Նոր մոտեցում. ընդդիմությունը ձեւափոխվում է

26/01/2019 schedule16:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 26-ի համարում

Հարցազրույց «Հանրապետության» ք/խ անդամ Սմբատ Այվազյանի հետ:

- Պարոն Այվազյան, «17+8» ընդդիմադիր միավորման տարբեր գործիչներ այսօր արդեն հրապարակավ խոստովանում են, որ այն խնդիրը, որն իր առջեւ դրել էր ֆորմատը՝ սահմանադրական հանրաքվեի բոյկոտով հասնել իշխանափոխության, ունենալով գաղափարական տարաձայնություններ, իրատեսական չէր։ Եւ եթե առաջիկայում ընդդիմությանը չհաջողվի համախմբվել հստակ գաղափարների շուրջ, ապա ընդդիմությունն այս ձեւով չի կարող իշխանությանը այլընտրանք հանդիսանալ։

- «17+8»-ը այդ փուլում իր առջեւ մեկ խնդիր էր դրել, եւ դա սահմանադրական հանրաքվեն էր։ Ընդդիմությունն առաջարկեց բոյկոտի տարբերակը, որը ընդունվեց ժողովրդի կողմից։ Փաստն այն է, որ նոյեմբերի 27-ին երկրում հանրաքվե տեղի չի ունեցել։ Այն, որ ժողովուրդը տոտալ բոյկոտի է ենթարկել հանրաքվեն, այդ մասին տեղյակ է ժողովուրդը, այդ մասին տեղյակ են իշխող կուսակցությունները, որոնցից ոմանք կցկտուր հայտարարություններ արեցին, եւ այդ մասին հրաշալի տեղյակ է ողջ միջազգային հանրությունը։ Այսինքն, այն պատրանքը, որ Քոչարյանը կարող է  բարեփոխումների ճանապարհով համակարգային հարցեր լուծել, ի չիք դարձավ։ Եւ այս առումով «17+8»-ն իր առջեւ առաջին փուլում դրված խնդիրը իրականացրել է։

Այլ  հարց է, որ, այո, այժմ արդեն ընդդիմադիր դաշտում գաղափարական հստակեցման անհրաժեշտություն կա, առանց որի առաջ գնալը բարդ է, եւ որն էլ այս պահին բավականին բուռն եւ ակտիվ բանակցությունների միջոցով փորձում է լուծել «17+8» միավորումը։ «17+8»-ում չկա որեւէ քաղաքական ուժ, որը չպնդի, որ Հայաստանում լուրջ համակարգային փոփոխություններ են պետք, եւ դրան հասնելու միակ ճանապարհն այս իշխանությունների հեռացումն է։ Այլ հարց է, որ դրան հասնելը ֆորմատի տարբեր ուժեր տարբեր կերպ են պատկերացնում, ընդհուպ՝ իրարամերժ։ Այժմ գնում են հենց այդ հստակեցման բանակցությունները, եւ կարճ ժամանակ անց, ես կարծում եմ, նրանք, ովքեր կհասկանան, որ այս ձեւաչափն իրենց տեղը չի՝ դուրս կգան։ Հատկապես, որ արդեն իսկ զտման այդ պրոցեսը սկսվել է։ Ես վստահեցնում եմ, որ հեռացողներից շարժումը չի տուժի. հակառակը՝ շարժումը տուժում է գաղափարական անորոշությունից, որովհետեւ իսկապես դժվար է հակադիր բեւեռները մեկտեղել։ 

- Փորձենք հստակեցնել. ֆորմատում ո՞վ ինչ կերպ է տեսնում ձեր նշած գերխնդրի լուծումը, եւ ովքե՞ր են, որ հնարավոր է առաջիկայում եւս լքեն «17+8»-ը։ Ու ընդհանրապես, կոնկրետ «Հանրապետություն» կուսակցության համար ո՞րն է այն գաղափարական հենքը, որի շուրջ համախմբվելով՝ ընդդիմությունը կարող է նոր պրոցես սկսել։ 

- Մեր նպատակը մեկն է՝ ունենալ քաղաքացիական Հայաստան։ Ինչ վերաբերում է կոնկրետ գաղափարներին եւ դրանց լուծման ուղիներին, որի շուրջ ընդդիմությունը պետք է համախմբվի, քանի դեռ այս օրերին լուրջ բանակցություններ են գնում, թե ո՞ր ուժը ի՞նչ կերպ եւ ի՞նչ համակարգում է տեսնում Հայաստանի ապագան, եւ ո՞վ ի՞նչ կոմպրոմիսների է պատրաստ հանուն ընդհանուր խնդրի, այսինքն՝ քանի դեռ գնում է գաղափարական հստակեցման փուլ, ես չէի ցանկանա այս պահին ավելին ասել։ Մի բան հստակ կարող եմ ասել՝ մոտ ապագայում կձեւավորվի այն ընդդիմադիր ձեւաչափը, որը, կարծես, արդեն ուրվագծվում է եւ որն էլ հանրությանը կներկայանա իր հստակ գաղափարական ծրագրերով ու խնդիրներով։

Ես ընդունում եմ, որ որոշակի անորոշություն ընդդիմության դաշտում այսօր առկա է, եւ դա իսկապես մտահոգիչ է, սակայն նաեւ այն կարծիքին եմ, որ այս անգամ մինչեւ վերջնական հստակեցված գաղափարական թիմ չձեւավորվի, իմաստ չունի կիսաքայլեր անելը։ Ուստի, այդ առումով Կինոյի տանը հրավիրվելիք համաժողովի հետաձգումը ես միանգամայն նորմալ եմ համարում. գնում է գաղափարական հստակեցման փուլ։ Ի դեպ, դա միանգամայն նորմալ պրոցես է, եւ եթե հետեւենք իշխանական կուսակցություններին, ապա այդ կուսակցությունները եւս տարբեր բանակցությունների, իրենց հետագա տեղն ու անելիքը ճշտելու ակտիվ պրոցեսների մեջ են։  

- Պարոն Այվազյան, չե՞ք կարծում, որ հենց գաղափարական լղոզվածությունն է պատճառը, որ ընդդիմությունն անընդհատ սպասում է դրսից եկող ազդակների։ Կոնկրետ ձեր կուսակցությունը մեծ հույսեր էր կապում ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի հետ, որտեղ քննարկվող ՀՀ սահմանադրական հանրաքվեի հարցից հետո, իբր, ՀՀ իշխանություններին վերջին զգուշացումն էին տալու։ Մինչդեռ, ԵԽԽՎ քարտուղարությունն ընդհուպ գնաց կեղծիքի եւ թույլ չտվեց, որ խոսքը հասնի ընդդիմության ներկայացուցիչ Ստեփան Դեմիրճյանին։ Դա չի՞ նշանակում, որ ժողովրդավարություն ասածը նույնպես հարաբերական է եւ կախված է քաղաքական շահից։

- Երկակի ստանդարտները մեզ համար միշտ մերժելի են եղել, անկախ նրանից, թե ում կողմից են դրանք կիրառվել՝ ԵՄ-ի, ԵԽԽՎ-ի, ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի։ Ակնհայտ  է, որ նոյեմբերի 27-ին Հայաստանում տեղի ունեցածը բացարձակ հակադեմոկրատական գործընթաց էր, եւ եթե վերջնագրում միջազգային կառույցները փորձում են սվաղել տեղի ունեցածը, նշանակում է նրանք նպաստում են, որ Հայաստանում եւ մեր տիպի երկրներում պահպանվեն հակադեմոկրատական ռեժիմները։ Ինչ վերաբերում է արտաքին գործոններին, ապա դրանք, իհարկե, չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ ներքաղաքական պրոցեսների վրա, սակայն մեր ներքին խնդիրների տերն ու լուծողը մենք պետք է լինենք։

- Այդուհանդերձ, առաջիկայում ի՞նչ նոր արտաքին եւ ներքին զարգացումներ եք կանխատեսում, որոնք կարող են բերել ներքաղաքական եւ համաժողովրդական ակտիվացման՝ խթանելով ընդդիմության գործողությունները։

- Մի պահ ընդունենք, որ 2003-ի նախագահական ընտրություններից հետո  ընդդիմությունը չէր ձեռնարկում այն քայլերը, որոնք արել է այս ընթացքում։ Ի՞նչ էր լինելու. արդյունքում ունենալու էինք խանական, միապետական երկիր, եւ այդ ճահիճը ճեղքելը դառնալու էր անհնար։ Մեր պերմանենտ գործողությունները, որոնց մեջ, ընդունում եմ, եղել են նաեւ սխալներ, գոնե բերել են նրան, որ այսօր  իշխանական բուրգը թուլացել է եւ գնալով թուլանալու է։ Մինչդեռ, մեր անգործության պարագայում այդ բուրգն անընդհատ ամրանալու էր։ Ինչ վերաբերում է առաջիկա զարգացումներին, որոնք միանշանակ բերելու են ներքաղաքական ակտիվացման, դրանք, հատկապես այսօր, երբ բավականին լուրջ է դրված ԼՂ հարցը, երբ Հայաստանն իր ապաշնորհ տնտեսական եւ քաղաքական անհեռատես քայլերով երկիրը դուրս է դրել բազմաթիվ ռեգիոնալ ծրագրերից, այդ խթանները  լինելու են բազմաթիվ։ Ուստի, մեր խնդիրն է ձեւավորել համաժողովրդական շարժում, որի ուղղությամբ աշխատանքները տարվում են, եւ վերսկսել մասսայական միջոցառումները։ Սակայն այս անգամ պետք է առաջ գնալ հստակ գաղափարական ֆորմատով, որը, արդեն ասացի, ուրվագծվում է։ 

- Պարոն Այվազյան, գազային այս վերջին պատերազմը շատերը հակված են համարել ՌԴ-ի սաբոտաժն ընդդեմ Հայաստանի։ Դուք կարծես այլ կարծիքի եք։

- Որքան ռուսները փորձում են համաշխարհային հանրությանն ապացուցել, որ խողովակաշարի պայթյունը ահաբեկչական ակտ էր, հասկանալի է, որ դա այդպես չէ։ Ըստ իս, սակայն, այդ քայլով պուտինյան վարչակազմը սաբոտաժ է անում ոչ թե Հայաստանի, այլ Վրաստանի դեմ՝ դրա մեջ ուղղակի ներքաշելով Հայաստանին։ Մենք շրջափակման մեջ գտնվող երկիր ենք, ուստի մեր ողջ քաղաքականությունը պետք է ուղղված լինի ապաշրջափակման խնդիրը լուծելուն։ Մինչդեռ, պայթյունից ընդամենը երկու-երեք ժամ անց Հայաստանն անջատում է Վրաստանին մատակարարվող էներգիան։

Այսինքն, դրանով մենք իրականացրեցինք ռուսական քաղաքականությունը՝ Վրաստանին պատժելու գործում դառնալով ՌԴ-ի գործիքը։ Արդյունքում, Ադրբեջանը գազ տվեց Վրաստանին, իսկ Թուրքիան ավելացրեց Վրաստանին մատակարարվող հոսանքը։ Ի՞նչ շահեց Հայաստանը։ Ոչինչ. ընդամենը հերթական անգամ հաստատվեց, որ քաղաքական, տնտեսական, կոմունիկացիոն հարցերի այս տարածաշրջանից Հայաստանը կրկին դուրս է մնում։ Եւ բացի այն, որ քաղաքական առումով Հայաստանի արարքը Վրաստանի հանդեպ հեռատես չէր, դա նաեւ բարոյական քայլ չէր։ Ուստի ես խորհուրդ եմ տալիս Հայաստանի իշխանություններին պատրաստ լինել Վրաստանի պատասխանին, որը, կարծում եմ, չի ուշանա։ 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1460 դիտում

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն