Վենեսուելայում քաղաքական ճգնաժամ է․ ընդդիմության առաջնորդը իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել

24/01/2019 schedule17:53

Վենեսուելայում ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն հռչակել է իրեն երկրի ժամանակավոր նախագահ:

«Երդվում եմ, որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, ինձ վրա վերցնել երկրի գործադիր իշխանության բոլոր լիազորությունները՝ վերջ տալու բռնազավթմանը և դավաճանական իշխանությանն ու անցկացնելու արդար ընտրություններ», - երեկ Կարակասում բազմահազարանոց հանրահավաքում հայտարարել է Խուան Գուայդոն:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ճանաչում է Գուայդոյի իշխանությունը: «Վենեսուելայի ժողովուրդը խիզախորեն պայքարեց Մադուրոյի և նրա վարչակազմի դեմ՝ պահանջելով ազատություն և օրինականություն», - ասել է Թրամփը, գրում է Ազատությունը:

Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, թե խզում է դիվանագիտական ու քաղաքական կապերը ԱՄՆ-ի «իմպերիալիստական» իշխանությունների հետ: Նա ասել է, թե դիվանագիտական նոտա է ստորագրել, որով ամերիկացի դիվանագետներին 72 ժամ է տրվում Վենեսուելայից հեռանալու համար:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին պաշտպանում են Կանադան, Բրազիլիան, Պերուն, Արգենտինան, Կոլումբիան, Ուկրաինան, Վրաստանը: Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան գրառմամբ հույս է հայտնել, որ ողջ Եվրոպան միասնաբար կաջակցի Վենեսուելայի ժողովրդավարական ուժերին: «Ի տարբերություն Մադուրոյի՝ խորհրդարանը, ներառյալ Խուան Գուայդոն, Վենեսուելայի քաղաքացիների ժողովրդավարական մանդատն ունեն», - Թվիթերում գրել է Տուսկը:

ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Վենեսուելայում նոր ընտրություններ անցկացնել: Բացի դրանից, նա ասել է, որ Եվրամիությունը աջակցում է Վենեսուելայի խորհրդարանը գլխավորող ընդդիմադիր քաղաքական գործչին, հաղորդում է DW-ն:

Իսկ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը պաշտպանում են Ռուսաստանը, Թուրքիան, Մեքսիկան, Չինաստանը: Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունի Վենեսուելայի հետ, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում: Մոսկվան նաև դատապարտել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Վենեսուելայի հարցում: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անձամ զանգահարել է  Նիկոլաս Մադուրոյին եւ իր աջակցությունը հայտնել։ 

Սոցիալիստ Մադուրոն նավթով հարուստ երկիրը ղեկավարում է 2013 թվականից, նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնել է այս ամսվա սկզբին: Սակայն նրա իշխանության դեմ բազմահազարանոց ցույցերը նորից բռնկվել են: Հարյուր հազարավոր մարդկանց ցույցերը շարունակվում են: Չորեքշաբթի օրը ոստիկանների հետ բախումներում առնվազն 4 ցուցարար է սպանվել:

Խուան Գուայդոն զինվորականներին կոչ է արել անցնել իրենց կողմը: Պաշտպանության նախարար Վլադիմիր Լոպեսը Թվիթերում գրել է, թե երկրի զինված ուժերը չեն ճանաչի Խուան Գուայդոյին կամ որևէ մեկ այլ ինքնահռչակ անձի որպես նախագահ:

Տպել
1775 դիտում

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի