Հայացք արեւմուտքից. ցրտահարվածներ առայժմ չկան

23/01/2019 schedule15:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 24-ի համարում

«Երկուշաբթի առավոտյան  արեւը  ծագելուն պես  կովկասյան  երկու  պետությունները` Վրաստանն ու Հայաստանը, սկսեցին օգտվել գազի իրենց ազգային պահուստներից, քանի որ նախորդ օրը պայթեցվել էր այդ երկու  պետություններին Ռուսաստանից  գազ մատակարարող խողովակաշարի մի հատված»: Ահա այսպես գեղարվեստական էր երեկ սկսել «CNN»-ը Հայաստան-Ռուսաստան-Վրաստան եռանկյունու հետ կիրակի օրը տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին իր հրապարակումը:

Իսկ ընդհանրապես, այդ պայթյունը, կարելի է ասել, ցնցել է ամբողջ աշխարհը: Երեկ եւ առաջին օրը դրան անդրադարձել էին աշխարհի տարբեր երկրների թերթեր եւ  լրատվական գործակալություններ` սկսած Ավստրալիայից,  եվրոպական, արաբական երկրներից մինչեւ  Կանադա եւ Աֆրիկա: «Fox News», «Gulf Times»,   «Forbs», «Los Angeles Times»,  «Australia&NZ», «Mail and Guardian», «USA Today», այս եւ բազմաթիվ  այլ  լրատվամիջոցների` համար առաջին թեման երեկ Հս. Օսիայի Վերին Լարս բնակավայրի հատվածում գազամուղի պայթյունն էր` իր հնարավոր պատճառներով, հետեւանքներով, քաղաքական, տնտեսական եւ զուտ  հումանիտար նշանակությամբ: Բնականաբար, թե՛ Վրաստանի եւ թե՛ Հայաստանի ժողովուրդներն իրենց կարծիքը, մտահոգություններն ու անհանգստություններն ունեն կատարվածի կապակցությամբ:

Պարզվում է, սակայն, որ աշխարհում էլ իրենց մտահոգություններն ունեն. մասնավորապես նշելով, որ Հայաստանում եւ Վրաստանում խստաշունչ ձմեռ է, «USA Today»-ը գրում է. «Կովկասյան չքավոր այս երկու երկրներից մահացության կամ մարդկանց զանգվածային ցրտահարության մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել»: Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, որ տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ առկա են Հայաստանում ու Վրաստանում, ապա  աշխարհին այս երկու օրերի ընթացքում դրանցից հայտնի դարձավ միայն մեկը` բնականաբար Վրաստանինը: Ավելորդ է նշել, իհարկե, որ վերը թվարկված բոլոր թերթերի հրապարակումները նախ եւ  առաջ վերաբերում էին գազամուղի պայթեցման  քաղաքական ենթատեքստին:

«Գազի մատակարարման դադարեցումը շեշտում է Հայաստանի եւ Վրաստանի կախվածությունը Ռուսաստանից` էներգակիրների մատակարարման առումով: Վրաստանի իշխանությունները հաճախ են ընդդիմանում, ինչպես իրենք են ասում` խողովակաշարերը վերահսկելու միջոցով իրենց երկրի ներքին գործերին միջամտելու` Ռուսաստանի փորձերի դեմ»,- կրկին գրում է «USA Today»-ը: Իր հերթին «CNN»-ը նշում է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարճ կապեց` պայթյունների համար մեղադրելով ՌԴ-ին: «Ռուսական քաղաքական գործիչներից մենք բազմիցս սպառնալիքներ ենք լսել, որ կմնանք անլույս եւ անգազ, եւ հիմա դա իրականացավ, հենց այն ժամանակ, երբ Վրաստանում այնպիսի խիստ ձմեռ է, որպիսին չի եղել երբեւէ:

Այն բացատրությունները, որ մենք ստանում ենք ռուսական  կողմից, շատ հակասական եւ  ոչ ադեկվատ են: Իսկ մենք ստեղծված իրավիճակից դուրս գալու ձեւեր կգտնենք, մենք ավելի վատ ժամանակներ ենք ապրել: Ռուսաստանը երբեք էլ վստահելի հարեւան չի եղել», - ինչպես մյուս բոլոր  ԶԼՄ-ները, Վրաստանի  նախագահ Սահակաշվիլիին է մեջբերում «CNN»-ը: Ի դեպ, այս պայթյունը առիթ է հանդիսացել, որ  համաշխարհային մամուլը հիշի Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխության», ՆԱՏՕ-ի ինտեգրման եւ մի շարք այլ քաղաքական զարգացումների մասին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանի մասով նույն համաշխարհային մամուլը վերլուծությունների եւ մեջբերումների համար  առանձնապես ժամանակ չի վատնում եւ տեղ էլ չի տալիս այդ ուղղությանը:

Այս բոլոր  հրապարակումներում ուղղակի նշվում է, որ պայթյունի հետեւանքով դադարել է նաեւ Հայաստանի գազամատակարարումը` մի տեղ այդ մասին ասում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության  պաշտոնյան, մի տեղ ուղղակի հղում է արվում ինչ-որ լրատվական գործակալության: Եւ միակ հայ պաշտոնյան, որի ուղղակի խոսքին հնարավոր է հանդիպել այս հրապարակումներում, «Հայռուսգազարդ»-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանն է, որն ասում է` մենք ՀՀ բնակչությանը կոչ ենք անում գազը տնտեսել եւ անհրաժեշտության դեպքում նաեւ` ջերմության այլ աղբյուրներ օգտագործել: Ու թեեւ ՀՀ իշխանությունները շարունակում են  ջայլամի  կեցվածք պահպանել, միջազգային մամուլն, այնուամենայնիվ, մեկ նախադասությամբ արձանագրում է. «Վերջերս հայ-ռուսական հարաբերությունները նույնպես աննախադեպ սրվել են, քանի որ ՌԴ-ն  իր դաշնակցին` ՀՀ-ին մատակարարվող գազի սակագինը նույնպես  բարձրացնում է»,- նշում է «CNN»-ը:

Աննա Հակոբյան

Տպել
732 դիտում

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին