Երևան
4 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աշխատանքներ է սկսել Հայաստանում կանանց ֆուտոլը զարգացնելու ուղղությամբ: Պլանավորում է մինչեւ 17, մինչեւ 19 տարեկանների եւ ազգային հավաքական ունենալ: Այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կանանց ֆուտբոլի բաժնի պետ Աննա Թադեւոսյանը ներկայացրել է՝ ինչպես են պատրաստվում համալրել ազգային ընտրանու կազմը:
«Բացի ՀՀ-ում հանդես եկող աղջիկներից՝ մենք նաեւ աշխատում ենք սփյուռքում հանդես եկող ֆուտբոլիստուհիներին հրավիրելու ուղղությամբ: Հիմա ազգային հավաքականի համար դեռ չունենք այդքան թվով աղջիկներ, որոնք հանդես են գալիս ՀՀ-ում: Մենք հետ կբերենք այն աղջիկներին, որոնք խաղացել են ազգային հավաքականում մի քանի տարի առաջ կամ որոնք այժմ խաղում են տարբեր ակումբներում՝ արտասահմանում: Ինչ վերաբերում է մնացած տարիքայիններին, 2 տարի աշխատելով այս ոլոտում կարող եմ ասել, որ պոտենցիալը շատ է»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ծնողների, աղջիկների հետ ճիշտ աշխատանքի դեպքում կարող են մեծացնել այժմ ֆուտբոլով զբաղվող աղջիկների թիվը:
Հայաստանում անցկացվելու են տարբեր տարիքային խմբերի առաջնություններ: ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը նշել է, որ լինելու են A եւ B գուցե նաեւ C լիգաներ: Նպատակ կա նաեւ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող ակումբների արտոնագրման պահանջներում կետ ներառել, ըստ որի, դրանցից յուրաքանչյուրը պետք է կանանց կամ աղջիկների առնվազն 1 թիմ ունենա:
Ֆուտբոլիստուհիներին մարզելու համար ֆեդերացիան պատրաստվում է հրավիրել ինչպես տեղացի, անպես էլ արտասահմանցի մարզիչների: Կանանց ֆուտբոլի զարգացման ծրագրով, ինչպես տղամարդկանց ֆուտբոլի դեպքում, զբաղվելու է ՀՖՖ տեխնիկական տնօրեն, իսպանացի հայտնի մասնագետ Խինես Մելենդեսը:
Կանանց ֆուտբոլի զարգացման ծրագիրը ՀՖՖ-ն պատրաստվում է իրականացնել Goals ՀԿ-ի հետ համատեղ: Կողմերի միջեւ այսօր համագործակցության հուշագիր է կնքվել: Goals-ը ՀՀ-ում 2 տարվա գործունեության ընթացքում հասել է նրան, որ ՀՀ-ում ֆուտբոլով զբաղվող աղջիկների թիվը 64-ից հասել է 652:
Հրդեհ Գլաձոր գյուղում. այրվել է տանը հարակից անասնագոմի տանիքը. տուժածներ չկան
ԱՄՆ-ում տեղի է ունեցել երգչուհի Լիլիուի հարսանիքը (լուսանկարներ)
«Իմ քայլը» հիմնադրամի գալա-ընթրիքին հավաքվել է 700 մլն դրամ. Աննա Հակոբյանի ելույթը՝ ընթրիքի ժամանակ (տեսանյութ)
Ինչպիսին է լինելու Ամանորը Երեւանում. բոլոր միջոցառումների մասին՝ մեկ տեսանյութում
Փրկարարները ջրատարից դուրս են բերել խոշոր եղջերավոր կենդանուն
Բանաձեւի ընդունումը Թուրքիային ցույց տրված կարմիր քարտ է․ Թուրքիան պիտի ընտրի՝ ինչ է դնում զոհասեղանին․ Ստյոպա Սաֆարյան
Կատարի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ
Ավտոմեքենան ընկել է Երևանյան լիճը. վարորդը լողալով հասցրել է ափ դուրս գալ, վիճակը կայուն ծանր է
Լուսանկարներ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից
Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը
Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել
Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru
«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան
Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է
Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից
Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր
Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ
Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ
Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը
© 2019 Հայկական ժամանակ