Վանաձորցիները սպասում են ԱԺ պատգամավորի թեկնածուների «բարի կամքի դրսեւորմանը»

Ազգային ժողովի վերջին ընտրություններից անցել է ավելի քան 40 օր, սակայն Վանաձորի փողոցներում շարունակում են մնալ թեկնածուների ու դաշինքների պատառոտված ու բզկտված պաստառները: Այս ամենին զուգահեռ քաղաքի փողոցները շարունակում են «զարդարել» վերջին տարիներին տեղի ունեցած տեղական ու համապետական ընտրությունների մասնակիցների նախընտրական պաստառները: Տարիներ շարունակ քաղաքի գլխավոր փողոցներում դեռ տիրում է «նախընտրական տրամադրություն»: Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ բազմաթիվ թեկնածուներ պարզապես կամ մոռացել, կամ ալարել, կամ էլ ուղղակի չեն ցանկացել ընտրություններից հետո հեռացնել դրանք:

Պարզվում է՝ նախընտրական քարոզչությունից հետո պաստառները հանելու՝ օրենքով սահմանված պարտադիր պայման գոյություն չունի, ստացվում է, քաղաքական ուժերն ու թեկնածուները պետք է միայն «բարի կամք դրսեւորեն» ու հեռացնեն իրենց պաստառները:

Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածը կարգավորում է նախընտրական քարոզչության ժամանակ քարոզչական պաստառների եւ քարոզչական տպագիր նյութերի օգտագործման կարգն ու փակցման ժամկետները, իսկ թե երբ պետք է դրանք հեռացվեն հասարակական վայրերից, օրենքը չի սահմանում, ինչն էլ հանգեցնում է նրան, որ ամեն քայլափոխի՝ շենքերի պատերին ու կանգառների վրա դեռ մնում են նախընտրական քարոզչական նյութերը, ինչը գցում է նաեւ քաղաքի էսթետիկ տեսքը:

Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խնդիրը առաջին հայացքից փոքր հարց է թվում, բայց վիզուալ առումով մեծ խնդիրներ է ստեղծում. «Անգամ եթե թղթի հատվածը պոկում ենք պատերից, սոսինձն ու որոշ մասը մնում է, դրա համար հատուկ տեխնիկա է պետք, հղկելով կամ ավազաշիթային եղանակով մաքրելու համար, ինչն իրենից որոշակի ծախսեր է ենթադրում, իսկ հեռացնելու մասով կասեմ, որ պետք է հեռացնեն փակցնող քաղաքական ուժերը, նրանցից մի մասը քայլեր արեցին, բայց ինչպես կանխատեսվում է, սոսնձային մասը ավելի տգեղ տեսք թողեց»,- ասաց Աբովյանը՝ նշելով, որ օրենսդրությունը չնայած վարչական պատասխանատվություն չի ենթադրում, սակայն ըստ Աբովյանի, թեկնածուներն իրենք պետք է պատասխանատվության զգացում ունենան ու մտածեն քաղաքի տեսքի մասին:

Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչն ասում է, որ դրանք վերացնելու համար գումար է պետք, որը տվյալ համատիրությունը չունի, ունենալու դեպքում էլ առաջնահերթ այլ խնդիրների վրա կարող են ծախսվել դրանք:

Իսկ մինչ քաղաքապետարանը սպասում է թեկնածուների «բարի կամքի» դրսեւորմանը, վանաձորցիները շարունակում են «վայելել» թեկնածուների «հոգատար ու սրտացավ վերաբերմունքը» իրենց քաղաքի նկատմամբ:

Տպել
3634 դիտում

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան