Վանաձորի բժշկական կենտրոնը ավելի քան 100 մլն դրամի կուտակած պարտքեր ունի. աուդիտ կիրականացվի

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մկրտչյանը պահանջում է աուդիտ իրականացնել հիվանդանոցում: Պատճառը բժշկական կենտրոնի ունեցած 100 մլն դրամի պարտքն է: Այս մասին մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարեց հենց տնօրենը. «Ահռելի խնդիրներ կան, անելիքները շատ են, ասեմ, որ հիմնարկը ընդունել եմ մեծ պարտքով, որն այս պահին կազմում է մոտ 120 մլն դրամ, մարզպետարանից ակնկալում եմ, որ շատ արագ կազմակերպի աուդիտ, այնուհետ նաեւ անկախ աուդիտ, խնդրում եմ նաեւ արագացնել գույքի հանձման-ընդունման գործընթացը»,-հայտարարեց Վահագն Մկրտչյանը, ինչին ի պատասխան Լոռու մարզպետը առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետին հորդորեց արագացնել աշխատանքները:

Վարչության պետ Արթուր Մխիթարյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ աուդիտի իրականացման աշխատանքներն ընթացքի մեջ են, փաստաթղթերն ու համապատասխան որոշումները ստանալուն պես աուդիտը կսկվի. «Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման օրվանից, երբ նայում ենք ֆինանսական փաստաթղթերը, այնտեղ կար մոտ 100 մլն չափով կուտակված պարտք, որը պետք է պարզենք, թե ինչի արդյունքում է կուտակվել: Աուդիտը կտա բոլոր հարցերի պատասխանները, քանի որ մենք ֆինանսիստ չենք, չենք կարող հստակ ասել, թե որը ինչ է: Միայն կարող եմ ասել, որ բացի աշխատավարձերից, մնացած պայմանագրերում պարտքեր կան»,-ասաց վարչության պետը:

Արթուր Մխիթարյանի խոսքով՝ իրենք կուտակված պարտքերի շուրջ զրուցել են նաեւ նախկին տնօրեն Վարդան Աբովյանի հետ, վերջինս հայտնել է, որ դրանք նախկինից եկած պարտքեր են, ինչպես նաեւ աշխատանքային գործունեության ընթացքում առաջացած պարտքեր են:

Վարչության պետը բացառեց, թե տնօրենի փոփոխությունը պայմանավորված էր հենց հիվանդանոցի ունեցած պարտքերով:

Աուդիտի ընթացքի ու արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Հիշեցնենք, որ Վանաձորի բ/կ-ի տնօրենը սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից, իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Վանաձորի բժշկական կենտրոնի պաթո-անատոմիական բաժանմունքի վարիչ Վահագն Մկրտչյանը:

Տպել
4681 դիտում

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան