Հանրաքվեից հետո. Քոչարյանը միջազգային տրիբունալի առջեւ

21/01/2019 schedule17:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 20-ի համարում

Հայաստանում առաջին անգամ փաստաթղթային լուրջ հիմնավորումներ է ստանալու Ռոբերտ Քոչարյանին միջազգային տրիբունալին հանձնելու հարցը, որի մասին վերջնական որոշում կայացնողը լինելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որն էլ հենց իրավասու է նման որոշում կայացնելու: Այս մասին երեկ տեղեկացրեց «Հանրաքվեի օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովի» նախագահ Ռուբեն Թորոսյանը: Լինելով գլխավոր մեղադրյալ «Հանցագործություն ընդդեմ ժողովրդի եւ ժողովրդավարության» ձեւակերպումով հայցում՝ Ռոբերտ Քոչարյանը միակ մեղադրյալը չի լինելու:

2005-ի նոյեմբերի 27-ի հանրաքվեն Հայաստանի ընտրությունների պատմության մեջ աննախադեպ կեղծիքներով անցկացնելու գործով «Հանրաքվեի օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովը» մեղադրում է նաեւ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենին, ԵԽԽՎ նախագահի տեղակալ Բեռնար Շրայներին, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Դիոգո Ֆրեյտաշ Դու Ամարալին, ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Մեթյու Ռասելին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրեն Վլադիմիր Պրյախինին, որն, ըստ պարոն Թորոսյանի, ոչ միայն չի կանխել կեղծիքները, այլեւ խախտել է ՀՀ օրենսդրությունը իր քարոզչություններով եւ ՀՀ իշխանությունների կողքին կանգնելով:

Պարոն Թորոսյանն ասում է, որ եվրոպական կառույցներում էլ, միգուցե, տեղյակ չեն, թե ինչ անօրինականություններով են այստեղ զբաղվել վերոհիշյալ անձինք հանրաքվեին նախորդող եւ հաջորդող ժամանակաշրջանում, ինչպես նաեւ՝ ընթացքում: Իսկ զբաղվել են նրանով, որ մեր ժողովրդին քարոզել են քվեարկել փոփոխությունների օգտին, մինչդեռ դրա իրավունքը չունեին, բացի դրանից, քվեարկության է դրվել ոչ թե փոփոխությունների, այլ փոփոխված Սահմանադրության նախագիծն ամբողջությամբ, աչք են փակել նախընտրական քարոզարշավի բացակայության փաստի վրա եւ ի վերջո եզրակացրել են, որ հանրաքվեն ընդհանուր առմամբ համապատասխանել է միջազգային չափանիշներին:

Մեղադրյալների շարքում պարոն Թորոսյանը թվարկեց նաեւ հանրաքվեն քվեարկության օրը դիտարկած ԵԽ 14 դիտորդների անունները, որոնք հանրությանը ներկայացրել են երկարաժամկետ դիտորդների գնահատականներ: Հայաստանից ապագա տրիբունալին որպես մեղադրյալներ կներկայանան ԿԸՀ 9 անդամներից 7-ը, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցիչները, որոնք, որպես դատական վերջին ատյան, այդպես էլ չզբաղվեցին հանրաքվեի կեղծիքների բացահայտմամբ:

Ռուբեն Թորոսյանը այս գործին լծվելու է ամենայն պատասխանատվությամբ նախ այն պատճառով, որ եվրոպական կառույցների ներկայացուցիչները սովորաբար իրենք են կոչ արել մեր իշխանություններին պատասխանատվության ենթարկել ընտրությունների ժամանակ կեղծիքներ թույլ տվածներին, հիմա հերթը նրանցն է, երկրորդ, վտանգել են իրենց կառույցի հեղինակությունը, եւ այդ մասին պետք է իմանան ԵԽ-ն, ԵԽԽՎ-ն, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ն, եւ երրորդ` մատը մատին չեն խփում տեսնելու համար, որ ինչքան մեր մոտ խորանում է եվրոինտեգրումը, այնքան երկրում վատանում է ժողովրդավարության վիճակը:

Արդեն անգլերեն է թարգմանվել Հանրաքվեի օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովի պատրաստած «Հանրաքվե-2005» զեկույցը, որը մոտ օրերս կներկայացվի եվրոպական հեղինակավոր կազմակերպություններին, պաշտոնական կառույցներին եւ այլն: Հենց սա է լինելու գործը տրիբունալ հասցնելու առաջին քայլը: Չի բացառվում, որ պարոն Թորոսյանն իր զեկույցը կներկայացնի նաեւ եվրոպական հեղինակավոր լրատվամիջոցներին, քանի որ նրանք տեղյակ էլ չեն, թե ինչով են զբաղվել ԵԽԽՎ, ԵԽ եւ ԵԱՀԿ կառույցների ղեկավարներն ու նրանց ներկայացուցիչները մեր երկրում:

Մհեր Արշակյան

Տպել
1289 դիտում

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին