Արծաթե թիթեռնիկներ. սաբոտաժ` ընդդեմ Զախարյանի՞

23/01/2019 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 24-ի համարում

Այս օրերին հասարակության շրջանում քննարկվող հիմնական թեմաները կապվում են Երեւանի հետ: Առաջինը անցած շաբաթվանից տեղացող առատ ձյան պատճառով մայրաքաղաքում ստեղծված իրավիճակն է, որին մարդիկ տարբեր անուններ են տալիս՝ «խայտառակ», «անմխիթար» եւ այլն: Երեւանին առնչվող մյուս թեման Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի կարիերան է. որքան ավելի առատ է տեղում ձյունը, այնքան Զախարյանի հնարավոր պաշտոնանկության մասին խոսակցություններն ավելի ուժգնանում են: Ընդ որում, այս թեմաները սերտորեն փոխկապակցված են: Երեւանի փողոցները չմաքրելու կամ համարյա չմաքրելու հանգամանքը շատերը համարում են ուղղակի սաբոտաժ` Զախարյանի դեմ: Նպատակը` հասարակության մեջ արդարացնել նրա հնարավոր պաշտոնանկությունը:

Եւ եթե հաշվի առնենք, որ միայն «ծաղկող Երեւան» ներկայացնող մեր իշխանամետ հեռուստաընկերությունների վերջին օրերի եթերը ողողված է քաղաքային իշխանությունների վատ աշխատանքի մասին պատմող ռեպորտաժներով, ապա կարելի է ենթադրել, որ գործ ունենք դասական «զոնդաժի» հետ: Ռոբերտ Քոչարյանի` քաղաքապետարանում կայացած խորհրդակցության լուսաբանումից էլ հասարակությունը տեսավ, թե ինչպես է երկրի ղեկավարը դժգոհում Երեւանի քաղաքապետից: Իսկ այն, որ Քոչարյանը քաղաքապետարան էր գնացել հատկապես Երվանդ Զախարյանի թերությունները բացահայտելու, կարելի էր նկատել քաղաքապետարանի շենքի առջեւ իրեն դիմավորող Զախարյանին նրա ցույց տված ակնհայտ սառը վերաբերմունքից:

Քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ էլ, որին մասնակցել են նաեւ Երեւանի թաղապետերը, մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանն իսկապես «գոռգոռացել» է Զախարյանի ու մի քանի այլ պաշտոնյայի վրա: Նախ` երբ Ռոբերտ Քոչարյանը հատուկ հետաքրքրվել է, թե ով է համակարգում աճուրդների միջոցով հողերի օտարման գործընթացը, խորհրդակցության մասնակիցներից որեւէ մեկը չի արձագանքել նրա հարցին: Եւ երբ Քոչարյանը 3-րդ անգամ հարցրել է` ո՞վ է զբաղվում աճուրդներով, Երվանդ Զախարյանը, դիմելով փոխքաղաքապետ Կամո Արեյանին, ասել է. «Կամո, մի բան ասա»: Ասում են՝ վերջինս այնքան է նյարդայնացել իրեն քավության նոխազ դարձնելու քաղաքապետի քայլից, որ երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ: Իսկ Ռոբերտ Քոչարյանը հետաքրքրվել է աճուրդների անցկացման գործընթացով, քանի որ անցած տարվա օգոստոսից դատախազությունը սկսել է ուսումնասիրություններ կատարել այս ոլորտում, եւ մի շարք քրեական գործեր են հարուցվել: Ինչեւէ:

Քոչարյանի հաջորդ հաթաթան ուղղված է եղել Աջափնյակի թաղապետ Արծրուն Խաչատրյանին` կապված Շինարարների փողոցում տեղադրված առեւտրի կրպակների հետ: Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է հատկապես խնդրի գեղագիտական կողմին` կասկածի տակ առնելով Արծրուն Խաչատրյանի ճաշակը: Վերջինս փորձել է արդարանալ` ասելով, թե դրանք կառուցվել են իր պաշտոնավարությունից առաջ: Հիշեցնենք, որ Աջափնյակը Քոչարյանի ուշադրության կենտրոնում էր հայտնվել անցած տարի, երբ Երվանդ Զախարյանի հետ նա շրջել էր Շինարարների փողոցում: Հետաքրքիր է, որ Ռոբերտ Քոչարյանը որեւէ կերպ չի անդրադարձել Հյուսիսային պողոտային, որը անցած տարվա մայրաքաղաքային թիվ մեկ թեման էր: Թե որքան խիստ է եղել Քոչարյանը Երվանդ Զախարյանի նկատմամբ, կարելի է դատել այդ խորհրդակցությանը հաջորդած օրերին թաղապետերի վարքագծից:

Հավանաբար, վերջիններս նախագահի ցասումն ընդունել են որպես Զախարյանին պատժելու հանձնարարություն, եւ այն, ինչ արվում է (ավելի ճիշտ` չի արվում) այսօր Երեւանի փողոցներում, դրա վկայությունն է: Ուրբաթ օրը տեղացած ձյունից հետո այնպիսի տպավորություն է, կարծես Երեւանը միտումնավոր չի մաքրվում: Չնայած տարբեր փողոցներում  հատուկենտ ձյուն մաքրող մեքենաներ են պտտվում, սակայն անգամ ամենակենտրոնական փողոցներում ձյունը գրեթե չի մաքրվում: Հետեւողականորեն մաքրվում է միայն Հանրապետության Հրապարակը: Եւ մինչ Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը Կրեմլում մասնակցում էր Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման արարողությանը, Երեւանը հիշեցնում էր ռուսական հեռավոր գուբերնիաներից մեկը: Եւ եթե քաղաքային իշխանությունները շարունակեն հետեւողականորեն չմաքրել քաղաքի փողոցները, ապա առաջիկա օրերին Երեւանում հնարավոր կլինի տեղաշարժվել միայն սահնակներով:

Գառնիկ Գեւորգյան

Տպել
1132 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)