Հայաստանը պայմանավորվել է «Գազպրոմի» հետ՝ գազի ներքին սակագինը պահպանելու շուրջ. Փաշինյան

Հայաստանը պայմանավորվել է «Գազպրոմի» հետ՝ գազի ներքին սակագինը պահպանելու շուրջ: Այս մասին ՌԻԱ նովոստիին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գազպրոմը» գազը վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիային», ուստի մեր դերը միջնորդավորված է: Բայց մենք պայմանավորվել ենք «Գազպրոմ Արմենիայի» հետ, որ երկրի ներսում գազի գինը չի փոխվի»,- ասել է Դավոսի տնտեսական ֆորումի կուլիսներում նշել է Փաշինյանը: 

Նրա խոսքով, երկրի ներսում գազի սակագինը չի փոխվի, եւ հայկական կողմը կշարունակի «Գազպրոմի» հետ մեր բանակցությունները, որպեսզի հասնեն վերջնական համաձայնության: 

«Մեզ համար շատ կարեւոր է համաձայնեցնել գազի երկարաժամկետ գինը: Հիմա ԵՏՄ շրջանակներում նույնպես քննարկումներ են ընթանում գազի ու էներգետիկայի ընդհանուր շուկաներ ստեղծելու շուրջ, հետեւաբար, մենք քննարկման շատ թեմաներ ունենք»,-ընդգծել է ՀՀ վարչապետը:

Դեկտեմբերի վերջին «Գազպրոմը» հայտնել էր Հայաստանի համար գազի գնի 10%-ով թանկացման մասին, սակայն այն չէր ազդելու վերջական սպառողի վրա: Այսպիսով ռուսական գազի գինը Վրաստանի եւ Հայաստանի սահմանին 2019 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց:

ՀՀ կառավարությունն էլ հայտարարել էր, որ մտադիր է պայմանավորվել «Գազպրոմ Արմենիայի» հետ գազի ներքին սակագինը անփոփոխ թողնելու շուրջ՝ պարզաբանելով, որ դա կարվի ընկերության ծախսերի կրճատման ու արդյունավետության բարձրացման հաշվին:

Տպել
2510 դիտում

Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին

Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում

2019-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9 տոկոսով

Զորամասի հրամանատարի դրդմամբ մոտ 9 մլն դրամի հափշտակության մասին քրգործը 8 անձի մեղադրանքով դատարանում է

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Կարապետյանը պատմել է, որ գերմանական անձագրով խնդիրներ չի ունենում

Երեւանում եւ մարզերում միայն այսօր 43.63 հա խոտածածկ տարածք է հրդեհվել

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 1-ին

Նախորդ տարիների համեմատ աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. կայացել է ԱԻՆ օպերատիվ խմբի առաջին նիստը

Բեյոնսեի կատարմամբ «Առյուծ արքան» ֆիլմի սաունդթրեքի դիտումները ժամ առ ժամ ավելանում են (տեսանյութ)

Իջեւանում գործել է մի խումբ, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ. Սիփան Փաշինյան

Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետը՝ Հակոբ Արշակյանին

Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն աճել են 11.1%-ով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ ղեկավարները համագործակցության ծրագիր են կնքել

Ադրբեջանցիները ժամանակին սպառնացել են ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանին

Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ

«Ես ճամփորդ դեսպան եմ». Պյոտր Սվիտալսկի

Հրդեհ` Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ

«Յուվեի» սկաուտները Երեւանում բացահայտել են «Բարսայի» տաղանդին. ուզում են գնել