Աշոցքցիների տասնամյակների երազանքն իրականացավ. դահուկասպորտի մարզաբազա է կառուցվել

Աշոցքում կառուցված դահուկասպորտի փոքրիկ մարզաբազան կարող է համայնքի վրա գրավել արտասահմանցիների ուշադրությունը: Այս հարցում համոզված է Հայաստանի դահուկավազքի հավաքականի առաջատար մարզիկներից մեկը՝ Միքայել Միքայելյանը: Նա նշում է, որ արտասահմանցի դահուկորդների համար սա մարզվելու հիանալի վայր կարող է լինել, ինչը կնպաստի ՀՀ-ում մարզաձեւի զարգացմանը:

«Այս կենտրոնը մեծ նշանակություն ունի: Ամենակարեւորն այն է, որ շատ երկրների հավաքականներ կժամանեն այստեղ, կպարապեն: Արդեն իսկ հետաքրքրված են իմ ու հայրիկիս միջոցով (խմբ. վերջինս ՀՀ դահուկավազքի հավաքականի գլխ. մարզիչն է): Մրցումների ենք գնում, կաշխատենք ամեն տեղ գովազդել»,- ասաց նա:

Կենտրոնը կառուցվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում: Արթուր Միքայելյանի խոսքով՝ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին սիրում է դահուկասպորտով զբաղվել Աշոցքում: Հավանել է տարածքն ու օգնելու պատրաստակամություն հայտնել: Համայնքում մարզադպրոց չկա: Մինչեւ հիմա նախկին դահուկորդներ Ալլա եւ Արթուր Միքայելյանները, որոնց որդիները ՀՀ հավաքականի անդամներ են, իրենց տունն են օգտագործում որպես հանդերձարան ու մարզասրահ:

Նորակառույց փոքրիկ մարզաբազան ունի խոհանոց, ճաշասենյակ, հանդերձարաններ ու հյուրանոցային հատված՝ նախատեսված 14 հոգու համար: Հանդերձարաններն ու սենյակներն ունեն լոգասենյակ: Կենտրոնը հարմարեցված է հաշմանդամություն ունեցողների համար: Այն ջեռուցվում է: Արթուր Միքայելյանն ընդգծում է, որ սա համայնքի բնակիչների տասնամյակների երազանքն է եղել:

«Մարզիչս կանգնում էր այդ բարձրության վրա, մենք այստեղ մարզվում էինք: Ես դպրոցական էի: Միշտ երազում էի՝ կարող է արդյոք լինել այնպես, որ ունենանք մի տնակ, որտեղ հագուստը դնենք, լոգանք ընդունենք, տաք լինի: Սա իմ 45-50 տարվա երազնանք էր, ոչ միայն իմ, այլեւ բոլոր աշոցքցիների, որովհետեւ այստեղ բոլորը՝ հայր, որդի, պապ, թոռ ու ծոռ դահուկորդ են: Ցավոք սրտի, հիմա՝ հեռախոսի դարում, շատերը հեռացել են դահուկից, բայց հույս ունեմ՝ այս բազայի կառուցումը կնպաստի ժողովրդի վերադարձին դեպի դահուկ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ժամանակին Աշոցքում պրոֆեսիոնալ դահուկասպորտով զբաղվել է ավելի քան 500 հոգի, այժմ ավելի քիչ:

Մասնագետը նշում է, որ ամռանը նորվեգացի մարզիչներ են գալու՝ տեղանքին ծանոթանալու: Նա հույս ունի, որ այսպիսով արտասահմանցիների՝ ՀՀ-ում մարզվելու ցանկությունն աստիճանաբար կմեծանա: Կենտրոնի կառուցումը եվրոպացիների համար վերացրել է հավաքների ընթացքում ապրելու վայր գտնելու խնդիրը: Շուտով նաեւ ձեռք կբերվի տեխնիկա, որը պրոֆեսիոնալ դահուկուղի է պատրաստում: Միքայելյանը բացատրում է, որ Աշոցքն իր ռելիեֆով, կլիմայական պայմաններով մի շարք առավելություններ ունի Եվրոպայի նկատմամբ:

«Որովհետեւ եվրոպական սարերում մարզվելով եվրոպացի դահուկորդների օրգանիզմն արդեն սովորել է այդ պայմաններին, ու էֆեկտը քիչ է, նրանք նոր տեղեր են փնտրում: Բացի այդ՝ եվրոպական սարերը վտանգավոր են: Այստեղ խնդիր չկա, եվրոպացիները կարող են, ըստ իրենց ցանկության, ցանկացած տեղ պատրաստել դահուկուղի, մոդելավորել աշխարհի ցանկացած վազքուղին ու մարզվել: Բացի այդ՝ Աշոցքի ձյունն արհեստական չէ, բնական է, ջուրը, օդը մաքուր է, գյուղացիները սննդամթերք են արտադրում: Նրանց ցանկությունը մեծ է, որ գան այստեղ մարզվեն»,- ասաց նա:

Սվիտալսկին հանդես եկավ ողջույնի խոսքով: Ներկա էր նաեւ նրա կինը, որը պատրաստել էր հյուրասիրության համար նախատեսված ճաշատեսակներից մեը:

Կենտրոնի բացման արարողությունը կայացել է հունվարի 26-ին: Հունվարի 27-ին տեղի է ունեցել դահուկավազքի՝ երեխաների, կանանց, տղամարդկանց մրցաշարը, ներառական դահուկավազքի ցուցադրումը, առանձին մրցավազքը՝ Սվիտալսկու, ինչպես նաեւ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխանախարար Գեւորգ Լոռեցյանի մասնակցությամբ: Լոռեցյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Աշոցքում նաեւ ճոպանուղի կառուցելու գաղափար կա, ինչը հետագայում կնպաստի այնտեղ լեռնադահուկային սպորտի զարգացմանը:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
1987 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին