Երևան
6 °C
12 տարի առաջ՝ 2007 թվականի այս օրը՝ հունվարի 19-ին Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագրատան դիմաց թուրք ազգայնականների կողմից սպանվեց «Ակոսի» խմբագիր Հրանտ Դինքը՝ ետեւից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից:
Սպանությունն իրականացնելու կասկածանքով թուրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։ Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպման մեջ մեղադրվում է «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպությունը։
Որոշ քաղաքագետների կարծիքով՝ սպանությունը ծրագրված եւ իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով, քանի որ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, որը, չնայած իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միեւնույն է՝ միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքեի եւ հայերի միջեւ լարված հարաբերությունների վերաբերյալ։ Ամենատարբեր հարթակներից կր ելույթներում Դինքը միշտ ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, եւ ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, եւ հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։ Նա թուրքերի եւ հայերի միջեւ խաղաղություն հաստատելու շատ կարեւոր խթան էր։
Հրանտ Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում եւ արտերկրում։ Սպանության հաջորդ օրն իսկ հազարավոր թուրքեր ու հայեր նրա դիմանկարներով ու պաստառներով Թաքսիմ հրապարակից շարժվեցին Շիշլի`այն վայրը, որտեղ սպանվել էր Դինքը: Թուրքերը եւս վանկարկում էին` «Մենք բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ Դինք ենք»:
Սպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Թուրքիայի վարչապետը։
2005 թվականին Դինքն արժանացել է Թուրքիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Խոսքի եւ խղճի ազատության ամենամյա, 2006 թվականին՝ Գերմանիայի «Շտեռն» ամսաթերթի հիմնադիր Հենրի Նաննենի՝ Մամուլի ազատության եւ լրագրողական խիզախության, Նորվեգիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության Բյոռնսի անվան, 2007 թվականին՝ հետմահու՝ ՀՀ նախագահի, եւ այլ մրցանակների։
Դինքի անունով Ֆրանսիայի Մարսել քաղաքում կոչվել է փողոց, իսկ Փարիզում՝ դպրոց։
2018 թվականին Ստամբուլի քաղաքապետարանը Շիշլիի շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու փողոցը վերանվանվել է Հրանտ Դինքի անունով։
Հրանտ Դինքն՝ իր մասին
Իմ զբաղեցրած դիրքն այսպես է բնութագրվում՝ ես երկու ինքնության եւ երկու գիտակցության կրող եմ։
Առաջինը՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի հանրապետության քաղաքացի…
Երկրորդը՝ հայ եմ։
Բացի այն, որ Թուրքիայի հայ համայնքի մասինկն եմ, միեւնույն ժամանակ էլ բարոյապես հանդիսանում եմ Հայաստանի եւ հայկական սփյուռքի մասնիկը, ցեղակիցն եմ այդ մարդկանց։
Այս ամենով հանդերձ, եթե ոմանք գեթ մի պատճառ ունեն ձգտելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա իմ պատճառները առնվազն երկու անգամ ավելի են։
Իմ որ ինքնությամբ ուզում եք՝ ինձ ուսումնասիրե՛ք. ոչ մի տարբերություն։
Մարտունի-Երևան երթուղին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու կողաշրջվել
Հայաստանը Իրանին է արտահանձնել իրանցի 8 բանտարկյալի
Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի. Չինաստանի դեսպան
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
© 2024 Հայկական ժամանակ