Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ. շարունակվում է Արայիկ Հարությունյանի աշխատանքային այցն ԱՄՆ

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան /UCLA/, որտեղ հանդիպել է Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների ֆակուլտետի Կոթսենի անվան հնագիտության ինստիտուտի տնօրեն Վիլեկե Վենդրիխի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարները և ձեռքբերվել մի շարք պայմանավորվածություններ:

Ինչպես հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից, նախարարի պաշտոնակատարը հանդիպել է նաև համալսարանի Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների ֆակուլտետի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի ղեկավար Փիթր Քաուի հետ, որի ընթացքում քննարկվել են առաջիկա համատեղ անելիքները: Արայիկ Հարությունյանը հրավեր է ստացել մասնակցելու շաբաթ օրը կայանալիք հայկական սփյուռքի թեմայով խորհրդաժողովին, որտեղ նա հանդես կգա ելույթով:

Նախարարի պաշտոնակատարն այցելել է նաև Հարավային Կալիֆոռնիայի համալսարան /USC/, որտեղ շրջել է համակարգչային գիտության լաբորատորիայում, այնուհետ ծանոթացել հայագիտության կենտրոնի աշխատանքներին: Արայիկ Հարությունյանը զրույց է ունեցել կենտրոնի ղեկավար Սալբի Ղազարյանի հետ, որի ընթացքում կոնկրետ պայմանավորվածություն է ձեռքբերվել հայկական սփյուռքի հնարավորությունները, կադրերը, ինչպես նաև կենտրոնի հզորություններն ու ներուժը կրթության և գիտության զարգացման ուղղությամբ օգտագործելու վերաբերյալ:

Տպել
590 դիտում

Մակրոնն այսօր ընդունում է Պուտինին. առանցքային խնդիրն Ուկրաինայի հակամարտություն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց ՔՊ գրասենյակ. պատգամավորների հետ քննարկելու է Ամուլսարի հարցը

Մենք այս պահին հիմքեր չենք տեսնում Ամուլսարի հարցով նոր փորձաքննություն նշանակելու համար. Վլադիմիր Կարապետյան

Արցախում մեկնարկել է բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

ԱԻՆ-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ակտիվիստ Աննա Շահնազարյանը բոյկոտել է Փաշինյանի հետ Ամուլսարի թեմայով հանդիպումն ու դուրս եկել

Հայաստանը շուրջ 300 մլն դոլար պարտք է Ռուսաստանին. ամենամեծ պարտքն ունի Բելառուսը

Ռուսաստանցիների համար Հայաստանն ամենապահանջված տուրիստական ուղղությունն է. հետազոտություն

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Պատգամավորը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով յուրաքանչյուր քաղաքացի կարող է լինել երթեւեկությունը վերահսկող մարմին

Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է. Միրզոյան

Դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդուն. բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը

Էջմիածնում մոտ 32 հեկտար ցորենի հնձած արտ է այրվել

ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել. դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան

Միջադեպ Հյուսիսային պողոտայում` Վահագն Չախալյանի մասնակցությամբ. նրան եւ մի քանի հոգու բերման են ենթարկել (տեսանյութ)

Ջերմուկցիները գալիս են Երեւան. սպասվում է թեժ քննարկում

Հատվել է 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի, մեկ անձ հետախուզվում է

Մեկնարկել է Ամուլսարի շահագործման դեմ ջերմուկցիների ավտոերթը դեպի Երեւան

Lոռու մարզպետարանի պաշտոնյան սպանվել է դանակի 17 հարվածով. նոր մանրամասներ (լուսանկարներ)

Հրդեհ՝ Շիրակի մարզում. այրվել է անասնագոմ եւ պահեստավորած անասնակեր