Գլոբալացման չորրորդ ալիքը պետք է լինի մարդակենտրոն. այսօր բացվում է Դավոսի համաժողովը

Արդի աշխարհի քաղաքական և տնտեսական գործիչների մի մեծ խումբ այսօր հավաքվում է Դավոսում, որտեղ գումարվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որին չի մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Մասնակիցների թվում են պետությունների, ինչպես նաև խոշոր ընկերությունների և բարեգործական առաքելություն իրանականացնող միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, տնտեսագետներ, գիտնականներ, կրոնական առաջնորդներ, հասարակական հայտնի գործիչներ, հանրային գործունեություն ծավալող արվեստագետներ և շոու բիզնեսի աստղեր:

2019 թվականի Դավոսյան ֆորումի նշանաբանն է «4.0․ Համաշխարհային ճարտարապետության ձևավորումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության պայմաններում»: Հիմնական թեմաներն են գլոբալ համագործակցության մարտահրավերները և թվային հեղափոխության բերած փոփոխությունները, գրում է Ազատությունը:

«Գլոբալացման չորրորդ ալիքը պետք է լինի մարդակենտրոն, ներառական և կայուն: Մենք թևակոխում ենք համաշխարհային լուրջ անկայունության փուլ, որը տեխնոլոգիական խաթարումների և աշխարհքաղաքական հզոր ուժերի վերափոխումների հետևանք է: Մեզ անհրաժեշտ է բոլոր դերակատարների ներդրումն ու երևակայությունն առկա մարտահրավերների դիմագրավումը պատկերացնելու համար», - ասել է Դավոսի ֆորումի հիմնադիր և երկարամյա ղեկավար, պրոֆեսոր Կլաուս Շվաբը:

2019-ի ֆորումին մասնակցում են Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուլի Մայերը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չինաստանի փոխնախագահ Վանգ Քիշանը, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, տասնյակ այլ պետությունների առաջին դեմքեր:

Ի դեպ, վկայակոչելով կառավարության ֆինանսավորման մասնակի սառեցման՝ shutdown-ի հանգամանքը` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր, ինչպես նաև ամերիկյան այլ ներկայացուցիչների մասնակցությունը Դավոսյան ֆորումին:

Այս տարի առաջին անգամ Հայաստանը Դավոսում կներկայացնի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Օրերս Դավոսի ֆորումի կայքում հրապարակվել է վարչապետի հոդվածը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, մարտահրավերների և ձգտումների մասին:

«Թավշյա հեղափոխությամբ մեր երկրում ժողովրդավարություն է հաստատվել», - գրել է վարչապետը՝ նշելով, որ 2018 թվականի ապրիլյան շարժումը միավորել է ոչ միայն Հայաստանի Հանրապետության բնակիչներին, այլև ամբողջ աշխարհում ապրող հայությանը:

Դավոսի 2019 թվականի Համաշխարհային տնտեսական համաժողովը կավարտվի հունվարի 25-ին:

Տպել
1024 դիտում

Կոկաին ու մեթադոն Երևան առաքած տղամարդը կալանավորված է. ոստիկանության և ՊԵԿ բացահայտումը (տեսանյութ)

Գիտության ոլորտի ֆինանսավորման աճը պետք է նպաստի ոչ միայն աշխատավարձի բարձրացմանը, այլև կոնկրետ արդյունքներ արձանագրմանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վանո Սիրադեղյանի դստեր հետ

Աշխատանքներ են տարվում մոլորված և Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ. ԱՀ ԱԱԾ

«Արմավիր» քկ-ում կարկանդակների միջոցով թմրանյութեր փոխանցելու փորձ է արվել (լուսանկարներ)

Ռազմական օդաչուներն ուսումնավարժական թռիչքներ են իրականացնում (լուսանկարներ)

Այս ընտրությունները լոկ համայնքի ղեկավար ընտրելու համար չեն, դրանք քաղաքական թիմի ընտրություններ են. Արսեն Թորոսյան

Հայաստանում նոր մասնավոր թատրոն է հիմնադրվել. ովքեր են գաղափարի հեղինակները և հետագայում ում անունը կկրի այն

157 ապօրինի հատված ծառեր՝ «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղերում. դատախազությունում քրեական գործ է հարուցվել

2022-ին գիտության ֆինանսավորումը այս տարվա համեմատ կաճի շուրջ 85 տոկոսով. վարչապետ (տեսանյութ)

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (տեսանյութ)

Երևան-Սպիտակ ավտոճանապարհին բազմաթիվ բեռնատարներ են արգելափակվել (լուսանկարներ)

Նախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով. նոր նախագիծ

Պատերազմի վերաբերյալ Սամվել Բաբայանի հայտարարություններն ուղարկվելու են հետաքննության մարմնին. Գոռ Աբրահամյան

Թուրքիան նոր ռազմական գործողություն է սկսել քուրդ զինյալների դեմ

Հաշմանդամությունը՝ անկախ տեսանելի կամ ոչ տեսանելի լինելուց, մարդու մեկուսացման պատճառ չպետք է լինի. ՄԻՊ

Գյումրու բյուջեից Ամանորի առթիվ դրամական աջակցություն կստանան նաև անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքները

Հայաստանի ու Նիդերլանդների ԱԳ նախարարները խոսել են ղարաբաղյան պատերազմի հետևանքների ու հումանիտար խնդիրների մասին

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Մերկելը լքում է կանցլերի պաշտոնը պանկ ռոք-աստղ Նինա Հեյգենի երգի հնչյունների ներքո (տեսանյութ)

Մենք գալիս ենք՝ կյանքի որակի հեղափոխություն իրականացնելու. Պավել Ցուգունյան

Վանաձոր-Դիլիջան ճանապարհը փակ է, Հայաստանի մի մասի ավտոճանապարհներին՝ մերկասառույց

Արցախում կորոնավիրուսով վարակված 17 մարդու վիճակը ծայրահեղ ծանր է, գրանցվել է 1 մահ

Քարաթափման հետևանքով փակված Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհը միակողմանի բացվել է

Կորոնավիրուսի ցուցանիշները նվազում են. 1 օրում հաստատվել է 399 նոր դեպք, գրանցվել՝ 13 մահ

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ

Նախագահի հրամանագրով՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել

Հերմինե Հարությունյանը վարչապետի աշխատակազմում պաշտոնի է նշանակվել

Խոշոր հրդեհ Չարենցավանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի

Նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել. այս թիվը ռեկորդային է պատերազմից ի վեր. ԱՀ նախագահ

Հայաստանի մի շարք ավտոճանապարհների մերկասառույց է

Երևանի ու 7 մարզերի մի քանի տասնյակ հասցեներում հոսանքազրկումներ կլինեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարները ԼՂ-ի վերաբերյալ հայտարարություն են ընդունել (տեսանյութ)

Հայաստանի տարբեր ավտոճանապարհներին 7 մեքենա է դուրս բերվել արգելափակումից

Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներից մեկը ծանր վիճակում է

Իշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործն ուղարկվել է դատարան

Գեղարքունիքի մարզպետն ու Ռուսաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը

Արմավիրի մարզում պատվաստվել է 104 889 քաղաքացի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն են ընդունել