Միջին եւ մանր. մեր ուզածն ի՞նչ է` միջին չափի վարկ 

26/01/2019 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 26-ի համարում

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները շատ են սիրում խոսել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանն ուղղված այս կամ այն միջոցառումների մասին: Սակայն, երբ գործնականում ուսումնասիրում ենք այս ոլորտում տիրող իրավիճակը, ակնհայտ է դառնում, որ իրականում Հայաստանում վարվում է ոչ թե փոքր եւ միջին բիզնեսի զարգացման եւ խթանման քաղաքականություն, այլ` «եղածի պահպանման»:  Իսկ մեր գնահատականի համար հիմք են հանդիսացել այն արդյունքները, որոնց մենք հանգել ենք բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկեր տրամադրելու պայմանները ուսումնասիրելուց հետո: Բանն այն է, որ թվով մոտ երկու տասնյակ բանկեր եւ ֆինանսական կազմակերպություններ հարցում անելուց հետո այդպես էլ մենք չգտանք մեկը, որը վարկեր է տրամադրում բիզնես սկսելու կամ նոր հիմնադրված բիզնեսը կազմակերպելու համար:

Իհարկե, կան բանկեր, որոնք ոսկու գրավի դիմաց 3-ից 6 ամսով ցպահանջ (ամսական 2 տոկոս տոկոսադրույքով) վարկեր են տրամադրում: Այսինքն, եթե մարդը մի քանի տասնյակ հազար դոլարի ոսկի չունի պահած, ուրեմն վարկ չի կարող ստանալ: Փոքր բիզնեսի շարքում առեւտրի կետի հիմնադրումը թերեւս ամենաքիչ գումար պահանջող «գործերից» է: Ցանկացած արտադրամաս կամ սպասարկման կետ գործարկելու համար ավելի շատ գումար է հարկավոր: Նվազագույն հաշվարկներով մի փոքր խանութ հիմնադրելու համար սկսնակ գործարարին հարկավոր է մոտ 20 հազար դոլար: Սա այն դեպքում, եթե սկսնակ գործարարն ունի տարածք, որտեղ կարող է «գործ» հիմնադրել: Քանի որ վերը բերված գումարը ներառում է հիմնանորոգման ծախսերը, կահավորումը, անհրաժեշտ տեխնիկայի գնումը եւ գործունեության կազմակերպումը:

Իսկ եթե տարածքը բացակայում է, ապա կապիտալ շինարարության կամ տարածք գնելու համար եւս մի քանի տասնյակ հազար դոլար է հարկավոր: Իսկ որտեղի՞ց կարող է բիզնես հիմնադրել ցանկացողը ճարել այդ քսան հազարը: Աշխարհում ընդունված տարբերակը բանկերից վարկ վերցնելն է. եթե բիզնես է ցանկանում հիմնադրել, գրավադրում է, ասենք, իր տունը եւ դրա դիմաց ստացած վարկով սկսում իր գործը: Այնուհետեւ այդ գործից ստացած եկամուտով մարում վարկը: Արդյունքում շահում է թե՛ բանկը եւ թե՛ սկսնակ գործարարը: Իսկ եթե գործարարի հաշվարկները սխալ են, ապա շահում է միայն բանկը: Այս տարբերակն, անգամ Հայաստանում առկա բարձր տոկոսադրույքներով եւ մարման կարճ ժամկետներով, հայկական բանկերում բացակայում է:

Բանն այն է, որ հարցված մոտ երկու տասնյակ բանկերից եւ ֆինանսական կազմակերպություններից ամենուրեք մեզ պատասխանում էին, որ իրենք վարկեր են տրամադրում միայն գործող բիզնեսի առկայության դեպքում: Առեւտրով զբաղվող ընկերությանը կամ անհատ ձեռներեցին վարկ տրամադրելու խնդիրը կարող է դիտարկվել միայն այն դեպքում, եթե դիմողը երեք ամսից ավել արդեն գործում է: Արտադրության դեպքում պահանջվում է վեցամսյա  գործունեություն: Այս դեպքում անշարժ գույքի գրավի դիմաց վարկեր տրամադրում են ամսական 1,5-ից մինչեւ 2,5 տոկոս տոկոսադրույքով` առավելագույնը մարման երկու կամ երեք տարի ժամկետով:

Իսկ եթե այդ երկու նախապայմանները չկան, ապա վարկ ստանալու մասին կարելի է մոռանալ, քանի որ բանկերում եւ ֆինանսական կազմակերպություններում պատասխանում են, որ իրենք բիզնես սկսելու համար վարկեր չեն տրամադրում եւ վերջ:  Ուստի, եթե մարդիկ, այնուամենայնիվ, ցանկանում են Հայաստանում գործ սկսել, ապա անհրաժեշտ գումար գտնելու խնդիրը այլ տարբերակով պետք է լուծեն: Ասենք, եթե շրջապատում ունեն ծանոթ կամ բարեկամ, ով կհամաձայնի մեկ կամ երկու տարով իրեն քսան հազար դոլար տալ, ապա այս տարբերակը կարող է կիրառվել: Բայց ակնհայտ է, որ նման գումարները պատրաստ դրված են լինում միայն բանկերում: Ինչեւէ, եթե նույնիսկ սկսնակ գործարարին հաջողվի մասնավոր անձից վերցրած գումարով գործ հիմնադրել, ապա այս դեպքում արդեն հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս պետք է նա այդ գումարը վերադարձնի:

Բանն այն է, որ բանկից վերցված վարկի մարումը տեղի է ունենում լրիվ օրինական ճանապարհով` համապատասխան գումարը դիտարկվում է որպես ծախս: Իսկ մասնավոր պարտքի մարման միակ օրինական ճանապարհը ստացված շահույթի հաշվին այդ գումարը մարելն է: Այսինքն, մասնավոր պարտքը մի քանի թղթարարությունից եւ շրջանառության մեջ դնելուց հետո վերածվում է շահույթի, որից սկսնակ գործարարը պետք է քսան տոկոս հարկ վճարի: Կրկնում ենք, բանկից վերցված վարկի դեպքում նման իրավիճակ չի ստեղծվում, եւ պարքից հարկեր վճարելու անհրաժեշտություն չի առաջանում:  Վերը բերվածից ակնհայտ է, որ դժվար թե գտնվի որեւէ սկսնակ գործարար, ով մասնավոր պարտքի մարման համար կընտրի օրինական ճանապարհը: Առավել իրատեսական է, որ նա պարզապես կնախընտրի ստվերային դաշտում աշխատել, առնվազն մինչեւ կմարի պարտքը:

Վահագն Հովակիմյան

Տպել
1384 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին