«Իմ քայլը» հիմնադրամը եւ Վորլդ Վիժն Հայաստանը միավորում են ռեսուրսները. ստորագրվել է հուշագիր

22/01/2019 schedule17:37

Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը եւ Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը ստորագրեցին հուշագիր՝ առավել խոցելի ընտանիքների բարեկեցությանն ուղղված համագործակցության վերաբերյալ: Երկու կազմակերպությունները համատեղ պիլոտային ծրագրի շրջանակներում կաշխատեն 15 առավել խոցելի ընտանիքների հետ՝ նպատակ ունենալով բարելավել այդ ընտանիքների կյանքի որակն ու ստեղծել կարողություններ նրանց ինքնաբավության համար: Այս մասին հայտնում են Վորլդ Վիժն Հայաստանի մամուլի ծառայությունից:

««Իմ քայլը» հիմնադրամի ստեղծման օրից բազմաթիվ դիմումներ են ստացվել ծայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներից: Նրանց մի մասը տեղավորվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոչով քաղաքացիների տրամադրած բնակարաններում: Սակայն մեզ համար սկզբունքային էր այդ ընտանիքների այսրոպեական խնդիրների լուծումից զատ, ապահովել երկարաժամկետ լուծումներ, այն է՝ նրանց զինել կարողություններով, որ ինչ-որ պահից սկսած իրենք ի վիճակի լինեն ինքնուրույն առաջ շարժվել՝ հաղթահարելով աղքատությունը: Եվ հենց այստեղից էլ ծագեց Վորլդ Վիժն Հայաստանի հետ համագործակցելու գաղափարը»,- ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Երկու կազմակերպությունների մասնագետներից կազմված թիմը 2018թ.-ի դեկտեմբերին այցելել է ծրագրի շահառու բոլոր ընտանիքներին՝ կատարելով կարիքների գնահատում: 15 ընտանիքներից 5-ի հետ իրականացվելու է սոցիալական աշխատանք, իսկ 10 ընտանիքի հետ կազմակերպությունները կաշխատեն «Ավարտական մոտեցում» (Graduation Approach) մեթոդաբանությամբ: Սա առավել խոցելի ընտանիքների հետ աշխատելու միջազգայնորեն ընդունված մոդել է, որի շրջանակներում կատարվում է ընտանիքների կարիքների գնահատում և կազմվում է ընտանիքների զարգացման անհատական պլան: Պլանը ներառում է մի շարք միջամտություններ՝ մասնագետների աջակցություն, կյանքի հմտությունների ուսուցում, մասնագիտական վերապատրաստում և այլն:  Այս միջամտությունների շնորհիվ ընտանիքը կանգնում է սեփական ոտքերի վրա և ձևավորում կայուն, կենսունակ տնային տնտեսություն:

«Վորլդ Վիժն Հայաստանն աղքատության մեջ ապրող ընտանիքների հետ աշխատանքում արդեն երկու տարուց ավել կիրառում է «Ավարտական մոտեցումը»: Հատկանշական է այն, որ այս մոտեցման շրջանակներում մասնագետները ոչ թե լուծում են ընտանիքների խնդիրները, այլ սովորեցնում են ընտանիքներին՝ ինքնուրույն լուծելու իրենց խնդիրները և պլանավորելու իրենց ապագան: Հույս ունենք, որ փորձարկման փուլի արդյունքներն ամփոփելուց հետո, մենք կկարողանանք պետական մարմիններին ցույց տալ մոտեցման արդյունավետությունը և առաջարկել այն օգտագործել սոցիալական ապահովության պետական քաղաքականության մեջ», - ասում է Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

Վորլդ Վիժն Հայաստանը և «Իմ քայլը» հիմնադրամը համատեղելու են մասնագիտական և ֆինանսական ռեսուրսները: Հաջողության դեպքում ծրագիրը կընդլայնվի և կներառի ավելի մեծ թվով կարիքավոր ընտանիքներ:

***

«Իմ քայլը» հիմնադրամը ստեղծվել է 2018 թ. հունիսին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից: Հիմնադրամի նպատակը առողջապահության, կրթության, սոցիալական ապահովության, մշակույթի եւ բնապահպանության ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումն է, նման ծրագրերի օժանդակությունը, այդ ոլորտներում բարեգործությունը։ Հիմնադրամի առաքելությունն է նպաստել առողջ և ներառական հասարակության կայացմանը, որտեղ բոլորը կունենան իրենց ներուժն իրացնելու հավասար հնարավորություններ և պատասխանատվություն կստանձնեն իրենց և հանրության բարեկեցության ապահովման գործում։ 

Վորլդ Վիժնը Հայաստան է եկել 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո։ Հետագա տարիներին Վորլդ Վիժնի ծրագրերը փոխակերպվել և ճգնաժամային իրավիճակներին ուղղված հումանիտար առաքելությունից վերածվել են համայնքների զարգացման ծրագրերի։ 

Այսօր Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերն ուղղված են այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են՝ երեխաների վաղ մանկության հասակում լիարժեք աճն ու զարգացումը, բժշկական ծառայությունների բարելավումը, երեխաների պաշտպանությունն ու կրթությունը, աղքատության վերացումն ու կայուն եկամուտների ստեղծումը, ինչպես նաև երիտասարդների կենսունակության բարձրացումը։ Վորլդ Վիժնն աշխատում է Հայաստանի 6 մարզերում և մայրաքաղաք Երևանում, ծառայություններ մատուցելով 200-ից ավելի համայնքներում։ Կազմակերպության հովանավորության ծրագրերում գրանցված է շուրջ 35 000 երեխա։  

Տպել
1148 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ