Սենատում տապալվեց Թրամփի որոշումն արգելափակող օրինագիծը․ Արմենալի վրա ճնշումը կթուլանա

ԱՄՆ-ի Սենատում տապալվեց դեմոկրատական կուսակցության կողմից նախաձեռնած օրենքի ընդունումը, որը նախատեսում էր արգելափակել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ հանել պատժամիջոցները ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկային նախկինում պատկանող Ռուսալ, EN+ եւ ԵվրաՍիբԷներգո ընկերություններից:

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, ու թեեւ Սենատում 100-ից 47 տեղ ունեցող դեմոկրատներին հաջողվեց համոզել իրենց նախաձեռնությանը կողմ քվեարկել եւս 11 հանրապետական սենատորի, հավաքելով 57 ձայն, անհրաժեշտ 60 ստանալ չհաջողվեց եւ նախաձեռնությունը տապալվեց: Հատկանշական է, որ նախաձեռնության կողմ հրաժարվեց քվեարկել նաեւ դեմոկրատ Բերնի Սանդերսը:

Հանրապետականներին այս քվեարկությունից հետ պահելու համար նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ Կոնգրես էր ուղարկել ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին, ով սենատորներին հավաստիացնում էր, որ նշված երեք ընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները կարող են հանվել, քանի որ օլիգարխ Դերիպասկան այլեւս դրանց բաժնեմասի 50 տոկոսից ավելին չի տիրապետում: Բոլոր սենատորներին սակայն համոզել չհաջողվեց: Ֆլորիդայից ազդեցիկ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն նշեց, մասնավորապես, որ Դերիպասկան հանձնել է բաժնետոմսերի մի մասը Ռուսաստանի պետական բանկերին՝ իրականում պահպանելով այդ ընկերությունների վրա ազդեցությունը:

Քվեարկությունից առաջ դիմելով գործընկերներին՝ Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար, Նյու Յորքի սենատոր Չաք Շումերն ասաց. «Կարծո՞ւմ եք արդյոք, որ Ամերիկան պետք է կոշտ քաղաքականություն որդեգրի Պուտինի նկատմամբ, թե՝ պետք է մեղմ վերաբերվենք Պուտինին ու նրա յուրայիններին»:

Հանրապետականների առաջնորդները սակայն մեղադրում են դեմոկրատներին քաղաքական շահերով առաջնորդվելու մեջ: «Նրանց հիմնական առաջնահերթությունը քաղաքական խառնաշփոթն է: Հենց դրանից են բխում բոլոր քայլերը», - հայտարարել է Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Քենթաքիի սենատոր Միտչ Մքքոնելը:

Արամ Համբարյանի կարծիքով, նախագահ Թրամփի որոշումը, որը չհաջողվեց խափանել Սենատում, թույլ կտա թուլացնել ճնշումը Հայաստանում գործող Արմենալ գործարանի նկատմամբ: Գործարանն աշխատանքով է ապահովում 700 մարդու եւ արտահանում է արտադրանքը Միացյալ Նահանգներ եւ այլ միջազգային շուկաներ, նշում է Համբարյանը:

Նրա խոսքով, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, չմասնակցելով պատժամիջոցների հանման վերաբերյալ բանավեճին, այնուամենայնիվ, շարունակելու է աշխատել թե՛ հանրապետական եւ թե՛ դեմոկրատ օրենսդիրների հետ, որպեսզի ապահովագրի Հայաստանը ԱՄՆ-ի որեւէ պատժամիջոցների հետեւանքներից:

Տպել
7641 դիտում

Ղարա դաշ. համացանցում հայտնվել է լուսանկար, որում հավանաբար գրավված ադրբեջանական դիրքն է

«ՈւԱԶ»-ային սադրանք հայ-ադրբեջանական սահմանին. 2 օրվա խրոնիկա

Մնացականյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ամբողջ սելավը կարկուտի տեսքով լցվել է մեր տուն. գյումրեցի Ավագյաններն արտակարգ իրավիճակում են հայտնվել (լուսանկարներ)

Ադրբեջանի գործողությունները կարող են ավերիչ ազդեցություն ունենալ տարածաշրջանի համար. Ադամ Շիֆ

Հակամարտությունը սրվել է. աշխարհի առաջատար լրատվականների ուշադրության կենտրոնում հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակն է

Զինված ուժերից զորացրվում են ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները

Իտալացի պատգամավորները համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին՝ շուտափույթ խաղաղություն ակնկալելով

ՊՆ-ն կոչ է անում ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ մուտք գործելուց

Դատապարտում ենք բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է. Նաղդալյան

Ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել․ Արծրուն Հովհաննիսյան

Գայանե Աբրահամյանը երեկվանից մշտական կապի մեջ է միջազգային տարբեր հարթակների գործընկերների հետ

Գյումրու փողոցները մաքրվում են սառույցից, շենքերի նկուղները՝ ջրից. ԱԻՆ-ը արդեն 125 կանչ է ստացել (լուսանկարներ)

Չտրվեք սադրանքներին. մենք կորուստներ չունենք. Արծրուն Հովհաննիսյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Կեղծ լուր տարածող օգտատիրոջ էջը կոտրել են. կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը

Արման Եղոյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ

Ղազախստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի առնչությամբ

ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաննները «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում մեկնաբանել են սահմանային միջադեպը