Երևան
-3 °C
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2019 թվականի հուլիսի 1-ից էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների եւ մոտոցիկլետների (ոչ հիբրիդային) ներկրումն ԱԱՀ վճարումից ազատելու վերաբերյալ օրենքի նախագծին: Արտոնությունը գործելու է մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը: Այս տարի էլ կստեղծվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց՝ 23 լիցքավորման կայանով, որոնք հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում:
«Դա շատ լավ որոշում է»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
- Պարոն Հովհաննիսյան, վարորդներին ի՞նչ կտա էլեկտրոմոբիլ մեքենաները ԱԱՀ վճարումից ազատելը:
- Կառավարության այդ նախագիծը կուզեի ասել՝ նաեւ ուշացված է: Դա դեռ 10 տարի առաջ պիտի լիներ: Դա հրաշալի մոտեցում է, պարզապես պիտի մեր քաղաքացիները փորձեն այդ մեքենաները, տեսնեն՝ որտեղ են լիցքավորում, ինչ պայմաններում: Ես դեռ անցած տարի 2500 դոլարով մաքսազերծում եմ իրականացրել 2015 թվականի Կորեայից ներմուծված էլեկտրոմոբիլի` դա խայտառակություն էր: Ուղղակի վատն այն է, որ մինչեւ հիմա մոտ 10 հոգի արդեն բերել էր այդ մեքենաներից` մաքսազերծման գումարը վճարելով եւ նրանք արդյունքում տուժվում են:
- Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք մինչեւ 2022 թվականը Հայաստան մեծ քանակությամբ էլեկտրոմոբիլներ կներմուծվեն:
- Ես կարծում եմ, որ մոտ 10 տարի հետո ամբողջ քաղաքը կսկսի էլեկտրոմոբիլներով շրջել: Դա ճիշտ է, որ 3 տարին մեկ անդրադառնան, մարդիկ կփորձեն, կտեսնեն: Համենայնդեպս, 2020 թվականին ԵԱՏՄ տարածքում էլ ընդհանրապես հին մեքենա չեն ներմուծելու, միայն մինչեւ 5 տարեկան մեքենաներ հնարավոր կլինի ներմուծել, որովհետեւ մաքսազերծումը էժան է լինելու:
Ես ուզում եմ վարչապետի հետ հանդիպել՝ նաեւ հասկանալու համար, թե ի՞նչ է լինելու ավտոներկրողների վիճակը: Պետք է առաջընթաց ունենալ, բայց միեւնույն ժամանակ պիտի հասկանանք՝ մենք կարո՞ղ ենք գնալ ավտոսրահներից մեքենա գնել:
- Ի՞նչ հեռանկար է բացում էլեկտրոմոբիլների մուտքը Հայաստան, զբոսաշրջիկներին կգրավի՞ սա:
- Ամենակարեւոր խնդիրը օդի ախտոտումն է: Մենք մի քիչ փրկվել ենք, որ գազ ենք տեղադրել: Ամերիկյան մասնագետներն էլ են ասում, որ Երեւանում օդը մի քիչ մաքուր է, որովհետեւ գազ են տեղադրել, ոչ թե բենզինով են վարում: Զբոսաշրջիկին հետաքրքիր չէ՝ դա էլեկտրոմոբիլ է, թե հարմարավետ մեքենա է:
- Էլեկտրոմոբիլները թա՞նկ արժեն:
- Թանկ չեն, արդեն 10 տարի է՝ դրանք թողարկվում են ու նորմալ գներ են լինելու 5, 6, 7 հազար դոլարի չափով, ու ամենակարեւորը՝ բարձր թվականների:
- Սոցիալական առումով սա կթեթեւացնի՞ վարորդների բեռը:
- Պարզ է, որ մեր գրպանն էլ կթեթեւանա: Եթե այս գներով մոտեցումը լինի, ապա հայերի համար լավ կլինի: Դա շատ լավ որոշում է:
200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը
Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը՝ Լագերֆելդի մասին
Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը
Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)
Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ
Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին
Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել
Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնասներ է պատճառել
12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)
ԵՊՀ ռեկտորը չարաշահում է իր պաշտոնը. Restart
Փակ են Շիրակի ու Արագածոտնի մարզի շուրջ 20 գյուղերի միջհամայնքային ճանապարհներ
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրքեր են նվիրում քաղաքացիներին (տեսանյութ)
Ոստիկանությունը նախկին պատգամավորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ զուտ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից
Վճարեք կասեմ. Ֆլեշի Բարսեղը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպելու մասին հարցին ի պատասխան
Գյումրու 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն դրամի վատնում կատարելու դեպքերով հարուցվել են քրգործեր
Մարտի 4-ից կհայտարարվի Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի մրցույթը. «Ա1+»-ի տնօրենը՝ իսկական Հանրայինի մասին
Հանդիպել են Լիբանանում ՀՀ դեսպանն ու երկրի վարչապետը
Աշտարակ քաղաքում վագոն-տնակ է հրդեհվել
«Արարատ» ակումբը դատական կարգով թիմի բժշկի պարտքը վերադարձրել է, ֆուտբոլիստը դեռ սպասում է
Ռուս սահմանապահն իր շան օգնությամբ գտել է Սյունիքում կորած քաղաքացու մարմինը
© 2019 Հայկական ժամանակ