Երջանկության նախագիծ. Սահակ Պողոսյան

16/01/2019 schedule17:20

Ականավոր հոգեբան, Նոբելյան դափնեկիր և վարքագծային տնտեսագիտության հիմնադիր Դանիել Կահնեմանն իր «Հիշողության փորձը» դասախոսության մեջ օրինակներ բերելով արձակուրդների թեմայից մինչև կոլոնսկոպիա, բացատրում է, թե ինչպես են մեր «ապրումի ենթակա եսը» և «հիշող եսը» տարբեր ձևերով ընկալում երջանկությունը: Կահնեմանը նկատում է, որ փողի պակասը որոշ շեմից ներքև խոչընդոտում է երջանկությանը, թեև այդ շեմից բարձրանալիս չի ավելացնում երջանկությունը: Բեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում մասնավորապես սոցիալական քաղաքականությունը մշակելիս պետական գործիչներն սկսել  են լրջորեն մտածել հասարակական երջանկության մասին: Կահնեմանը համոզված է, որ շատ ժամանակ չի անցնի, երբ մարդիկ կսկեն վիճել, թե ինչ են նրանք ուզում` երջանկություն, թե կյանքի բարձր որակ: «Երջանկության նախագիծն» իր տևողությամբ դեռևս թույլ չի տալիս որոշակի եզրահանգումներ անել երջանկության համահայկական ընկալման շուրջ: Թերևս, ընդհանուր եզրակացություններ երջանկության մասին, որ այն պահն է` որսա, հոգու, սրտի, մտքի և գործողության ներդաշնակությունն է,  սիրելու ունակությունն է, սիրած գործով զբաղվելն է, հայրենի երկրում ապրելն է, ամեն օր արթնանալն է: Բայց մի բան հաստատ է` Հայաստանի քաղաքագիտական միտքը շուտով պետական մակարդակով հաշվի է նստելու քաղաքականության մշակման այս նոր ըմբռնման հետ, որ մեծ նշանակություն ունի տնտեսագիտության, հանրային քաղաքականության և ինքնաճանաչման համար: Մոտ ապագայում երջանկությունը հստակ քաղաքական օրակարգ է դառնալու` չափման կոնկրետ միավորներով ու ձևաչափերով: «Երջանկության նախագիծը», կարծում եմ, կնպաստի երջանկության պատկերացման և հաշվառման քայլերին:

Քանդակագործ Սահակ Պողոսյան.

2003 թվականին մի ցուցահանդես եմ արել` նվիրված Աշոտ Բայանդուրին, որ կոչվում էր «Հոգու հաց»: Աշոտ Բայանդուրն իմ ընկերն էր: Մի անգամ խոսում էինք կյանքից, երջանկությունից, Աշոտն ասաց. «Երջանկությունը բացարձակ չի լինում, մենք երբեմն լինում ենք երջանիկ և անընդհատ հույս ունենք, թե նորից կլինենք երջանիկ»: Այսինքն, դա մարդուն պահող հույսն է, որ էլի կլինի երջանիկ: Եթե չլինի այդ հույսը, կյանքն անիմաստ կլինի: Պատկերացրեք` հույս չունենաս, որ երբևէ նորից երջանիկ կլինես: Մինչև հիմա հիշում եմ Աշոտի ասածը:  

Անձնական երջանկություն.

Երբ ծնվեցին երեխաներս, երջանիկ էի: Երջանիկ եմ եղել, որ ծնողներս շատ լավն են, որ նրանց վերաբերմունքը մեր` իրենց երեխաների նկատմամբ մարդկային էր: Հետագայում փորձել եմ ինքս էլ նույն կերպ վերաբերել իմ երեխաներին: Հայրս ազնվագույն մարդ էր, և երբ գալիս է մի ժամանակ, երբ ապրում ես ազնիվ մարդկանց դեֆիցիտ ունեցող տարածքում, հիշում էի հորս: Երջանկություն է, երբ ծնողներիդ, պապերիդ, գերդաստանիդ մասին մարդիկ խոսում են մեծ հարգանքով: Սրանք շատ կարևոր բաներ են և մեծ գրավական են երջանիկ լինելու համար: Ես միշտ մտածել եմ այն, ինչ ասել եմ և ասել եմ այն, ինչ մտածել եմ. սա մեծ երջանկություն է: Երջանկություն է, երբ կարող ես բարձրաձայն, առանց երկմտելու, առանց մեկի ճաշակին հարմարեցնելու ասել սեփական կարծիքդ` լինի պետությունդ, ընկերդ, թշնամիդ: Կարող էի  որևէ մեկին հարմար և հաճո մի բան ասել, ասենք, որևէ շահույթ ունենալու համար: Քառասուն տարի է ստեղծագործում եմ` պետական մեկ լումա անգամ չեմ օգտագործել իմ ստեղծագործության իրականացման համար: Միշտ համարել եմ, որ տալու դիմաց ինչ-որ բան պահանջելու են: Իմ անձնական և ստեղծագործական ազատությունը վեր եմ դասել ամեն ինչից: Դժվար է, իհարկե: Նաև այն պատճառով, որ դժվար է հաղթահարել դիմացինի ազատությունը. կան մարդիկ, որ չգիտեն, թե ինչ արժե ազատ մնալը, կան` որ գիտեն և չեն կարողանում լինել այդպիսին, և քեզ չեն ներում հենց ազատ լինելու համար: Ես կարող եմ ինձ զրկանքների տանել հանուն ազատության և արել եմ` երկու անգամ երկիր եմ փոխել, ամբողջ ստեղծագործական կապիտալը ջուրը թափել և ամեն ինչ նորից սկսել: Չունեմ նորից սկսելու վախը և չեմ ունեցել: Ինձ համար միշտ հետաքրքիր է եղել անհայտին գնալը: Տարիներ առաջ ընկերուհուս հետ խոսում էինք, ցույց տվեց աստղազարդ երկինքն ու հարցրեց` «Այ էնտեղից եթե մեկը գա, դու կգնա՞ս նրա հետ»: Ասացի` «Անպայման կգնամ»:

Մասնագիտական երջանկություն.

Երջանիկ են բոլոր այն ստեղծագործողները, որ կարողանում են իրենց ստեղծագործությամբ ապրել: Մասնագիտական երջանկությունը դժվարանում եմ առանձնացնել անձնական երջանկություն ասվածից, որովհետև իմ մասնագիտությունն ինչ-որ պահից դարձել է իմ կենսակերպը: Ինձ համար անհեթեթ է մտածել, թե ես ինչ մասնագետ եմ` նկարիչ-մասնագետ եմ, քանդակագործ-մասնագետ եմ: Այդ բոլորը միաձուլվել, մի ամբողջություն է դարձել, ես այդպես ապրել եմ: Երբեք չեմ կասկածել, թե կարող էի ուրիշ բան անել: Միշտ փորձել եմ անել առավելագույնը, և դա երբեմն ստացվել է: Ա'յ, դա երջանկություն է:

Հանրային երջանկություն.

Երբ «Արարատ» ֆուտբոլային թիմը դարձավ չեմպիոն: Գուցե միամիտ երջանկություն էր, բայց փոքր ժողովրդի համար կարևոր հաղթանակ էր: 1991-ին ականատես և մասնակից եմ եղել հանրային երջանկության, երբ անկախության հանրաքվեին հաղթեց համաժողովրդական «այո»-ն: Զգում էի, որ ժողովուրդը հպարտ է իր կատարած արարքով: Իմ ողջ գիտակցական կյանքում դա ամենակարևոր օրն էր` Հայաստանի անկախության հանրաքվեի արդյունքի հայտարարումը, երբ Արամ Մանուկյանն ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանն ազատ, անկախ Հանրապետություն է: Ես միանգամից հասկացա, որ քանի հազար տարվա մեջ ի'մ սերնդին բախտ վիճակվեց իրագործել և տեսնել այդ երջանիկ օրը:

Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.

Երջանիկ կարող է լինել այն հասարակությունը, որ կարողանում է չխախտել կարևոր բարոյական նորմեր` սիրել հայրենիքը, նվիրվել հայրենիքին: Որքան շատանան այդպիսի մարդիկ և գումարվեն` 1+1+1..., այդքան մեծ է երջանիկ հասարակություն ունենալու հավանականությունը: Հասարակական երջանկությունը սեփական կապիտալի բազմապատկում չէ, այլ` ներդրում է և զոհողություն: Զոհել ինչ-որ բան հանուն դիմացինի, որպեսզի քո և դիմացինի տարածությունը երջանիկ լինի: Հենց երկու մարդու մեջտեղում է կայանում երջանիկ հասարակությունը. ո'չ մեկի մոտ, ո'չ մյուսի մոտ, այլ` մեջտեղում: Այլապես չի ստացվի երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն: Երբ ժողովուրդը հրապարակում էր, և օդում մի գաղափար էր պտտվում, համընդհանուրի երջանկությունն էր, որովհետև բոլորն իրենցից ինչ-որ բան էին ներդնում ընդհանուրի` հրապարակի, ագորայի համար: Հենց մտնում են մասնավորեցման փորձերը, երջանկությունն էլ չի լինում: Նախորդ իշխանությունները հենց այդ պատճառով տանուլ տվեցին` էս սարն իմն է, ավելի մեծն իմն է, ավելի շատն իմն է, ավելի փայլունն իմն է, ավելի ոսկին էլ է իմը: Եվ այդ բոլորը տեղի էր ունենում մյուսների հաշվին: Հայտնի խոսք կա` եթե հարևանդ երջանիկ չէ, դու չես կարող երջանիկ լինել: Մութուցուրտ տարիներին մարդիկ ամաչում էին խորոված անել, որովհետև հարևանը քաղցած էր, իսկ ինքն այնքան չուներ, որ հարևանի հետ կիսվեր: Մարդիկ իրավունք ունեին ինչ-որ առիթով պատճառել իրենց այդ փոքրիկ և խիստ մարդկային ուրախությունը, բայց չէին անում: Հարմար չէր, հասկանու՞մ եք:

Մարինա Բաղդագյուլյան         

Տպել
1818 դիտում

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան