Մոսկվիչը ԹԻՎ1-ի լրագրողներին վրաերթի է երթարկել. Մոսկվիչը ջախջախված է․ Tiv1.am-ի լրագրող Արթուր Հովհաննիսյան

17/01/2019 schedule17:23

«Tiv1.am» կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան իր էջում հանցագործության մասին հաղորդում էր տարածել, ըստ որի՝  «Tiv1.am» կայքն արդեն 16-րդ օրն է փակված է՝ առանց հիմնադիր կազմին եւ գլխավոր խմբագրին ծանուցելու:

«Հաղորդում հանցագործության մասին.
Tiv1.am կայքն արդեն 16-րդ օրն է փակված է՝ առանց հիմնադիր կազմին եւ գլխավոր խմբագրին ծանուցելու: Այս պահին աշխատավայրի բոլոր փականները փոխված են, եւ աշխատակիցները չեն կարողանում այնտեղ մուտք գործել՝ անգամ սեփական իրերը վերցնելու, համակարգիչների անձնական տվյալները փակելու համար: 
Ամբողջ թիմը, առանց բացառության, ինչպես նաեւ գլխավոր խմբագիր ՎԱՐԴուհի Սիմոնյանը կամայական որոշմամբ, առանց որեւէ նախազգուշացման հեռացված են աշխատանքից: 5 ամիս, օրն ամենաքիչը 10-ժամյա գրաֆիկով աշխատող ստեղծագործական կազմի հետ հրաժարվել են կնքել աշխատանքային պայմանագրեր եւ չեն վճարել դեռեւս նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձը, անգամ պարտքի մասով պարտավորագիր գրելուց հետո:
Ավելին, այս պահին իրավական եւ հաշվապահական սողանցքներ են նախապատրաստում պետությանը եւ աշխատակիցներին պատճառած վնասները փաստաթղթավորելու եւ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: 
Սա մեկ թիմի շահերի պաշտպանության խնդիր չէ, պրոֆեսիոնալ լրագրողական կազմը կարող է դատական կարգով պաշտպանել իր իրավունքները. իրավապահները պարտավոր են այս պահից սկսած գործուն միջոցներ ձեռնարկել եւ բացահայտել ֆեյք ներդրողի ետեւում թաքնվողների երկիր ներմուծած փողերի օրինականությունը եւ իրական նպատակները: Այսպիսով՝ հանրությունը կստանա պատասխանն այն հարցի, թե ինչու է ԹԻՎ1-ի անկախ, պրոֆեսիոնալ թիմը մի պահից սկսած խանգարել նրանց»,-մասնավորապես գրել էր կայքի գլխավոր խմբագիրը:

Կայքի լրագրող Արթուր Հովհաննեսյանն էլ ֆեյսբուքյան իր գրառման մեջ պատմել է, թե ինչպես է անցել աշխատանքի եւ ինչ պայմաններում է տեղեկացել աշխատանքից հեռացման մասին։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ․

«Սաղ կյանքս դիք-դիք ապրեցի, որ վերջում Մասկվիչի տակ ընկնեի՞, բա էդ անդեր շոշումը մի կարգին ավտո չկա՞ր ինձ խփեր՝ հարեւանիս էս պատմության վրա երեւի շատ ծիծաղեցի ու դուռս չոքեց իմ Մոսկվիչը: Հիմա ավելի լավ եմ հասկանում դարդոտված հարեւանիս, որ ասում էր՝ այ ախպեր, ամաչում էլ եմ մի տեղ ասեմ, որ Մասկվիչի տակ եմ ընկել, գոնե, որ մի կարգին ավտո լիներ, նամուսով կասեի՝ ավարիա ա, ավարիա:
Հիմա, ամենայն անկեղծությամբ, ընկեր դատավորներ, ավելի ճիշտ՝ սիրելի ընթերցողներ.
Ուղիղ 6 ամիս առաջ էր, իմացա, որ Հայաստանում նոր մեդիա պիտի բացվեր: Դե գլխավոր խմբագրի անունը լսելուց, մի գրամ կասկած էլ չմնաց, որ խելքը գլխին բան է լինելու:
Հանդիպեցի Վարդ Սիմոնյանին, ծանոթացանք, գործատուիս բարեւին պատասխանեցի իմ բացասական հատկանիշների մասին բանավոր տեղեկանքով: Բայց Վարդի սուր հումորը սպանեց. տեղեկանքի ամեն մի դրույթի համար այնպիսի հակաթույն ներկայացրեց, որ մնաց պայմանավորվել աշխատանքի օրը, տեղն ու ժամը: Այսպես սկսվեց մեր ԹԻՎ1-ը: Հետո միասին օր ու գիշեր տառապեցինք, սայթաքեցինք ու վեր կացանք, ծիծաղեցինք ու լացեցինք միասին լուսացրինք գիշերներ, կռվեցինք ու հաշտվեցինք: Ինչ էր դա՝ աշխատա՞նք, չէ այդպիսի աշխատանք չի լինում, որ ժամուպատարագ չունի, սկսվում եւ չի ավարտվում: Մեր ստեղծած ԹԻՎ1-ը մի կողմից տուն էր՝ լի երազկոտ, մեծ մանուկներով, մի կողմից այլընտրանքային համալսարան, մի կողմից մի մեծ փորձարարական լաբորատորիա ու հազար ու մի այլ բան, բայց ոչ ամենեւին՝ զուտ գործատեղ:
2019 թվականի հունվարի 7, մեռելոցի օր: Մոսկվիչը մոտենում է, ուշադիր:
Զանգ ԹԻՎ1-ի հաշվապահին.
ԵՍ-Բարի օր, տիկին Ալլա, լրագրող Արթուր Հովհաննեսյանն է: Տիկին Ալլա, գիտեմ, որ աշխատավարձից ոչ մի խաբար չկա եւ որոշեցի երկու ամիս աշխատավարձ չստանալուց հետո ճեպ-ճերմակ կենսագրությունս հարամել: Կարո՞ղ եք մի տեղեկանք տալ, գոնե գնամ վարկ վերցնե՞մ:
— Արթուր ջան բայց դու էս պահի դրությամբ չես աշխատում է՜, ես կարամ տամ թուղթ, որ դու աշխատել ես էս ինչ ժամանակահատվածից էս ինչ ժամանակահատվածը:
ԵՍ-Այսինքն…ինչպե՞ս չեմ աշխատում:
-Դուք բոլորդ ազատված եք աշխատանքից, մանավանդ՝ դու եւ խմբագիր Վարդուհին:
Մի պահ քարանում եմ, ապա մի կերպ վերադառնալով ելման դիրքին՝ ոստիկանի առոգանությամբ տիկնոջից պահանջում.
ա/ աշխատանքից հեռացման հրաման
բ/ աշխատանքային բնութագիր
գ/ աշխատավարձի մասին տեղեկանք
Վերջինը խիստ կարեւորության թուղթ է, որովհետեւ առնվազն իլյուզիոնիստ պետք է լինել այս բարաթը մի մարդու տալու համար, երբ անգամ աշխատանքային պայմանագիր չես կնքել նրա հետ: Ընդ որում, ոչ միայն ինձ հետ չի կնքված աշխատանքային պատվիրանները կարգավորող այս Սուրբ թուղթը, այլ՝ ամբողջ խմբագրության: Տիկին Ալայավարի ասած եւ նույնիսկ ու մանավանդ՝ խմբագիր Վարդուհի Սիմոնյանի հետ:
Եվ այնպես չէ, որ մի ամբողջ լրագրողական համայնքում մի մինուճար իրավագիտակից չի գտնվել, որ վարսավիրի կրթությամբ տնօրենին բացատրեր, որ առանց պայմանագրի աշխատանքը, ձեռքի հետ էլ՝ պետությունից հարկեր թաքցնելը քրեորեն հետապնդելի արարք է: Բայց երբ մարդը լրագրողին դեմ է տալիս մի թուղթ, որի ստորացուցիչ իմպերատիվը անգամ միջին վիճակագրական մարմնավաճառի արժանապատվությունը կվիրավորեր, ինչ է մնում անել: Հո չես կարող թողնել, որ Մոսկվիչն էդպես ափաշքյարա գա վրովդ անցնի, գոնե պիտի մի հատ ստուգողական փըշտ անես, չէ՞:
Այսպես, մտքերով ընկած հասնում եմ աշխատավայր եւ…/Ռամը մեր ֆինանսական տնօրենին օգնական/, տեսնում, որ բոլոր դռները զմռսված են, ոչ մի շունչ չկա ներսում: Փորձում եմ սեփական բանալիով բացել հարազատ տան դուռը եւ պարզվում է ի՞նչ՝ կողպեքը փոխված է: Իրավապահները դեռ կհասցնեն նաեւ ինքնիրավչության այս ցինիկ երեւույթի համար էլ մի պատժաչափ սահմանել: Սա առանց նախազգուշացման, օրը ցերեկով փակում է մեր աշխատավայրը՝ պատանդ վերցնելով մարդկանց անձնական իրերը, համակարգիչներում պահվող տեղեկատվությունը եւ այլն: Եվ մնում անպատի՞ժ, դե արի ապացուցի, որ գործընկերներից մեկն էլ իր դարակում մի չճարվող դեղ է ունեցել, առանց որի վտանգված է իր կյանքը:
Զանգում եմ, պարզվում է հեռախոսահամարն է փոխել եւ նոր ես հասկանում, թե խմբագրություն զանգող յուրաքանչյուր երրորդն ինչու էր բարեւի փոխարեն նախ մի սուր ծկլթում, երբեմն էլ հեռախոսը միացրած մտնում խմբագրություն եւ մեզնից պահանջում իր կորցրած Էդգարին եւ իր փողերը:
Մի խոսքով՝ աշխատանքից հեռացման փաստաթղթերի տրցակն ինձ տրվում է երեւանյան փաբերից մեկում, մի անհայտ մատուցողի ձեռքով: Բայց սա դեռ կինոն չէ, կինոն սկսվում է նրանց տված թղթապանակը, ավելի ճիշտ՝ պանդորայի արկղը բացելուց հետո: Եվ այսպես.
Առաջին թուղթ, ստորագրված եւ կնքված ԹԻՎ1-ի տնօրեն Էդգար Բաբայանի ձեռամբ: Կներեք անհամեստությանս, բայց հղում պետք է անեմ բնագրից.

Դե, իհարկե, հասկանում եմ, որ այս տեքստը չէր կարող հեղինակել մեկը, որը ֆեյսբուքյան մեկ կարճլիկ ստատուսում նվազագույնը մեկ տասնյակ ուղղագրական սխալների ռեկորդներ է խփում, բայց հո կնքողն ու ստորագրողն էլ ինքն է:

Երկրորդ թուղթ, ստորագրված եւ կնքված ԹԻՎ1-ի տնօրեն Էդգար Բաբայանի ձեռամբ.

Իսկ էս կինոյի ամենախնդալու դրվագն այն է, որ էս մարդը գլուխն էնքան է կորցրել դավադիր գործողությունների խառնաշփոթում, որ SOS.))) նույն տրցակում ինձ փոխանցված մի փաստաթղթում ինձ հռչակում է որպես ամենավստահելի ու պրոֆեսիոնալ իսան, իսկ մյուսով, հենց անվստահության հոդվածով հեռացնում գործից՝ մխտռելով ամբողջ երիտասարդ թիմի աշխատանքային կենսագրությունը եւ վտանգելով մեր հետագա կարիերան: Բայց իսկապես SOS, օգնեցեք այս մարդուն, բա լավ, էս երկրում մի իրավաբան չկա՞, որ գոնե հուշի, որ լրագրողը գանձապետ, պահեստապետ կամ հաշվապահ չի, որ գողոնը ձեռը բռնես, տեղում ակտավորես ու էդ հոդվածը շալակը տաս ու ռադ անես: Կամ եթե էնքան շուստրի լրագրող է, որ հասցրել է ասենք տնօրենի գրպանը մտնել, ինչու չես ոստիականություն զանգել եւ էդ խուլիգանին մեկուսացրել եթերից:

Գոնե հիմա մատներդ մատներիդ տվեք, երբ տղան հասցրել է իր գրպանած աշխատավարձերի դիմաց տրված պարտամուրհակը մեկ ճկուն ակցիայով վերադարձնելու գործընթացը: Ակցիան ասում է՝ հանձնիր մեկ հին պարտամուրհակ եւ ստացիր՝ երկու նորը: Օգնեք այս մարդուն գոնե խորհուրդներով, չէ որ նա այլեւս ժամանակ չունի, նորաթուխ միլիոնատիրոջ անհավանական արկածները վերջապես հետաքրքրել են նաեւ իրավապահներին, դատախազությունը մեր մեդիաթիմի հաղորդմանն ընթացք է տվել: Շարունակությունը՝ հաջորդիվ:
Հ.Գ. Աշխատանքից հեռացվելուց 7 օր հետո անգամ փոխնախարարին եմ հյուրընկալել, լավ է՝ չեն ասում, որ ահաբեկիչ եմ եւ զենքի ուժով եթերն եմ գրավել»,-գրել է կայքի լրագրող Արթուր Հովհաննիսյանը:

Տպել
2969 դիտում

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա