Արդյոք միգրանտներն իրենց հետ հիվանդություննե՞ր են տանում Եվրոպա. ԱՀԿ-ն հերքում է

23/01/2019 schedule11:45

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր զեկույցի համաձայն՝ Եվրոպա ժամանող միգրանտներն իրենց հետ չեն բերում վարակիչ հիվանդություններ: Կազմակերպությունը եվրոպական երկրներին կոչ է անում նրանց ցուցաբերել առողջապահական ծառայություններ, որպեսզի նրանք այստեղ չկանգնեն հիվանդանալու վտանգի առջեւ: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:

Իտալիայի իշխանությունները նոյեմբեր ամսին հրահանգել էին կանգնեցնել միգրանտների փրկարարական աշխատանքներով զբաղվող «Աքուարիուս» նավի ընթացքը` հայտարարելով, թե իր տախտակամածին այն կրում է ՄԻԱՎ-ի, մենինգիտի եւ թոքախտի վարակ պարունակող հագուստներ: Սակայն բուժաշխատողները հերքել էին այս պնդումները, ինչը եւս մեկ օրինակ է այն մասին, թե ինչպես են Եվրոպայի տարբեր երկրներում հարցականի տակ դնում միգրանտների առողջական վիճակը:

Ինչպես Առողջապահության միջազգային կազմակերպության աշխատակից Զսուզաննա Ջաքաբն է ասում, Եվրոպա ժամանող փախստականներն իրենց հետ չեն բերում թունավոր եւ օդի միջով տարածվող վարակիչ հիվանդություններ: «Այն հիվանդությունները, որոնք նրանցից ոմանք կրում են, տարածված հիվանդություններ են Եվրոպայում: Իսկ այստեղ մենք ունենք կանխարգելիչ ու հիվանդությունները վերահսկող միջոցներ», - ասում է նա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վերջերս հրապարակված զեկույցում խոսք է գնում մեկ այլ խնդրի մասին, այն մասին, որ միգրանտները հիվանդություններ են ձեռք բերում գաղթի ճանապարհին:

Իրենց հայրենիքից հեռացած մարդիկ կանգնում են վարակիչ հիվանդություններով վարակվելու վտանգի առջեւ՝ չունենալով առողջապահական միջոցներից օգտվելու հնարավորություն եւ ապրելով ծայրաստիճան աղքատ պայմաններում:

«Չեմ կարծում, որ անօրինական փախստականները տարբեր երկրներում ունեն առողջապահական համակարգից օտվելու հնարավորություն: Նրանք հաճախ դուրս են մնում իշխանությունների տեսադաշտից, եւ հենց սա է առաջին խնդիրը», - ասում է Ջաքաբը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ Եվրոպայում միգրանտների նկատմամբ երբեմն թշնամական տրամադրությունների պատճառով մի շարք երկրներում միգրանտները կարող են զրկվել բժշկական ծառայություններից, ինչը կարող է դառնալ հիվանդությունների տարածման պատճառ:

Տպել
478 դիտում

GIF19-ը միավորել է աշխարհի գիտնականներին ու գործարարներին ապագայի մարտահրավերների շուրջ. օր 2-րդ

Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 6 տոննա կուտակած անասնակեր

Սուպերկլասիկոն անժամկետ հետաձգվել է քաղաքական պատճառներով

Մարդիկ ճանաչել են հերոսի, իսկ հիմա տեսնում են մի մարդու, որը պառակտում է մտցնում Հայաստանի ու Արցախի միջեւ․ Փամբուխչյան

Վարչական դատարանը հօգուտ Լիդիանի որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչելով տեսչական մարմնի որոշումը

Վարչապետի առաջացրած զբոսաշրջային բումին Գյումրին պատրաստ չէր

Այս տարի արդեն 4-րդ անգամ քննչական մարմինները «Ժողովուրդ» օրաթերթից աղբյուրի բացահայտում են պահանջում. հայտարարություն

Այգեվան գյուղում մոտ 1400 հակ անասնակեր է այրվել

Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Երեւանի 77-ամյա բնակիչը որոնվում է՝ որպես անհետ կորած

Սահմանին կառուցվող տունը՝ գյուղը շենացնելու երաշխիք

Երևանում և ևս 8 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան տարածքում ավտոմեքենա է կողաշրջվել

Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Երեւանի Հանրապետության հրապարակում

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ, 1 գնդակ, 2 ավտոմեքենաների վրա՝ կրակոցների հետքեր

Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

Մրգաշենի նախկին ղեկավարը բնակիչների անուններով գումարներ է դուրս գրել եւ յուրացրել՝ կեղծելով ստորագրությունները

ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների պատվիրակությանը

ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի գալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, դա կլինի քաղաքական ինքնասպանություն. Ա. Քոչարյան