Խոսեք ԼՂՀ-ի հետ. նախագահը չորեց նախարարին

25/01/2019 schedule16:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 25-ի համարում

«Եթե նոր նշանակված ԵԱՀԿ գործող նախագահը լավատես չլինի, ապա իմաստ էլ չի ունենա, որ նա զբաղվի այս կամ այն հակամարտության  հարցով: Իհարկե, ինքը հույս ունի, որ եթե ոչ բոլոր, ապա հիմնական հարցերի պատասխանը 2006 թվականին կունենանք: Ես ընդունում եւ հարգում եմ այդ լավատեսությունը: Գործող նախագահի մոտ կա ցանկություն այս տարվա ընթացքում ունենալ արդյունքներ ԼՂ հակամարտության կարգավորման  գործընթացում: Այլ բան է՝ դա կհաջողվի՞, թե՞ ոչ». ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի ԱԳ նախարար Կառլ դե Գուխտի հետ ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած հանդիպումից հետո ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն այսպես պատասխանեց հարցին, թե արդյոք հանդիպման ընթացքում զգացվեց այն լավատեսությունը, որ Կառլ դե Գուխտն ունի ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Ինչ վերաբերում է իր լավատեսությանն, ապա Արկադի Ղուկասյանն ասաց. «Ես ուզում եմ լավատես լինել, բայց երբ լսում եմ, որ Ադրբեջանի նախագահը իր գիտնականներին հանձնարարում է ապացուցել, որ ղարաբաղցիներն անհայտ մի երկրից եկել են հասել Ղարաբաղ, եւ որ հայերը երբեւէ Ղարաբաղում չեն ապրել, ապա մի քիչ անհասկանալի է: Այսինքն՝ եթե մենք խոսում ենք կարգավորման մասին, ապա այս կարգի խոսակցությունները հարցի կարգավորումից մի քիչ հեռու են: Այդ պատճառով ցանկանալով լինել լավատես` ես դեռ դրա համար հիմքեր չեմ տեսնում»,- հայտարարեց պարոն Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ երբ վերջին անգամ ԼՂՀ նախագահը ԼՂ հարցի կարգավորման մասին ոչ այնքան լավատեսական հայտարարություն էր արել, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հաջորդ օրն իսկ սրբագրել էր այդ հայտարարությունը՝ նշելով, թե իր հետ հանդիպման ժամանակ Արկադի Ղուկասյանը նշել է, որ լրագրողներն իրեն սխալ են հասկացել: Երեկ մենք պարոն Ղուկասյանից մեկնաբանություններ խնդրեցինք այդ առիթով. հետաքրքրվեցինք, թե ինչու է նա ընկրկել իր հայտարարությունից:

«Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, ես նրան չեմ խնդրել իմ անունից ինչ-որ հայտարարություններ անել, բայց իրոք, նրա հետ հանդիպման ժամանակ ոչ թե ինքն է ինձ հարցրել, այլ ես կիսակատակ ասացի, որ լրագրողները սիրում են սենսացիաներ գրել: Եթե հերքելու լիներ` ես ինքս կհերքեի, բայց քանի որ համարում եմ, որ լուրջ խնդիր չկար,  չարձագանքեցի»,- ասաց ԼՂՀ նախագահը, որը նույնպես երեկ ԼՂ հարցի շուրջ ընթացող բանակցություններին առանձնապես լավատեսական մտքեր չարտահայտեց, թեեւ իր ձեւակերպումներում ակնհայտորեն ավելի զգուշավոր էր: Մասնավորապես այն հարցին, թե ինքն ինչ սպասելիքներ ունի Քոչարյան-Ալիեւ առաջիկա հանդիպումից, Արկադի Ղուկասյանը պատասխանեց այսպես.

«Ինձ միշտ դժվար է պատասխանել այդ կարգի հարցերին, քանի որ ավելի լավ, քան Քոչարյանն ու Ալիեւը, այդ հարցին ոչ ոք չի կարող պատասխանել: Դա իրենց հանդիպումն է, եւ իրենք պետք է ասեն՝ կա՞ն հիմքեր` արդյունքներ սպասելու համար, թե՞ ոչ: Ես չեմ գտնում, որ այդ հանդիպումը ճակատագրական նշանակություն կունենա, բայց նաեւ չեմ բացառում, որ որոշ հարցերի շուրջ նրանք կարող են գալ համաձայնության»,- ասաց  նա: Ղուկասյանը խորհուրդ տվեց՝ Քոչարյանին կամ Օսկանյանին դիմել նաեւ այնպիսի հարցերով, ինչպիսին, օրինակ, բանակցություններում փաստաթղթի առկայությունն է: Նա նշեց, որ ինքը գտնվում է մի քիչ տարօրինակ վիճակում, քանի որ պետք է խոսի այնպիսի պրոցեսների մասին, որոնց չի մասնակցում:

«Կան հարցեր, որ այսօր մեզ համար բավականին անորոշ են, եւ քանի որ մենք այսօր չենք մասնակցում պրոցեսներին, բնական է, որ այդպես անորոշ էլ մնալու են, մինչեւ որ մենք անմիջապես չստանանք այդ հարցերի պատասխանները»,- երեկ ասաց ԼՂՀ նախագահը: Ի դեպ, վերջինս երեկ ներկայացրեց իր ֆորմուլան, որը, ինչպես ինքն է ասում, մինչեւ օրս իրեն արդարացրել է, եւ համաձայն որի՝ երբ այսօր Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ եւ հրաժարվում է խոսել Ղարաբաղի հետ, դա նշանակում է, որ նա ընդամենը պրոպագանդայով է զբաղվում, որի իմաստը ՀՀ-ին ագրեսոր ներկայացնելն է: «Ենթադրում եմ, որ երբ որ Ադրբեջանը սկսի խոսել Ղարաբաղի հետ, դա կնշանակի, որ նրանք փորձում են հեռանալ պրոպագանդայից եւ ավելի շատ մոտենալ հարցի կարգավորմանը»,- հայտարարեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: 

Աննա Հակոբյան

Տպել
1424 դիտում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը