Բա ոնց կլներ. «Օրինաց երկիրն» օրենքից դո՞ւրս է

16/01/2019 schedule14:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 18-ի համարում

Հնգամյա Մանուշակ Մելիքյանի բախտն «էն գլխից» չի բերել՝ մի պապը ՀՀՇ Արմավիրի կառույցի ղեկավար, նախկին ԱԺ պատգամավոր Դավիթ Մելիքյանն է, մյուսը՝ «Օրինաց երկրի» անդամ, ՄԱՊ ֆիրմայի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանը: Ժամանակին այս երկու ընտանիքները որոշել են իրենց զավակների միջոցով բարեկամանալ, հավանաբար ծրագրեր են կազմել, հույսեր փայփայել, որ այդ բարեկամությունը կստացվի՝ ի շահ բոլորի, բայց շատ արագ պարզվել է, որ սխալվել են: Երիտասարդները, որ շատ անփորձ են եղել, մեկ տարի անց բաժանվել են: Մանուշակն այդ ժամանակ ընդամենը 10 ամսական է եղել: Եվ քանի որ մեզանում խաղաղ, քաղաքակիրթ ամուսնալուծվելու ավանդույթները գրեթե բացակայում են, երկու ընտանիքների միջեւ անհաշտություն է սկսվել:

Բնականաբար՝ այն ընտանիքը, ում մոտ մնացել է երեխան, օգտվել է իր արտոնյալ վիճակից եւ սկսել է երեխային շահարկել: Իսկ երեխան մնացել է մոր՝ Ռոզա Պետրոսյանի մոտ: Պետրոսյանները սկսել են խոչընդոտել երեխայի հետ հոր, հորական տատ ու պապի հանդիպումներին: Մելիքյանները ստիպված են եղել դիմել թաղապետարանի խնամակալության հանձնաժողովին՝ երեխայի հետ, օրենքով սահմանված կարգով, տեսակցություն ստանալու համար: Երեւանի Կենտրոն թաղապետարանը, որի տարածքում բնակվում են արմավիրցի Պետրոսյանները, տեսակցության գրաֆիկ է սահմանել՝ յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը, ժամը 11-ից 18-ը, ինչը Պետրոսյաններին բոլորովին դուր չի եկել, եւ նրանք դիմել են դատարան՝ տեսակցության ժամերը սահմանափակելու համար:

Դե, մեր դատարաններն էլ, բնականաբար, «չդիմանալով» «Օրինաց երկրի» հմայքին, մասնակիորեն բավարարել են հայցվորի պահանջը եւ տեսակցությունները նվազեցրել մինչեւ 2 շաբաթը մեկ անգամ, 3 ժամով: Մելիքյանները դժգոհել են, բողոքել, բայց ստիպված հաշտվել են իրողության հետ: Նրանք պարտաճանաչորեն տեսակցել են երեխայի հետ, ընդ որում՝ զորամասի հրամանատարության համաձայնությամբ տեսակցությունները շարունակվել են նաեւ հոր՝ Արթուր Մելիքյանի զինծառայության ժամանակ: Պետրոսյանները, կարճ ժամանակ անց, տեսնելով, որ դատարանների վրա ճնշում գործադրելը որեւէ հետեւանքներ չի առաջացնում, կրկին դիմել են դատարան՝ այս անգամ ավելի արտառոց պահանջով:

Իբր՝ ամիսը 2 անգամ հորը, տատ ու պապին հանդիպելը վատ է անդրադառնում երեխայի վրա՝ նա նյարդային վիճակում է, առանց պատճառի լաց է լինում, դարձել է մեծամիտ, հրաժարվում է ուտելուց, քնելուց, չի ցանկանում շփվել հասակակիցների հետ եւ այլն, ուստի խնդրում են հոր, տատ ու պապի հետ շփումներն ընդհանրապես արգելել մինչեւ երեխայի 7 տարեկան դառնալը: Պահանջը, մեղմ ասած, ցնցել էր Մելիքյանների ընտանիքին, որոնք իրենց առաջնեկ թոռի հետ շատ կապված էին, իսկ երիտասարդ հայրն այնպիսի հոգեվիճակում էր, որ անգամ զորամասի հրամանատարն է գրություն հղել դատարանին՝ խնդրելով նման բան չանել: Բայց մեր դատական համակարգը կարող է ցանկացած, անգամ ամենաանհավանական վճիռ արձակել ու մարսել՝ Կենտրոն դատարանի դատավոր Հրաչ Հովհաննիսյանը բավարարել է հայցը:

Անշուշտ, վճռի կայացման գործում փոքր չէր նաեւ Կենտրոն թաղապետարանի եւ համալսարանի հոգեբանների ծառայությունը: Թաղապետարանի խնամակալության հանձնաժողովի քարտուղար Գայանե Հախվերդյանը դատարանում չի առարկել հայցի դեմ, իսկ հոգեբանները՝ ԵՊՀ դոցենտ Աղուզումցյանի ղեկավարությամբ, եզրակացություն են տվել, որ երեխայի անհանգիստ վիճակը պայմանավորված է միջավայրի փոփոխությամբ, զանազան հակասական հանդիպումները բացասաբար են ազդում երեխայի զարգացման վրա: Այս անհեթեթ ու կասկածելի հիմքով էլ երեխային զրկել են հորը տեսնելու, նրա հետ շփվելու հնարավորությունից: Մելիքյաններն անգամ փորձել էին հանդիպել երեխայի մոր երկրորդ ամուսնուն եւ համոզել, որ ամիսը 1-2 անգամ երեխային տեսնելը նրան չի կարող որեւէ վնաս պատճառել, իսկ իրենց համար դա շատ կարեւոր է, բայց ապարդյուն:

Մելիքյաններն այս անգամ էլ ստիպված հաշտվել են իրողության հետ ու սպասել մինչեւ երեխայի 7 տարեկան դառնալը: Բայց, ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում, Պետրոսյանները որոշել են այս ուղենիշի վրա կանգ չառնել՝ եթե հնարավոր է հորը 3-4 տարով զրկել տեսակցելուց, ինչո՞ւ հնարավոր չէ ընդհանրապես զրկել ծնողական իրավունքներից: Այժմ Ռոզա Պետրոսյանը դիմել է դատարան՝ Արթուր Մելիքյանին ծնողական իրավունքներից զրկելու պահանջով: Հետաքրքիրն այն է, որ հայցապահանջը հիմնավորել է հենց այն իրավիճակով, որը ձեւավորվել է իր իսկ ցանկությամբ՝ դատարանների որոշումներով: Հայցվորը գրել է, որ Ա.Մելիքյանը «երբեք չի զբաղվել երեխայի խնամքով ու դաստիարակությամբ, չի մտահոգվել նրա կարիքները հոգալու ուղղությամբ», դատարանում ժամանակին հրաժարվելով ալիմենտից եւ նման պահանջ ընդհանրապես չբարձրացնելով, այժմ Ռ.Պետրոսյանը նշել է, որ նախկին ամուսինը «երբեւէ չի կատարել ալիմենտ վճարելու պարտավորությունը»:

«Նման անձնավորությանը թույլ տալ շարունակել ծնողական իրավունքների չարաշահումը համազոր է երեխայի նկատմամբ հանցանք կատարելուն»,- գրել է երեխայի համար մտահոգ մայրը եւ ավելացրել, որ հոր հետ շփումներն արգելելուց 2 տարի հետո էլ երեխայի հոգեվիճակը չի կարգավորվել (ինչը վկայում է, որ դա չէր երեխայի նյարդայնության պատճառը, այլ գուցե հենց այն միջավայրը, որտեղ ապրում է նա), ուստի նրան հարկավոր է բուժման տանել արտասահման, իսկ դրա համար հարկավոր է հոր գրավոր համաձայնությունը, ինչը վերջինս չի տալիս:

Ահա թե որն է հորը ծնողական իրավունքից զրկելու իրական պատճառը՝ Պետրոսյանների ընտանիքը չի կարողանում ցանկացած պահի մեկնել արտասահման, ուստի հարկավոր է ազատվել երեխայի հորից գրավոր թույլտվություն ստանալու անհրաժեշտությունից: Արթուր Մելիքյանը դատարանին ուղղված բացատրության մեջ նշել է. «Ես իմ երեխային կարոտով եմ հիշում, երանի եմ տալիս, թե երբ կլրանա փոքրիկիս 7 տարին, որ նորից տեսնեմ աղջկաս, իսկ Ռ.Պետրոսյանի ամենակարող հայրը որոշել է այս անգամ ընդմիշտ լուծել այդ հարցը»: Հունվարի 20-ին դատավոր Գայանե Կարախանյանը քննության կառնի Ռ.Պետրոսյանի հայցը:

Արմինե Օհանյան

Տպել
822 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը