ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ եւ նոր քարտուղար ունի

22/01/2019 schedule12:03

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 7 և ընթացիկ հարցերով: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ի մամուլի ծառայությունից:

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 9 նիստի օրակարգում ընդգրկված է 7 հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը վերաբերում էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություններին:

Հոգաբարձուների խորհրդի կողմից նիստի օրակարգը հաստատելուց հետո ԱԺ պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն առաջադրեց Գևորգ Մուրադյանի թեկնածությունը՝ նշելով, որ նրա առաջադրումը վկայում է այն մասին, որ չկան հներ և նորեր:

«Մենք շեշտը դնում ենք պրոֆեսիոնալիզմի վրա: Համոզված ենք, որ Գևորգ Մուրադյանի գիտական և կազմակերպչական փորձը մեծ նպաստ կբերի համալսարանին՝ բարեփոխումների ճանապարհով անցնելու համար», - նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրված Գևորգ Մուրադյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Աշխատել է ԵՊՀ-ում՝ որպես գիտաշխատող: Մասնակցել է մի շարք դրամաշնորհային ծրագրերի, Հումբոլդի մրցանակակիր է:

Գևորգ Մուրադյանն իր ելույթում ասաց, որ առաջնային նպատակը պետք է լինի այն, որ ճիշտ գնահատվեն համալսարանի խնդիրների առաջնահերթությունները, իրական հնարավորությունները և լուծումների ճանապարհը:

Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Այնուհետև օրակարգային երկրորդ հարցի շրջանակում ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնում առաջադրեց ԵՊՀ ասպիրանտ Ամալյա Սողոմոնյանի թեկնածությունը: Ամալյա Սողոմոնյանն իր ելույթում ասաց, որ ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, այժմ աշխատում է Ագրարային համալսարանում՝ որպես դասախոս:

Հովհաննես Հովհաննիսյանն առաջադրեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանի թեկնածությունը՝ փաստելով, որ նրա անցած ճանապարհը և գործունեությունը նշանակալի են. «Հատկապես մեծ է նրա ներդրումը հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում: Գիտենք, որ նա ստեղծել ու  ղեկավարում է ԵՊՀ չինական մշակույթի և չինարենի կենտրոնը»:

Արթուր Իսրայելյանը, իր ելույթում ներկայացնելով անցած ճանապարհը և գործունեությունը, ասաց, որ պատրաստ է իր ուժերի ներածին չափով նպաստել համալսարանի զարգացմանը. «Այս տարի լրացավ համալսարանում իմ գործունեության 10 տարին»:

Ձայների մեծամասնությամբ հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց Արթուր Իսրայելյանը (Արթուր Իսրայելյան՝ 16 կողմ ձայն, Ամալյա Սողոմոնյան՝ 14 կողմ ձայն):

Տպել
3755 դիտում

Աշտարակի ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների և հայտնաբերել թմրամիջոց (տեսանյութ)

Պաշտպանն այց է իրականացրել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն

Սամվել Կարապետյանի եղբորորդին չի ընդունում մեղադրանքը. նա եւ Վահե Պարազյանը առերեսվել են

Մասիսի գերեզմանատան մոտակայքում ցորենի արտ է այրվում. դեպքի վայր է մեկնել 7 հրշեջ մեքենա

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովումը

Մի քանի ժամ տեւած բողոքի ակցիայից հետո ցուցարարները բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Սյունիքի մարզի Ծավ համայնքին կից անտառում հրդեհ է բռնկվել. սահմանել են հերթապահություն

Վենետիկի հանձնաժողովը բեղմնավոր է գնահատում ՀՀ իշխանությունների հետ գործակցությունը. հայտարարություն

ԵԽ փորձագիտական խումբը կաջակցի ազգային երիտասարդական ռազմավարության վերանայմանը

Երևանում հեռուստաաշտարակի հարևանությամբ կողաշրջվել է ցեմենտ տեղափոխող բեռնատարը

Գյումրու շուկայում ՍԱՏՄ-ն առանց փորձաքննության մսեղիք է հայտնաբերել (լուսանկարներ)

ԱԱԾ տնօրենի հանձնարարականով աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին դատի են տվել

«Բանանցի» երկրպագուները նայելու ոչինչ չունեին. խայտառակ պարտություն կրեց, դուրս մնաց ԵԼ-ից

Հուլիսի 4-ից ուռուցքաբանական հիվանդությունների ճառագայթային թերապիայի մասով կատարվել են փոփոխություններ

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, պայքար է հին ու նոր համակարգերի, ապագան կերտելու հին ու նոր մեթոդների միջեւ

2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում

Շորթում կատարելու համար մեղադրվող լրագրողը 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Հուլիսի 18-ին կառավարությունը կքննարկի Մարտի 1-ի ժամանակ տուժածներին որպես աջակցություն տրամադրվող գումարի չափը