«Իմ քայլը» հիմնադրամը եւ Մ. Սարյան ստեղծագործական միությունը քննարկել են համագործակցության հարցեր (լուսանկարներ)

17/01/2019 schedule17:48

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունվարի 17-ին հանդիպել է ԱՄՆ-ում գործող Մարտիրոս Սարյան ստեղագործական միության տնօրեն Աշոտ Գեղամյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից։

Աշոտ Գեղամյանը նախ ներկայացրել է միության գործունեությունը, իրականացրած աշխատանքներն ու բարեգործական տարբեր ծրագրերին ու միջոցառումներին ներգրավվածությունը: Նա շեշտել է, որ միությունը պարբերաբար կազմակերպում է Հայաստանում ստեղծագործող նկարիչների ցուցահանդեսները և այդ ցուցադրությունների ընթացքում վաճառված կտավներից գոյացած գումարը նվիրաբերում է Հայաստանին:

«Այս անգամ որոշել ենք գումարը փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին: Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուրն իր առաքելությունն ունի և շատ կարևոր ենք համարում հոգևոր արժեքները, որոնք ոչ միայն պետք է զարգացնենք, այլև փոխանցենք հաջորդ սերունդներին»,- ասել է Աշոտ Գեղամյանը՝ հավելելով, որ երբ իր ընկերներից Ջորջ Դագլիյանը, ով ԱՄՆ-ում ղեկավարում է Commonwealth casualty company-ն իմացել է Հայաստան այցի մասին, խնդրել է իր անունից ևս գումար փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության ուղիները:

Տպել
790 դիտում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսի ՌԴ կողմում կուտակվել է 100 բեռնատար

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Զատկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը

Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է ճրագալույցի պատարագին

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագին

Ֆրանսիացի ոստիկանները պարզել են՝ Աստվածամոր տաճարի որ հատվածից է սկսել տարածվել հրդեհը

Զատիկի լավաշն ենք թխում․ Նաիրա Զոհրաբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Աշտարակում Mercedes-ը մի քանի պտույտ անելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ զոհեր եւ վիրավորներ չկան

Քրիստոսի հրաշափառ հարության տոնը վերածնում եւ ամրապնդում է հավատը սեփական ուժերի հանդեպ․ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը

Հայաստանում առաջիկա օրերին կրկին տեղումներ են սպասվում

ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին

Երեւանում կտեղադրվեն Հ․ Սայադյանի, Պ․ Զեյթունցյանի, Կ․ Մելիք-Օհանջանյանի եւ Հր․ Թամրազյանի հուշատախտակները

Դ․ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է, նրա դեմ գործ են սարքել․ պաշտպան Ինեսսա Պետրոսյան

Արցախում 10-ամյա եղբոր սպանության մեջ մեղադրվող 18-ամյա երիտասարդը կալանավորվել է

Քրեակատարողական ծառայությունում քննարկվել են ՔԿՀ–ներում տիրող ապօրինությունների վերաբերյալ ստացված հանձնարարականները

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ

Վալերի Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր

Մոնտեբելոյում վնասել ու կոտրել են Հայոց ցեղասպանության հուշարձանի մասին ազդարարող ցուցատախտակը

Առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործը շոկ էր նախարարության անձնակազմի եւ ողջ համակարգի համար․ Թորոսյան

Անբարենպաստ եղանակի պատճառով վթարվել է Իջեւանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են զինուժի մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր