Որդիների փոխարեն պարգևը ծնողները ստացան. նախագահը չկարողացավ զսպել արցունքները (լուսանկարներ)

Երեսուներեք շքանշան. տարբեր աստիճանների և տարբեր զորամասերի հենց այդքան զինծառայողների պարգևատրեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ Բանակի օրվա կապակցությամբ։

Sputnik Armenia-ի փոխանցմամբ, միայն 30 զինվորականները կարողացան անձամբ պարգև ստանալ նախագահի կողմից։ 33–ից 3–ը, որոնք արժանացան Մարտական ծառայության մեդալի, ընկել էին Հայրենիքի համար մարտում։Մեդալները ստանալու համար եկել էին հերոսների ծնողները։ Ծնողները բեմ բարձրացան շռնդալից ծափահարությունների ներքո։

Արամ Ճաղարյանի մայրը հպարտ հայացքով նուրբ կին է։ Նա մոտեցավ նախագահին և արցունքն աչքերին ընդունեց մեդալը. հուզմունքը զսպում էր։

Կինը շրջվեց, որպեսզի հեռանա, բայց նախագահը չթողեց։ Նա նրբորեն գրկեց հերոսի մորը` լուսանկարվելու համար։ Լուսանկարն այդքան ուրախ չստացվեց. խանգարեցին արցունքով լի աչքերը։Հայկ Քարամյանի հորը մեդալը հանձնելու համար նախագահն իջավ բեմից և օգնեց նրան բարձրանալ աստիճաններով։

Հուզմունքից և հպարտությունից դողալով` ալեհեր տղամարդը մեղմ ժպտաց։ Հերոսի հայրը փորձեց արագ իջնել բեմից, որպեսզի ոչ ոք չնկատի, թե ինչպես է նա սրբում այտի վրայով գլորվող արցունքը։Մհեր Հովսեփյանի մայրը չկարողացավ թաքցնել հուզմունքը. նա բեմ բարձրացավ արդեն արցունքոտ աչքերով։

Դառնորեն նայեց պատվո պահակախմբի զինվորին, կամացուկ ինչ–որ բան ասաց։ Հնարավոր է` շնորհավորանք էր։ Ամեն դեպքում զինվորը նկատելի ժպտաց։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
11509 դիտում

Գերմանիայում ծրագիր են մշակել՝ տղամարդկանց պաշտպանելու ընտանեկան բռնությունից

Հայաստանի 2 ներկայացուցիչ բրոնզե մեդալակիր է դարձել. ըմբշամարտի պատանեկան ԵԱ

ՍԴ դատավորի պաշտոնում ընտրված Վահե Գրիգորանի երդման արարողությունը տեղի կունենա վաղը, իսկ ավելի ուշ կփակի Ֆեյսբուքի էջը

Լրագրողի պայուսակից ոստիկանները հայտնաբերել են շորթմամբ հափշտակած գումարը (տեսանյութ)

Գողացել են ԱԺ պատգամավորի մեքենայի կողային հայելին

Հայ օգնության ֆոնդը 2019-2020 ուսումնական տարվա համար հայտարարում է կրթաթոշակների մրցույթներ

Պտտահողմը Ոսկեհատ գյուղի բնակչի տան տանիքը պոկել է

ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի մեկնարկի ժամը փոխվել է

Dine Sky՝ ռեստորան երկնքում. Երեւանում բացվեց առաջին ճախրող ռեստորանը (լուսանկարներ)

ՊԵԿ նախագահը կոմիտեում հրաժեշտ է տվել Ռուստամ Բադասյանին, մաղթել հաջողություններ

Քոչարյանի համար երաշխավորած Բակո Սահակյանը և Ա. Ղուկասյանը ուղղակի կապ ունեն մի շարք ապօրինի հանգամանքների հետ. Սաֆարյան

Hzham.am կայքի լրագրողը բերման է ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից. նրա մոտից հայտնաբերվել է 400 հազար դրամ

Օրվա կադրը. Գյումրին այսօր՝ անձրեւից հետո, Տրդատ Ճարտարապետ փողոց

Թող իմ հայրն էլ նստած լիներ, 10 տարի հետո գար, ես էլ այսպես փաթաթվեի. մարտի 1-ի զոհի տղան՝ Քոչարյանի նկարը տեսնելով

Զ. Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ

Ադեկվատ խաղամոլի արկածները

Քննչական կոմիտեն բոլոր ջանքերը կգործադրի խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտելու համար. Փաշինյան

Ինչու կանչեցին ցույցի տեղը, ով կրակեց, ովքեր տարան հիվանդանոց. Ջեմմա Վարդումյանը արդար ու խիստ դատ է պահանջում

Տարածաշրջանի երկրների պատմության ադրբեջանական տարբերակն իրականությանը չի համապատասպանում․ Սուրեն Պապիկյան

Չկա մի հանդիպում, որի ընթացքում չի քննարկվում Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հարցը․ վարչապետ