի կիրճն ու Երեւանյան լճին հարող տարածքը կմաքրվի, Երեւան կբերվի 8500 խմ բուսահող, եւ հողային հատվածը կվերականգնվի սիզամարգային հատվածներում, ավելի շատ ուշադրություն կդարձվի նաեւ բակային տարածքների կանաչապատմանը, եւ այլն»:
Տպել
1732 դիտում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս