Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Բյուրոյի անդամներին:

«Ողջունում եմ հարգելի գործընկերներ: Հարգելի պարոն Տեր-Խաչատուրյան, ուրախ եմ մեր ծանոթության համար, ուզում եմ շնորհավորել անձամբ Ձեզ և Բյուրոյի մյուս ընտրված անդամներին, մաղթել ամենայն հաջողություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, և ընդհանրապես մեր ժողովրդի: Իհարկե, ես միշտ ասել եմ, որ շատ բարձր եմ գնահատում ՀՅԴ-ի գործունեությունը և կարևոր համարում հետագա գործունեությունը: Մեր կառավարությունը միտված է և հակված է լայն ու արդյունավետ համագործակցություն ունենալ Դաշնակցության հետ, որովհետև հասկանալի է, որ մենք շատ հարցերում նույն տեսակետը չունենք, բայց պակաս չեն հարցերը, որոնց վերաբերյալ առնվազն մեր ընկալման վեկտորները համընկնում են: Այնպես որ, ուրախ եմ այս առիթի համար, նաև համոզված եմ, որ ընթացիկ հարցեր քննարկելու հնարավորություն կունենանք: Կրկին անգամ շնորհավորում եմ անձամբ Ձեզ և Բյուրոյի մյուս անդամներին ընտրության կապակցությամբ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:«Շնորհակալություն պարոն վարչապետ: Նախ ցանկանում եմ անձամբ շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ, նաև շնորհակալություն հայտնել դեռևս մեր ժողովից առաջ հրավեր ուղղելու համար, որպեսզի հանդիպեք Բյուրոյի նոր անդամներին: Ուրախ եմ, որ հնարավորություն կա ունենալ բաց զրույց: Ինչպես առհասարակ նշում ենք մեր կարգախոսներում՝ մեր նպատակն է ունենալ հզոր հայրենիք և սփյուռք, վստահ եմ, որ այդ ուղղությամբ կան բավական ոլորտներ, որտեղ կկարողանանք համագործակցել՝ ի շահ մեր ազգային առաջնահերթությունների: Մենք միշտ պետության կողքին ենք՝ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև մեր հայապատկան հողերում ապրող հայերի իրավունքների ջերմ պաշտպանն ենք»,- իր հերթին նշել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը: 

Հանդիպման ընթացքում ՀՅԴ Բյուրոյի անդամները վարչապետին պատմել են օրերս Արցախում ավարտված Դաշնակցության ընդհանուր ժողովի, կուսակցության առաջնահերթ խնդիրների և հետագա ծրագրերի մասին:

Տպել
1702 դիտում

Գրեմիի մրցանակակիր Jamiroquai խումբ, Բրեգովիչ, Եվգենի Պետրոսյան. մշակութային աշունը Երեւանում

Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

Հայաստանում է Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Հարգելի դատավոր, դուք «դռների տակ վնգստացող դատավորների» ցուցակո՞ւմ եք․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը

«Ռոմա»-ի երկրպագուները երգ են նվիրել Մխիթարյանին (ձայնագրություն)

Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն. նա հոկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Հայաստան

Փաշինյանի ԱՄՆ այցին ընդառաջ. ինչպես է ադրբեջանի քարոզչական նյութը հայտնվել է հայկական մամուլում

Նոյեմբերյանի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Եթե գրավ չկիրառվի, նշանակում է՝ ուղղակի նպատակ ունեն դատը ձգձգելով՝ պատժել․ Լեւոն Քոչարյան

Երբեք թուլ չեմ տա արատավորել իմ անունը. Նազենի Հովհաննիսյան

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը նրան գրավի դիմաց ազատ չարձակեց

Վանաձորում աթլետներն արմատուրաների վրա քար են դնում, որ վազելիս վրաները չընկնեն (տեսանյութ)

Պաշպանությունից մինչև քաղաքական ու մշակութային հարցեր. Մնացականյանն ընդունել է Լիբանանի ազգային պաշտպանության նախարարին

Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք. վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Երևանում կայացել է ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը․ փոխնախարարը կարևորել է պլանի ներդրումը ՀՀ-ում

Ըմբիշներ Կաջոյանն ու Բերիանիձեն նույնպես մեդալների համար չեն պայքարի աշխարհի առաջնությունում

Հրայր Թովմասյանի սանիկին՝ ԱԺ Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին, մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

1 մլն 190 հազար դոլարի լվացում. Միհրան Պողոսյանի մեղադրանքը լրացվել է

Որակական չափանիշների հարցում որևէ կոմպրոմիս չի կարող լինել. վարչապետը՝ ճանապարհաշինության մասին