ԵԽԽՎ-ում ներկայացվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների 130 հոգանոց ցանկ

25/01/2019 schedule15:38

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող իսլանդացի կին պատգամավոր Տորխիլդուր Վարսդոտիրը Վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հանձնաժողով է ներկայացրել Ադրբեջանի քաղբանտարկյալների ցանկը: Նախնական այդ ցանկում 130 անձ է ընդգրկված, որոնք համարվում են քաղբանտարկյալներ:

Տորխիլդուր Վարսդոտիրի նախնական, ծավալուն զեկույցը ընդգրկում է Ադրբեջանի իրավիճակի վերլուծություն և գնահատականներ: Նշված է, որ այդ խնդիրը մտահոգիչ է համարվել դեռ 2000-ականների սկզբից: ԵԽԽՎ-ը բազմիցս Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել քաղաքական հայացքների համար դատապարտվածներին, լրագրողներին և բլոգերներին:

Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով 2013 թվականին կազմված Շտրասերի զեկույցի ընդունումը տապալվել էր: Ավելի ուշ անկախ քննություն վարող մարմինը գտել էր, որ զեկույցի ընդունումը տապալվել էր կոռուպցիոն կապերի միջոցով: «Չնայած դրան՝ իրավական հարցերով հանձնաժողովը և անձամբ ես այդ զեկույցը հիմք ենք ընդունում որպես տեղեկատվության աղբյուր», - ասել է Վարսդոտիրը, գրում է Ազատությունը:

Իսլանդացի խորհրդարանականը նշել է, որ Ադրբեջանի քաղբանտարկյալների ցանկը կամփոփի՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ստանալով Ադրբեջանի իշխանություններից մեկնաբանություններ: Միաժամանակ, նա ասել է, թե Մեհման Հուսեյնովի, Աֆղան Մուխթարլիի և մի շարք այլ լրագրողների ու բլոգերների գործերը կասկած չեն հարուցում, որ նրանք քաղբանտարկյալ են:

Վարսդոտիրի ներկայացրած նախնական ցանկում ընդգրկված են նաև կրոնական շատ ակտիվիստներ «Մահմեդական միասնություն» շարժումից: Իսլանդացի պատգամավորի զեկույցում նկարագրված են 2015 թվականի Նարդարանի դեպքերը, որոնց ընթացքում տասնյակ հավատացյալներ էին ձերբակալվել, մի քանի մարդ էր զոհվել: Ձերբակալվածները մեկուսարանում ենթարկվել են դաժան խոշտանգումների: Դատավարությունների ընթացքում նրանցից շատերը դատապարտվել են երկարատև ազատազրկման, չնայած անկախ դիտորդների պնդմամբ՝ նրանց վերագրվող հանցանքը չէր ապացուցվել:

Ենթադրյալ քաղբանտարկյալների նախնական ցանկում մեծ թիվ են կազմում ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստները, որոնք իրականում դատապարտվել են զանգվածային բողոքի ցույցերին մասնակցելու կամ կազմակերպելու համար, սակայն պաշտոնապես մեղադրվել են խուլիգանության, թմրանյութեր պահելու և նմանատիպ այլ քրեական հոդվածներով:

Նախկին պետական պաշտոնյաների մասով նշված են նախկին դատախազ Ռուֆաթ Սաֆարովի և առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի անունները:

Զեկույցում նշված է, որ Ադրբեջանում մեծ թիվ են կազմում մարդիկ, ում կարելի է քաղբանտարկյալ ճանաչել, և ԵԽԽՎ-ը պետք է հետաքրքրվի այդ մարդկանց ճակատագրերով:

«Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար ես կցանկանայի հանձնաժողովի նիստում լսումներ անցկացնել փորձագետների հետ, ինչպես նաև ճանաչողական այց կատարել Ադրբեջան», - «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Տորխիլդուր Վարսդոտիրը:

Տպել
1284 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին