Ռոբերտ Քոչարյանի դեմ. դավադրություն հայկական ձեւով

21/01/2019 schedule17:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 20-ի համարում

2006-ի հենց առաջին օրերից սկիզբ առած քաղաքական նախընտրական դիրքավորումների, քաղաքական դաշտը լուրջ վերաձեւման ենթարկելու հայտով ներկայացած նորաստեղծ կուսակցությունների եւ կոալիցիոն ներքին հակասությունների ֆոնի վրա թվում է, թե ինչ մի կարեւոր բան էր, որ հունվարի 16-ին ԵՊՀ ռեկտորի պաշտոնից հրաժարական տված Ռադիկ Մարտիրոսյանը մի քանի ժամ անց չընտրվեց ԵՊՀ խորհրդի նախագահ: Սակայն, եթե չլիներ վերը նշված քաղաքական մթնոլորտը, Ռադիկ Մարտիրոսյանը, նախագահ Քոչարյանի իջեցրած հրահանգի համաձայն, առանց որեւէ պրոբլեմի կընտրվեր խորհրդի նախագահ, եւ այդ ընտրությունը ոչ մի բանով չէր տարբերվի նախապես պայմանավորված  մնացած բոլոր ընտրություններից:

Այն, ինչ տեղի ունեցավ հունվարի 16-ի ԵՊՀ խորհրդի նիստում, ոմանց համար կարող է եւ անակնկալ է եղել, բայց ոչ նրանց համար, ովքեր տեղյակ էին կամ ուղղակի մասնակիցն էին  ծրագրված դավադրությանը: Իսկ դավադրությունը, բնականաբար, ոչ թե Ռադիկ Մարտիրոսյանի դեմ էր կամ ոչ այնքան նրա դեմ, որը այս պատմության մեջ ընդամենը դետալ է, այլ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Ըստ էության, առաջին անգամ Քոչարյանի ներկայացրած թեկնածուն մնում է «բորտին». այն էլ՝ այնպիսի խորհրդի կազմով տեղի ունեցած քվեարկության արդյունքում, որոնց մեծ մասը համարվում են Քոչարյանի անմիջական շրջապատի մարդիկ, եւ որոնց համար Քոչարյանի ցանկացած հրահանգ կատարելը միշտ էլ համարվել է թիվ մեկ սուրբ պարտականությունը:

Եւ այսպես, Ռադիկ Մարտիրոսովիչին «ջնջելու»  պատմության մեջ իրենց ուղղակի դերակատարությունն ունեն վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ինչպես նաեւ ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը, եւ ԵՊՀ խորհրդում այդ ուժերից յուրաքանչյուրի ներկայացուցիչը, ջնջելով Ռադիկ Մարտիրոսովիչին, դա արել է հանուն սեփական կուսակցական շահի: Ինչո՞ւ պետք է հանրապետական վարչապետին ձեռնտու լիներ «տապալել» Ռադիկ Մարտիրոսովիչին. այստեղ կա երկու պատճառ՝ մի քիչ անձնական եւ խիստ քաղաքական: Նախ, երբ կազմվում էին բուհերի խորհուրդները, եւ կառավարության որոշմամբ նախատեսված էր, որ այդ խորհուրդները պետք է ունենան 35 անդամ, մեր տեղեկություններով Ռադիկ Մարտիրոսովիչը, շրջանցելով վարչապետին, ուղիղ վազել է նախագահ Քոչարյանի մոտ եւ առաջարկել ԵՊՀ խորհուրդն ընդլայնել:

Մարտիրոսովիչի՝ նախագահական նստավայր կատարած այցից հետո ԵՊՀ խորհրդի կազմն ընդլայնվում է եւ դառնում 72: Վարչապետն, իհարկե, չէր կարող մերժել նախագահի առաջարկությունը, սակայն նա կարող էր պատեհ առիթով «մուռ» հանել նրանից, ով նման հարցում շրջանցել եւ անտեսել է իրեն: Բացի այդ, մեզ հասած տեղեկությամբ, վարչապետին դուր չի եկել նաեւ այն, որ վերջին ժամանակներս Ռադիկ Մարտիրոսյանը որտեղ նստում-վեր է կենում, հայտարարում է, թե ինքը նախագահի հետ լուծել է իր հետնորդի հարցը, եւ արդեն որոշված է, որ ԵՊՀ ռեկտոր է ընտրվելու իրավաբանական ֆակուլտետի  դեկան Գագիկ Ղազինյանը: Մինչդեռ հայտնի է, որ վարչապետի համար ընդունելի թեկնածուն ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Գեղամ Գեւորգյանն է, որի լոբբինգով էլ զբաղվում է գիտության եւ կրթության փոխնախարար, հանրապետական Արա Ավետիսյանը:

Եւ քանի որ բուհական շրջապատում, հղում անելով Ռադիկ Մարտիրոսովիչին, Գագիկ Ղազինյանի մասին արդեն խոսում են որպես անխուսափելի ռեկտորի, Մարտիրոսովիչի ընտրությունը տապալելով՝ դրանով փորձ է արվել լուծել նաեւ հաջորդ հարցը՝ ցույց տալ, որ Ռադիկ Մարտիրոսյանն այլեւս զրկված է իշխանական դաբրոյից, եւ նրա որեւէ երաշխիքն ու իշխանության անունից խոսելը գրոշի արժեք ունենալ չի կարող: Սրանք պատճառների առաջին «բլոկն» են, հանուն որոնց վարչապետը կարող էր տապալել ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում Ռադիկ Մարտիրոսյանի ընտրությունը, հատկապես, որ ԵՊՀ խորհրդում նրա թիմակիցները կազմում են ամենամեծ խումբը: Մարտիրոսովիչին տապալելու պատճառների հաջորդ «բլոկում» ՀՀԿ-ի դաշնակիցներն են եղել ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն, եւ դավադրության այս մի սլաքն ուղղված է եղել արդեն հանրապետության նախագահի դեմ:

Այն, որ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» չէր կարող ստեղծվել առանց նախագահի «դաբրոյի», ցանկացածի համար էլ պարզ է: Սակայն այն, որ այդ կուսակցությունը չի թաքցնում, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններում հավակնում է մեծամասնության, դա արդեն այն հարցն է, որտեղ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի շահերը դառնում են ընդհանուր, քանզի քաղաքական դաշտի նման կտրուկ վերադասավորում կոալիցիոն կուսակցությունները թույլ տալ չեն կարող: Համենայնդեպս, ամեն ինչ կանեն, որ նման բան չլինի, որովհետեւ խորհրդարանը «բեզռազմեր» չէ. ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ մտադիր է պահպանել իր ունեցած խորհրդարանական քվոտաներն ու մի բան էլ ավելի, ՀՅԴ-ն 30 տոկոսի հայտ է ներկայացրել, իսկ ՕԵԿ-ում ասում են, որ իրենք գնում են վերցնելու մեծամասնությունը:

Եւ ահա նման ախորժակների պարագայում, երբ արդեն հայտնի այս ուժերն անխուսափելիորեն իրար միս են ուտելու, հանկարծ նախագահի մեկ այլ հովանավորյալ է մտնում խաղի մեջ՝ հասկանալի է, որ այս երեք ուժերից առնվազն երկուսի «դիակների» վրայով: Ուստիեւ ինքնապահպանման բնազդից ելնելով՝ այս ուժերից յուրաքանչյուրը ցանկացած առիթ, որոնցից առաջինը Ռադիկ Մարտիրոսովիչի ընտրությունն էր, պետք է օգտագործեր՝ նախագահին հասկացնելու, որ իրենք դեռ որոշիչ ուժ են ու եթե ցանկանան, կարող են տապալել նախագահի մատուցած սցենարը, ինչը եւ արվեց ԵՊՀ խորհրդի նախագահի ընտրության դեպքում:

Իսկ այս գործի հիմնական տեխնիկական մասը ապահովել է ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը. վերջինս հունվարի 15-ին հանդիպել է ԵՊՀ խորհրդի ուսանողական թեւի հետ ու նրանց տեղեկացրել, որ Մարտիրոսյանի դեմ պայքարում նրանք մենակ չեն: Նույն այդ օրերին խորհրդի անդամներին սիստեմատիկ լուրեր են մատուցվում Ռադիկ Մարտիրոսյանի եւ նրա որդու բիզնեսների մասին, թե ինչպես համալսարանի վերանորգման ողջ աշխատանքները տրվել են նրա տղայի ընկերոջ շինարարական ընկերությանը, հիշեցնում են նաեւ, որ Մարտիրոսովիչի տղան ԵՊՀ-ին պատկանող, պոնչիկանոցի մոտ գտնվող  օտարերկյա հյուրերի տան առաջին հարկի բառ-ռեստորանի փայատերերից է, ուստի նման «օլիգարխի» ընտրությունը ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում հարված է հայ դարավոր կուլտուրային:

Իսկ արդեն ընտրության օրը ողջ կազմակերպչական աշխատանքներն իր վրա է վերցնում փոխնախարար Արա Ավետիսյանը, որը հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից մեկն էր եւ աչալուրջ հսկում է, որ որեւէ ընտրական խալտուրա տեղի չունենա: Արդյունքում, 35 դեմ եւ 32 կողմ ձայնով Ռադիկ Մարտիրոսովիչը չի ընտրվում ԵՊՀ խորհրդի նախագահ: Հաջորդ օրը գրեթե կաթվածի հասած Մարտիրոսովիչի առաջին գործն է լինում զանգահարել Ռոբերտ Քոչարյանին, որն արդեն տեղեկացված է լինում հունից դուրս եկած պրոցեսի մասին: Եւ քանի որ մեծ է ռիսկը, որ Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունը երկրորդ անգամ եւս կարող է մերժվել, իսկ դա ուղղակի հարված կլինի նրա թեկնածությունն առաջարկած Ռոբերտ Քոչարյանի հեղինակությանը, ուստի, մեր տեղեկություններով, հանրապետության նախագահը Ռադիկ Մարտիրոսովիչին որեւէ հույս չի թողնում՝ ասելով, թե ինքը պետք է կարողանար սեփական բուհի ներսում լուծել սեփական հարցերը: 

Այսպիսով, կարելի է ավարտված համարել Ռադիկ Մարտիրոսովիչ  Մարտիրոսյանի երկար ձգված կարիերան: Ո՞վ է հաջորդը: Այս հարցի վրա կառավարությունում «լռվել» են. մի կողմից իրենց պետք է սեփական թիմակից թեկնածու, որը նաեւ լինի համալսարանական, մյուս կողմից՝ կառավարությունում վստահություն չունեն, որ խորհրդի համալսարանական թիմը իրենց թեկնածուին չի մերժի: Այս պահին հիմնական քննարկվող թեկնածուն ՀՀԿ խմբակցության անդամ Հրանուշ Հակոբյանն է, որին կառավարություն+համալսարան տանդեմը հակված է համարել կոմպրոմիսային թեկնածու: Եւ եթե առաջիկա օրերին քաղաքական իրադրության մեջ որեւէ բան չփոխվի, ապա հունվարի 25-ին նշանակված ԵՊՀ խորհրդի նիստում նախագահ կընտրվի Հրանուշ Հակոբյանը:  

Հ.Գ. ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը ԵՊՀ խորհրդի նիստից դուրս են եկել քվեարկելուց անմիջապես հետո` չսպասելով ԵՊՀ խորհրդի նախագահի ընտրությունների արդյունքների հրապարակմանը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1365 դիտում

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան