Երբ մի աղջկա շատ էր հավանում՝ նրան «գուլո ջան» էր ասում. Քոչարի որդիները պատմում են հանճարի մասին

Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է. այսպես էր ասում հայ քանդակագործության եւ գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչներից նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը, որը գնում էր դեպի համաշխարհային ճանաչում, սակայն 1936 թվականին հայ հայրենադարձների առաջին քարավանի հետ վերադառնալով հայրենիք, պարզեց, որ 30 տարով հայտնվելու է սոցիալիզմի քարե պատերի արանքում։ 

«Քոչարը նեղվում էր, որ Հայաստան էր եկել մեծ նպատակնրով, տարբեր ծրագրերով, բայց այլ բանի էր հանդիպել: Ամբողջ աշխարհում պրոպագանդա էր գնում, որ սովետը ազատություն է, մարդիկ այստեղ մշակույթով են ապրում: Հայրս էլ ոգեւորված եկել էր, եկավ տեսավ՝ ի՞նչ մշակույթ, ամեն ինչ սուտ էր: Պարզվեց, որ իր արվեստն այնքան առաջ է, որ դեռ երկար տարիներ են պետք, որ այստեղ իրեն հասնեն: Տեսեք՝ գիրքը նոր տպվում է: Քոչարը 20-ական թվականներին խոսեց եւ արեց»,-պատմեց Քոչարի կրտսեր որդին՝ Ռուբեն Քոչարը:

Այս տարի լրանում է Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը, ինչի առիթով «Երվանդ Քոչար» թանգարանը նախաձեռնել է միջոցառումների շարք: Հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրված է հունվարի 22-ից:

Նախօրեին թանգարում էին Քոչարի արվեստը գնահատողները, հարազատներն ու ընկերները: Ներկա էին Քոչարի կինն ու որդիները՝ Ռուբեն եւ Հայկազ Քոչարները, որոնք, սակայն, դժվարանում էին հոր մասին խոսել կամ նրան բնորոշել:

«Ես շատ փոքր մասնիկ եմ, որ կարողանամ Քոչարի մասին ինչ-որ բան ասել, կամ մի նոր բացահայտում անել, որով նորովի ճանաչեն նրան»,- նկատեց Հայկազ Քոչարը: Այնուամենայնիվ, կիսվեց հոր ծերության վերջին օրերի իր հիշողություններով, երբ Քոչարին տանում էր Երեւան քաղաքի Նորքի հատվածում մաքուր օդ շնչելու: Որդու բնորոշմամբ՝ Քոչարի մեջ Թբիլիսյան ոգի էլ կար, որը հաճախ բառերով էր արտահայտվում. «Երբ մի աղջկա շատ էր հավանում, նրան «գուլո ջան» էր ասում, թերեւս դա էլ էր Վրաստանից մնացել»:

Երեւանի հնաբնակներից շատերը հիշում են վարպետի ոչ այնքան բարձր հասակը, ձեռնափայտն ու սիգարը, ալեհեր մազերն ու խորաթափանց կապույտ աչքերը, հայացքը, որ մարդկանց հոգիներ էր թափանցում։ Նա սիրում էր կանգ առնել, սեւեռուն եւ մտազբաղ հայացքով հմայվել հատկապես գեղեցիկ կանանցով։ Ժամերով կարող էր նստել Կոնսերվատորիայի պուրակում, շուրջը սփռել իր փիլիսոփայությունն ու էսթետիկան, սիգարի հրաշալի բույրը… 
Ռուբեն Քոչարի խոսքով՝ Երվանդ Քոչարին ամենաշատը բարկացնում էր շրջապատի անտարբերությունը գեղեցիկի հանդեպ: «Քոչարը չէր ջղայնանում՝ բարկանում էր: Այնքա՛ն լավ էր կարողանում գնահատել գեղեցկությունը։ Մի դեպք հիշեցի. փոքր էի, միասին քայլում էինք, ինչ-որ տեղ էինք գնում, շատ գեղեցիկ արեւամուտ էր, եւ հայրս տեսնելով դա՝ կանգնել զմայլվում էր, ապա պատահական անցորդի ասաց. «Տե՜ս ինչ գեղեցկություն է, հլը նայի ի՜նչ սիրուն է: Այս անցորդն էլ անտարբեր ասաց. «Ու՞ր է, չեմ տեսնում, ինչն է այստեղ սիրուն: Քոչարը ջղայնացավ, ասաց՝ չե՞ս ամաչում, ի՞նչ ես ասում, այս գեղեցկությունն ինչպե՞ս չես տեսնում: Շատ բարկացավ, որ չեն տեսնում այն գեղեցկությունը, որով ինքը կանգնած զմայլվում էր»,- պատմեց Ռուբեն Քոչարը:

Քոչարի թանգարանում կազմակերպված միջոցառման ընթացքում հայտնեցին, որ 2018 թվականի նոյեմբերի 7-ին բացվել է «Dimensionism. Ժամանակակից արվեստը Էյնշտեյնի դարաշրջանում» խորագրով ցուցահանդես, որի կազմակերպմանը թանգարանն ունեցել է ակտիվ մասնակցություն: «Մեր համագործակցության արդյունքում, ցավոք, հնարավոր չեղավ քոչարյան ստեղծագործություններից որևէ ցուցանմուշ հասցնել ԱՄՆ (ծախսատարությունը բերվեց որպես փաստարկ), բայց կատալոգում զետեղվեց մեր թանգարանի ցուցանմուշներից Քոչարի Գլխաքանդակ ստեղծագործությունը: Կարծում ենք՝ սա խթան է հանդիսանալու թանգարանի գործունեության համար, նաև՝ Քոչարին ողջ աշխարհում առավել ճանաչելի դարձնելու մեր առաքելության համար»- հայտնեցին միջոցառման կազմակերպիչները:

Քանգարանի տնօերն Կարինե Քոչարը կարեւորեց, որ առաջին անգամ հունգարերենից անգլերեն է թարգմանվել Շ. Սիրատոյի «Դիմասիոնիզմի մանիֆեստի պատմությունը». գրված է 1966 թվականին, որում բազմաթիվ անգամներ, գեղարվեստական հրաշալի տեքստով (քանի որ ինքը Սիրատոն բանաստեղծ էր եւ գրող) շարադրված է Մանիֆեստի ստեղծման, ոգեկոչման, ստորագրման ողջ գործընթացը, որին անմիջական եւ կարևորագույն մասնակցություն է ունեցել հենց Քոչարը: Եվ տեքստում կան դրա բազմաթիվ վկայությունները:

Տպել
2090 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված