Քոչարյանի իշխանավարման տարիներին սպառողների համար գազի գինն աճել է մոտ 2.5 անգամ. Հայկ Գեւորգյան

23/01/2019 schedule23:24

Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին ՀՀ սահմանին գազը թանկացել է երկու անգամ՝ 55 դոլարից հասնելով 110 դոլարի: Սպառողներին մատակարարվող գազի սակագինը աճել է մոտ 2.5 անգամ: 
2019 թվականին գազի գինը սահմանին կաճի 10 տոկոսով, սպառողների համար սակագինը չի աճի:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը՝ վերլուծելով գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակը.

«Անցած օրերին ակտիվորեն քննարկվում էր ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակը: Հայտնի կենտրոններից «հորդող» քարոզչական դեմարշի հիմնական «սյունը» այն է, որ գործող կառավարությունը պարտվել է գազի գնի շուրջ բանակցություններում: 

Թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, փորձենք պարզել փաստերով: 

Գծանկարը վերաբերվում է գազի գներին: Կապույտ գիծը գազի գինն է ՀՀ սահմանին, դեղինը՝ մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ սպառողներին մատակարարման սակագինը: Երկու դեպքում էլ գները բերված են դոլարով:Ինչպես երեւում է գծապատկերից Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին ՀՀ սահմանին գազը թանկացել է երկու անգամ՝ 55 դոլարից հասնելով 110 դոլարի: Սպառողներին մատակարարվող գազի սակագինը աճել է մոտ 2.5 անգամ: 

2019 թվականին գազի գինը սահմանին կաճի 10 տոկոսով, սպառողների համար սակագինը չի աճի:
2004-2018 թվականներին «Հայռուսգազարդի», (հետագայում «Գազպրոմ Արմենիայի») մարժան (գնի եւ սակագնի տարբերությունը) եղել է 137.5 դոլար: 2019-ին մարժան կկազմի 108 դոլար: 

2004-2013 թվականների ընթացքում գազի գնի աճը կանխելու համար ՀՀ կառավարությունը ՌԴ-ին է հանձնել Հրազդանի 5-րդ բլոկը, «Հայռուսգազարդ» ընկերությունում ունեցած 45 տոկոս բաժնեմասը, Իրան-Հայաստան գազամուղի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածը, «Գազպրոմին» է տվել Հայաստանի գազի շուկայում գործելու փաստացի մենաշնորհ:

Գործող կառավարությունը գազի գնի աճը կանխելու համար որեւէ բան չի հանձնել որեւէ մեկին: 

Թե բա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պարտություն կրեց գազի գնի բանակցություններում: Թե բա Ռոբերտ Քոչարյանը Պուտինի ընկերն է: Թե բա նախորդ կառավարությունները պրոֆեսիոնալներ էին, իսկ Փաշինյանի կառավարությունը անփորձ է»,-գրել է նա:

Տպել
2451 դիտում

Գյումրիում տոնվել է Հայրենիքի պաշտպանի օրը

Իրավիճակը կարգավորելու փոխարեն տնտեսավարողն անհիմն հրապարակումներ է արել սոցիալական ցանցերում. ՊԵԿ

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի ֆինանսական աղբյուրը՝ անհայտ կամ հույժ գաղտնի․ ՀՊՄՀ Restart

Մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործին․ Արտակ Զեյնալյան

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, քննարկել բժշկական ապահովագրության մշակման հարցեր

Երեւանի «Սբ. Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 9-ամյա տղայի դի․ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Վարչապետը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (լուսանկարներ)

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը ցույց տվեց, որ Հայաստանում իսկապես գործարար նոր հնարավորություններ կան

Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Մեկնարկել է Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովը

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը․ ներկայացուցիչները հարցեր են ուղղում նաեւ ՀՀ վարչապետին

Միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Բժշկական համալսարանի ճաշարանը վարձակալածի հետ պայմանագիրը լուծարել են՝ բուհի պրոռեկտորին բուֆետի «նալոգ» չվճարելու համար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ

Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով 50 %-ի վնաս կրած գյուղատնտեսներին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին