Կառավարության մշակած նոր օրենքով ավտոներկրողների պահանջը կբավարարվի. մարդիկ կկարողանան իրենց անունով մեքենաներ բերել

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում մի շարք ավտոներկրողներ: Նրանք դժգոհում էին ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման նոր կարգի, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից:

Մասնավորապես 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ երկրորդ ավտոմեքենայի վաճառքի կամ նվիրատվության դեպքում քաղաքացին պետք է եկամտահարկ վճարի: Նվիրվող մեքենայի 20%-ը պետք է հարկվի:

Ավտոներկրողների պահանջն էր` նվիրատվության հարկը վերացնել եւ խելամիտ հարկեր սահմանել: Նրանք նշում են, որ մեկ մեքենայի վաճառքից ունենում են 200 դոլարի եկամուտ, սակայն վճարում են 600 դոլարի չափով հարկ:

«Նախկին օրենքի համաձայն՝ իրավունք ունեինք տարվա ընթացքում մեկ մեքենան վաճառեինք, մեկն էլ նվիրատվություն տայինք ու դրանց համար հարկ չէինք մուծում, իսկ հիմա օրենք է փոխվել, որի մասին տեղյակ չենք եղել: Արդյունքում ստացվում է, որ նվիրատվությունը կոչվում է բիզնես եւ տվյալ մեքենայի 20 տոկոսի չափով հարկ պետք է մուծվի: Հիմա տուգանքներ են եկել»,- նշում էին բողոքողները:

Կառավարության նիստից հետո նրանց մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ հարցը քննարկել են կառավարությունում:

«ՀՀ ֆինանսների նախարարի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ ունեցած քննարկման ժամանակ եկել ենք այն եզրակացության, որ 20% եկամտահարկը բարձր բեռ է եւ հնարավոր չէ մեքենայի վաճառքից նման հարկ վճարել: Այսինքն՝ ավտոներկրողները մի մեքենան վաճառում էին, մյուսը նվիրատվություն անում եւ առաջացել է 20 տոկոս եկամտային հարկ վճարելու պարտավորություն:

Հիմա մենք, լսելով ավտոներկրողների պահանջները, նախագծել ենք երկու տարբերակ, որպեսզի նրանք վճարեն այնքան գումար, որքան ուզում են՝ մոտ 30-40 հազար դրամ: Այսինքն՝ հարցը լուծվել է, երկու տարբերակն էլ ներկայացվել է վարչապետին, վերջնական որոշումը կկայացվի եւ առաջիկայում Հարկային օրենսգրքի հետ կամ ավելի շուտ կարող է մտնել Ազգային ժողով»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ հիմա այլեւս մարդը ստիպված չի լինելու գնալ եւ իր հարեւանների, ազգականների անունով մեքենա բերել: Ըստ էության, Սարգսյանը նկատի ունի, որ այժմ մեքենաները կկարողանան բերել իրենց անունով եւ դրանց համար հարկեր կվճարեն:

Վարչապետի օգնականը նաեւ ասաց, որ մինչեւ այս լուծումը մարդկանց ծանուցումներ են ուղարկվել, որ 20 տոկոս եկամտային հարկ պետք է վճարեն: Սարգսյանի խոսքով՝ մշակված նոր օրենքը հետադարձ ուժ է ունենալու եւ 1,5 տոկոսը տարածվելու է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ներկրված մեքենաների վրա:

Տպել
2638 դիտում

ՀԱՊԿ-ին ուժի կիրառման հարցում տարածաշրջան ներքաշելը կարող է լուրջ բախման պատճառ դառնալ. Սեյրան Օհանյան

Դուք Հայաստանում եք մեզ համար շատ դժվար ժամանակաշրջանում․ Արման Եղոյանն ընդունել է հույն պատգամավորներին

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված կարգելվի բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ

Երևանի գերեզմանատները մաքրվում են տասնամյակների շինաղբից․ աղբակույտերի տակ էին մնացել հին գերեզմանատեղերը

Ձերբակալվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենն ու ևս երկու անձ

Վանաձորում ՀՀ ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ

Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը, կիրառվել է նռնականետ․ ՊԲ-ն ունի 2 վիրավոր

Միջազգային համաժողովի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ գլխավոր դատախազության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Ալիևը հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունն այս գլխից վերցնում է իր վրա. Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին

Դատավոր Դավիթ Բալայանը հրաժարվել է պաշտոնի առաջխաղացումից

Կկայանա զինծառայության զորակոչից տարկետման դիմումների բողոքարկումը․ մասնակցությունը պետք է հաստատել այսօր՝ մինչև 18։00-ն

Մինչև 2028թ․ տիեզերք կարձակվի հայկական ևս 2 արբանյակ․ վարչապետին է ներկայացվել ԲՏԱ նախարարության 2022-ի գործունեությունը

Քննարկվել է ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսության կարգավիճակ տրամադրելու գործընթաց իրականացնելու հարցը

Հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք

Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ. քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքները

Հայաստանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով միջկառավարական նստաշրջանին

Կրկին փակվելու է Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը

Դիտողությունը ճիշտ էր. Գյումրիում Ամանորի համար տրամադրվելիք գումարը դարձել է 12 մլն 100 հազար դրամ

Հայ-ադրբեջանական սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություն է, բոլորի նպատակը տարածաշրջանի խաղաղության հասնելն է. Զաս

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանի երդման արարողությունը

Ընդդեմ Թուրքիայի՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց քրդական համայնքն այսօր ակցիա է իրականացրել

Պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած տղաներին նվիրված համերգի ժամանակ ոչ ոք չհիշեց զոհված տղաներին. Աննա Հակոբյան

Շատ մարտահրավերներ մնում են չլուծված. Տոյվո Կլաարն ամփոփել է Բաքվի այցը

Գեղարքունիքի տեղահանված բնակչության մոտ 90 տոկոսը վերադարձել է բնակության վայրեր. մարզպետը՝ ՄԱԿ-ի պատվիրակությանը

Եկամտի ավելացմամբ պայմանավորված՝ քաղաքացին կարող է դուրս մնալ անապահովության համակարգից. պարզաբանում

Վեճ ու դանակահարություն Խուդյակովի փողոցի տներից մեկի մոտ. վնասվածք պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Վաչե Տերտերյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Կիրթսի Նարինենի գլխավորած պատվիրակությանը

Գյումրու ավագանին 2 մլն դրամով Սպիվակովի համերգի 200 տոմս ձեռք կբերի երաժշտական դպրոցների սաների ու դասավանդողների համար

Մանկական երկաթուղուն հարակից թունելում անցկացվելու է հրդեհաշիջման թեմայով ուսումնավարժություն

Անցած շաբաթ սահմանային 3 միջադեպ է գրանցվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում. Արցախի ոստիկանություն

ԴԱՀԿ միջազգային միությունը 70 տարեկան է․ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Փարիզում մասնակցել է լիագումար նիստին

Կդադարեցվի Երևանի 4 վարչական շրջանների մի շարք հասցեների ջրամատակարարումը

Համատեղ ջանքերով կկարողանանք որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-ալբանական հարաբերությունները. վարչապետն ուղերձ է հղել

Ռիքերը Բաքվում է. Ալիևի հետ նրանք քննարկում են ունեցել հայ-ադրբեջանական կարգավորման մասին

Պետական դավաճանությանն օժանդակելու համար մեղադրվող Ա. Պ.-ն կալանավորվել է. դատարանը բավարարել է դատախազի բողոքը

ՀՀ նախագահն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Ալբանիայի գործընկերոջը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը մեկնել է Փարիզ