Երևան
16 °C
Վերջին մեկ ամսվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում` փողոցում, բակում կայանած մեքենաներից գողություններ էին կատարվում: Տուժողներից ոմանք ոստիկանություն էին դիմել, ոմանք` ոչ: Իրավապահները համապատասխան միջոցառումներ էին ձեռնարկում: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Նման դեպքեր էլի էին եղել, բայց այս անգամ գործելու եղանակը նույնն էր: Թիրախը հիմանակնում «Մերսեդես» մակնիշի մեքենաներն էին: Հանցամիտը կողային հայելիներից ու այլ պահեստամասերից զատ, հափշտակում էր հատկապես մեքենաների էլեկտրական կարգավորիչները, որոնք բավական թանկ են, պահանջարկն էլ` մեծ:
Նման օրինազանցները սովորաբար բռնվում են գիշերային շրջագայությունների ժամանակ: Սակայն այս անգամ գողությունները բացահայտվեցին օպերատիվ ճանապարհով: Հունվարի 17-ին, ժամը 07:30-ի սահմաններում, ոստիկանության ՔՀԳՎ 2-րդ վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Հալաբյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկեցին Անտառային փողոցի բնակիչ Արա Մկրտչյանին:
Նա հայտնել է, որ հունվարի 17-ին, ժամը 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում «Մերսեդես» մակնիշի մեքենայից գողացել է շարժիչի համակարգիչ (կամուտատոր), իսկ հունվարին Երևանի տարբեր վարչական տարածքներում կատարել նմանատիպ այլ գողություններ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արա Մկրտչյանը հունվարի 17-ի գիշերը գողացել է Գոգոլի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես»-ի հոսանքի կարգավորիչը:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու և տուժած մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին
Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է
Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել
Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
© 2024 Հայկական ժամանակ