Վարդենիսում զինվորականների խնջույքն ավարտվել է դանակահարությամբ, հարուցվել է քրեական գործ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, հունվարի 26-ին ոստիկանության Վարդենիսի բաժին Վարդենիսի կայազորային հոսպիտալից ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները:

Վերջիններս պարզել են, որ վիրավորը 29-ամյա Վազգեն Սիմոնյանն է, ինչպես նաև պարզվել է, որ հունվարի 26-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, վիրավորը իր եղբոր՝ 27-ամյա Վահե Սիմոնյանի հետ մեկնել են Վարդենիս քաղաք Վ. Համբարձումյան փողոցում գործող «Հրաշք Օջախ» ռեստորանային համալիր՝ իրենց ընկերոջ՝ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 24-ամյա Դավիթ Պողոսյանի որդու լույս աշխարհ գալու առիթը նշելու: Որոշ ժամանակ անց անհիմն վիճաբանություն է սկսվել՝ մի կողմից վիրավորի սեղանակիցների, մյուս կողմից ՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 23-ամյա Հայկ Համբարձումյանի միջև:

Վիճաբանություն-ծեծկռտուքը շարունակվել է այնուհետև ռեստորանից դուրս՝ ռեստորանային համալիրի դիմաց, որի ժամանակ էլ Հ. Համբարձումյանը դանակով հարվածել է Վ. Սիմոնյանին: Վիրավոր Վ. Սիմոնյանը նրա եղբայրը և նրա ընկերը՝ Դ. Պողոսյանը, ծառայում են ՀՀ ՊՆ զորամասում:

Տպել
3208 դիտում

Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի հայրն այցելել է ադրբեջանցի սահմանախախտին, պատմել որդու պատմությունը

Հավատացրել են, որ աղբի պատճառը ոչ թե ծույլ կոմունալշիկներն են, այլ փնթիության հանդեպ մեր հակվածությունը. Հ. Կարապետյան

Խոշոր ավտովթար Վանաձորում. բախվել են 2 մարդատար ու բեռնատարը. կա զոհ, վիրավորներ (լուսանկարներ)

Դավիթ Տոնոյանը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն

ՀՀ ֆուտբոլի հավաքականում ով է ամենաթիթիզը, շատակերը, կատակասերը (տեսանյութ)

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները կստորագրեն 2019-2020թթ. երկկողմ խորհրդատվությունների ծրագիրը

Հայ մարմնամարզիկները 2 մեդալ նվաճեցի Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունում

Քրգործ է հարուցվել նախկին նախարարի վարորդին անօրինական 9 մլն դրամ փոխանցելու կասկածանքով

Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը կվերանորոգվի. Երեւանի բյուջեն լրամշակվել է

«Ուտում ենք Խաչիկյանի հետ». Վազգեն Խաչիկյանի հաղորդումը

ՀՀ վարչապետը Կասպրչիկի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր

Ծագումով հայ Մեդվեդեւան բրոնզե մեդալ է նվաճել գեղասահքի ԱԱ-ում

Երեւանում 49-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ այսօր գնած որսորդական հրացանով

Իրականացվել էր 29 փոփոխություն, բայց ոչ մի բարեփոխում. նախկին լրագրող Աժ պատգամավորները՝ ՀՌ օրենքի քննարկմանը

ՖԱՖ-ը կոչ է անում միավորվել ու աջակցել ՀՀ ֆուտբոլի հավաքականին (տեսանյութ)

Շատ եմ խնդրում դասվարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել. նախարարը՝ ողբերգական դեպքի մասին

Բանակցելու իրավունքի մանդատը. Զորի Բալայանն էլ Ռուսաստանին կոչ արեց «գալ եւ տեր կանգնել Արցախին»

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը 10-15 մետր է

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող խումբը սկսում է աշխատանքը

Հայկի՝ իմ երկար տարիների ընկերոջ նկատմամբ պարտավորություն ունեմ. փոխքաղաքապետը՝ մշակույթի ոլորտը համակարգելու մասին