Մաշինի դուռը բացվեց ու Փաշինյանն իջավ․ բոլնիսցիները՝ վարչապետի անակնկալ այցի մասին

Վրաստանի և Հայաստանի վարչապետեր Մամուկա Բախտաձեն և Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Բոլնիսիում:

Անակնկալ այցը շատերին է զարմացրել, թեև ոչ ֆորմալ, միևնույն է՝ Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին այցը Վրաստան է:

«Ալիք մեդիայի» հետ զրույցում բլոգեր, քաղաքագետ Գելա Վասաձեն նշում է, թե Փաշինյանն այս քայլով հրաժարվել է հին ավանդույթներից՝ առաջին այցը ոչ թե Մոսկվա, այլ Վրաստան է կատարել:

Վասաձեի խոսքով, ոչ ֆորմալ նշանակում է այցը պաշտոնական չէ, այսինքն Մոսկվայում կարող են սա չհաշվել, որովհետև «ուղղակի եկել է վրացի գործընկերոջ հետ սուրճ խմելու»։

«Պարզապես հիշեք՝ հեղափոխության ընթացքում Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ իր համար առաջնահերթությունը հարևանների, այսինքն, Վրաստանի և Իրանի հետ հարաբերություններն են: Բացի այդ, այս այցը Ռուսաստանի և Արևմուտքի համար հստակ ազդանշան է»,- ասում է Վասաձեն՝ հավելելով, որ զերծ է մնում լրացուցիչ եզրակացություններից:

Իր հերթին Վրաստանում ՀՀ դեսպանատան մամուլի պատասխանատու Հարություն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Մայիսին՝ վարչապետ ընտրվելուց հետո, Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցի ուղղությունը Վրաստանն էր։ Երկրորդ անգամ վարչապետ ընտրվելուց հետո կրկին՝ այս անգամ ոչ ֆորմալ առաջին այցը դեպի Վրաստան է։ Այս փաստը շատ բանի մասին է խոսում»:

Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն կարճատև հանդիպում են ունեցել նաև հայերով բնակեցված Բոլնիսի (Խաչեն կամ Բոլնիս-Խաչեն) գյուղի բնակիչների հետ:

Գյուղի դպրոցի տնտեսվար Սլավիկ Թեյմուրազյանը զարմացած և շատ տպավորված է երկու երկրների վարչապետերի այցից:

«Երեկ վարչապետ ա ընտրվել, էսօր կողքիդ պատահական կանգնում ա»,- ասում է Թեյմուրազյանը, — «Գյուղացիների համար էլ ա շատ զարմանալի, անսպասելի: Սկզբում մտածում էինք կարող ա մի վատ բան ա պատահել, բայց հետո մաշինի դուռը բացվեց ու Փաշինյանն իջավ. ուրախություն, ծիծաղ, ուրախ էլի: Շատ մարդ չկար, մի երեք-չորս հոգի էինք: Թեթևակի զրուցեցինք ուղղակի, շնորհավորեցի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,- մեծ ոգևորությամբ պատմում է նա:

Սլավիկի համար այս այցը մեծ նշանակություն ունի, եթե երկու երկրների ղեկավարների հարաբերությունները լավ են, ապա մենք էլ լավ կլինենք: Ինչպես նա է ասում. «Առաջին օրը դարձավ վարչապետ, երկրորդ օրը Վրաստան եկավ, սա նշանակում ա շատ ջերմ հարաբերություններ են երկու երկրների միջև… Սաղ աշխարհից զանգում շնորհավորում են, ինքը անմիջական ըստեղ Վրաստան ա գալիս…»:

Տպել
11355 դիտում

Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո ահազանգեր են ներկայացվել ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին

M4 միջպետական ճանապարհի Իջեւանի հատվածը բացվել է առանց որեւէ անօրինական պահանջի կատարման. Տավուշի մարզպետ

Պոտենցիալ «վեթինգվածների» երկակի ստանդարտները

Հարգանքի տուրք է մատուցվել ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում (տեսանյութ)

Սիրիայում 9 ժամ կտտանքների ենթարկելուց հետո քարերով սպանել են 60-ամյա հայուհու

Տեղի է ունեցել ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում` ի պատիվ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի

Իջևանում տեղի ունեցած բախումից տուժած 12 ոստիկաններից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով. մանրամասներ

Ռուսաստանը հայտնել է Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառելու պատրաստակամության մասին

Նպատակը վեթինգը չէ, այլ անաչառ դատարան ունենալը. որ ասենք՝ մեր անկախ, սկզբունքային դատարանը որոշեց. Ն. Փաշինյան

Բախում Իջեւանում. 9 վիրավոր ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց

Վրաստանի վթարից տուժած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 14-ամյա տղան գիտակցության է եկել. նա սկսել է ինքնուրույն շնչել

Եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ տանկերի տակ ճզմել ցանկացած ընդդիմադիր շարժում. վարչապետ

Երեւան-Սեւան ավտոճանապարհին ձորն ընկած բեռնատարի վարորդը մահացել է

100 հազար դոլար, 18 մլն դրամ. ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի ունեցվածքը

Հայաստանի և Ադրբեջանի միջև թեժ գիծն աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չենք ունենա. վարչապետ

Երեւանում Իսպանիայի ու Պորտուգալիայի 19 տարեկանները ցույց տվեցին այն, ինչ Հայաստանում չկա

Վենետիկի հանձնաժողովի կողմից պաշտոնական միայն մի դիրքորոշում է եղել. Նիկոլ Փաշինյան

Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու

Խաչիկ գյուղի մոտակայքում խոտածածկ տարածք է հրդեհվել

Մի բուդկայի պես սեփականաշնորհվել է ՍԴ-ն. եղել է քաղաքական առեւտուր, 4 մարդիկ ստացել են իրենց հասանելիքը. վարչապետ