Եվրամիությունը Ռուսաստանի և Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ է հաստատել․ «Ամերիկայի ձայն»

22/01/2019 schedule09:52

Եվրամիությունը Ռուսաստանի և Սիրիայի մի շարք անձանց և ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ է ընդունել՝ քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենք կիրառելու պատճառով:

Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ռուսաստանի քաղաքացիների դեմ պատժամիջոցներն ընդունվել են Բրիտանիայի տարածքում նյարդային նյութի միջոցով հարձակում իրականացնելու պատճառով, մինչդեռ Սիրիայի հետազոտական կենտրոնը և դրա հետ կապված անձինք մեղադրվում են քիմիական զենք կիրառելու մեջ: Մոգերինիի խոսքով, պատժամիջոցներ ընդունելու որոշումը հենված է «ամուր իրավական հիմքի վրա». «Եվրոպական միությունը միշտ աջակցել է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմին և շարունակելու է դրան հետևել՝ արգելափակելով դրանց օգտոգործումն այլ ուժերի կողմից»:

Եվրամիության արտգործնախարարների ընդունած որոշումը նախատեսում է արգելել իր տարածք ինը անձանց մուտքը և նրանց դրամական միջոցների սառեցում: Առանձին պատժամիջոցներ են ընդունվել Սիրիայի Գիտական հետազոտությունների կենտրոնի դեմ: Պատժամիջոցների տակ գտնվող ինը անձանցից հինգը կապված են սիրիական հետազոտական կենտրոնի աշխատանքների հետ: Ռուսաստանի չորս քաղաքացիներից երկուսը 2018-ի մարտին բրիտանական Սալզբրիում նյարդային նյութ կիրառելու մեջ մեղադրվողներն են, մյուս երկուսը՝ նրանց ղեկավարները, այդ թվում՝ ռուսական ռազմական հետախուզական ծառայության փոխտնօրենը:

«Այսօրվա որոշումը լրացնում է մեր գործողությունները՝ ուղղված քիմիական զենքերի և ընդհանրապես՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման և օգտագործման բացահայտմանն ու կանխարգելմանը», - ասել է Ֆեդերիկա Մոգերինին, ում խոսքով, Եվրամիության անդամ պետությունները շարունակելու են կոշտ պատժամիջոցներ կիրառել զանգվածային ոչնչացման զենք օգտագործող բոլոր ուժերի դեմ:

Տպել
1003 դիտում

Ժպիտներ Շուշիից. օրվա կադրը

Սենատոր Մենենդեսն Ադրբեջանին և Թուրքիային սպառազինության վաճառքը դադարեցնելու բանաձևեր է ներկայացրել

Կորոնավիրուսի նոր հակառեկորդ. 2474 դեպք 1 օրում. գրանցվել է 14 նոր մահ

Ադրբեջանցիները գրում են գնդապետ Շյուքյուր Համիդովի սպանվելու մասին. Razminfo

Զոհվել է ՀԱԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Մաթեւոսյանը

Ադրբեջանի ագրեսիայի շարունակման դեպքում ԱՄՆ-ը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. Շերման

Մարտակերտի, Մարտունու շրջանի գյուղերի ուղղությամբ գիշերվանից կիրառվում են գրադ կայանք ու սմերչ

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ

Հայտնի է՝ որ ժամերին են սպասվում ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, անվտանգության նկատառումներից ելնելով, դեռ փակ է

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի այցը ԱՄՆ. նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ

Կրակի տակ են հայտնվել Ասկերան եւ Մարտունի քաղաքները. նյութական վնասը մեծ է. Վահրամ Պողոսայն

Ադրբեջանի հարձակման, ռուսական ջանքերի, թուրքական միջամտության եւ խաղաղ կարգավորման մասին. Պուտինի անդրադարձը՝ ամբողջական

Կամավորագրումն իր մեջ սիմվոլիկա է պարունակում. Էջմիածնի քաղաքապետը որոշել է ղեկավարել կամավորների ջոկատը

Մեծ Մասրիկի հրետակոծության հետեւանքով վիրավորված բնակիչը հիվանդանացում մահացել է․ մարզպետ

Դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մեր ռազմաճակատային գոտու բնակավայրեր՝ հաճախ ընդամենը նկարվելու համար.Հովհաննիսյան

Զոհերի մասին ընդհանրացված թվեր են տրվել, չէր կարող կոնկրետ թվեր ասվել ՌԴ նախագահի կողմից, դա բացառվում է. Հովհաննիսյան

«Ես էլ հասա մեր արծիվ տղերքին». Վարդան Բադալյանը մեկնել է առաջնագիծ (լուսանկար)

Եթե ինչ-որ նեղ տեղերում տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկում են. Արծրուն Հովհաննիսյան

Մեկի 18 տարին է լրացել, շտապում է ընկերների կողքին լինել, մյուսը 20 տարվա վրեժ ունի. խնդրում են իրենց տանել առաջնագիծ