Տղաները կենդանի են, նրանք հաղթեցին մահին. Շիրակ պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել

Շիրակ պանթեոնում օրն այսօր խնկաբույր էր: Հայոց բանակի կազմավորման ճանապարհին իրենց կյանքը զոհած հայ քաջորդիների շիրիմներին ծաղիկներ են խոնարհել նրանց ծնողները, հարազատները, քաղաքային եւ մարզային կառույցների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորներ:Այս պանթեոնում են ամփոփված ե՛ւ Արցախյան հերոսամարտի ե՛ւ Ապրիլյան պատերազմի զոհերի աճյունները:«Տղաները կենդանի են, նրանք հաղթեցին մահին: Ոչ բոլորն են, որ կյանքն են տալիս հանուն հայրենիքի, շատ դեպքեր կան, իսկ մեր տղաները հերոսներ էին, անտեսեցին մահին, իրենք հաղթեցին մահվանն ու անմահացան՝ ծնողից առավել դասելով հայրենիքն ու մայր հողը: Ես կցանկանամ, որ խաղաղություն լինի, եւ բոլոր զինվորները տուն դառնան: Իմ ցավը մեծ է, անչափելի: Ես միշտ համարում եմ, որ Հրաչս կենդանի է, ուղղակի շատ հեռու մի տեղում է: Չեմ ուզե հուշերով ապրիմ, որովհետեւ ինքը շատ թանկ մի գանձ է թողել՝ Անահիտին (նկատի ունի Հրաչ Գալստյանի դստերը, ով ծնվեց հոր զոհվելուց 1 ամիս հետո), ում պետք է ես կարողանամ հասցնել իր նպատակներին»,-արցունքները հերոսաբար զսպելով՝ ասաց Ապրիլյան պատերազմի նահատակ Հրաչ Գալստյանի մայրը՝ Անահիտը:«Բանակի մասին պետք է խոսել այնպես, ինչպես սեփական տան, ընտանիքի ու զավակի: Այս 27 տարիներին քարը քարին դրվեց մեր հերոս տղաների արյան գնով, մեր բանակի հզորությունը նաեւ մեր միասնականության մեջ է: Ես երախտապարտ եմ սահմանին կանգնած զինվորից մինչեւ գերագույն գլխավոր հրամանատար»,- ասաց Երկրապահ կամավորների միության Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը: Շիրակ պանթեոնում հարգանքի տուրք մատուցելուց ներկաներն օրը շարունակել են Գյումրիում տեղակայված ՊԲ զորամասերից մեկում:  

Տպել
825 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան