Մի ոտքս Գյումրիում է, մի ոտքս՝ Երեւանում. ՀՀ նախագահը մասնակցել է Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի 25-ամյակին

Գյումրու Սիմֆոնիկ պետական նվագախումբը տոնել է հիմնադրման 25-ամյակը: Այս նվագախումբը գյումրեցու անկոտրում ոգու եւ մաքառումի վկան է: Սա սովորական օր չէ,-ասաց հոբելյանական համերգին մասնակցեց նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:«Ոչ սովորական օր է այսօր, որովհետեւ եթե հետ գնանք 30 տարի, երկրաշարժից հետո այս քաղաքի կեսից շատը չկար, հսկայական զոհեր եւ ընդամենը 4-5 տարի հետո գյումրեցին որոշեց, որ պետք է ունենա սիմֆոնիկ նվագախումբ: Դա միայն հատուկ մարդիկ կարող էին անել, հատուկ կամքի ուժ ունեցողները, եւ, ընդհանրապես   համառություն եւ նվիրվածություն ունեցող մարդիկ»:Սիմֆոնիկը կայացման դժվարին ուղի է անցել: Բոլոր երաժիշտները գյումրեցիներ են: Այն հիմնադրվել է արվեստի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի նախաձեռնությամբ, 90-ականների ցուրտ ու մութ տարիներին, առանց փորձասենյակի դեգերել քաղաքի տարբեր հաստատությունների անհարմարավետ սենյակներում: Միայն վերջին տարիներին, երբ Գյումրիում բացվեց Հայորդյաց տունը, սիմֆոնիկն իր անկյունն ունեցավ:«Հայորդյաց տունը դեռ չէր բացվել, մեկ էլ զանգեց Հասմիկն ու ասաց. մենք վերջը փորձասենյակ պիտի ունենա՞նք, թե՝ չէ: Ես ոչ ասել չէի կարող, Հասմիկին ո՞վ կարող է ոչ ասել: Դեռ այո-ի ո-ն օդում էր կախված, երբ նվագախումբը գրոհով գրավեց սենյակը»,-կատակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատուն համերգի ավարտին խոստացավ անել ամեն ինչ որպեսզի հնարավոր լինի ընդլայնել նվագախմբի կազմը: Նախագահ Սարգսյանն էլ խոստում ուներ:

«Նախագահը չունի լիազորություններ գումարի հատկացման կամ մեկ այլ բանի, որ կարողանանք նոր գործիքներ տրամադրել նվագախմբին, սակայն 25 տարվա հրաշքը որ ստեղծել եք, չի կարող չզարգանալ, ես կարծում եմ կառավարության հետ ձեւերը կգտնենք, եւ կկարողանանք այդ խնդիրը լուծել: Կարծում եմ այս քաղաքը նաեւ համերգասրահի կարիք ունի,որն իհարկե մեծ ծրագիր եւ շատ ջանքեր է պահանջելու, բայց եթե Գյումրին կարողացել է 25 տարի առաջ սիմֆոնիկ նվագախումբ ստեղծել, ինչու՞ չի կարող համերգասահ ստեղծել նաեւ»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Սա հասուն նվագախումբ է եւ կարող է ու իրավունք ունի մեր երկիր ներկայացնել արտերկում: Նախագահն ասաց Գյումրու սիմֆոնիկը իր զարգացման համար պետք է, որ արտերկրի շրջագայությունների մեկնի: Դրա համար ելքեր կգտնվեն,-վստահեցրեց նախագահը:

«Առաջին անգամ կենդանի լսեցի նրանց, լսել էի ձայնագրությունը: Եվ այսօր, բացի հոբելյանական օր լինելուց, ինձ եւ տիկնոջս համար նաեւ օրվա հաճելի ավարտ է, երբ աշխատանքային օրվա ավարտից հետո 1.5 ժամ մեքենա վարելուց հետո Գյումրիում ես: Եւ բարեկամների, ընկերների հետ  հոյակապ երեկո ես անցկացնում շատ գեղեցիկ համերգ լսելով: Ես կարծում եմ, որ Երեւանից եւ այլ մարզերից մարդիկ ավելի հաճախ պետք է գան այս մշակութային քաղաքը վայելելու»:

Հաջորդ այցի մասին նախագահ Սարդսյանը չի ուզում խոսել, ասում է՝ թող անկնկալ լինի: «Մի ոտքս էստեղ է, մի ոտս էնտեղ, եկեք օր չասեմ, թող մի քիչ էլ անակնկալ լինի»: Ի դեպ, հավանաբար համերգի ընթացքում հյուրերը հասցրել էին նաեւ մրսել, քանի որ դահլիճում մի փոքր ցուրտ էր: Այս մասին նաեւ նախագահն ակնարկեց: «Եւ այս թատրոնը, իհարկե, ցանկալի կլիներ, որ լավ պահպանվի եւ ջեռուցվի, քանի որ ձեռը Գյումրիում շատ ցուրտ է, իսկ մեր համաքաղաքացիները թատրոն կամ համերգ գալիս պետք է իրենց տանը զգան, հարմար զգան, ուստի պետք է շենքը լավ ջեռուցվի»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Տպել
1410 դիտում

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի