Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Տիգրան Հակոբյանը

29/01/2019 schedule16:20

Այսօր կայացած Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) հերթական նիստում ՀՌՀ նախագահ է ընտրվել Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը: Այս մասին հայտնում են ՀՌՀ միջազգային կապերի, տեղեկատվության եւ զարգացման ծրագրերի բաժնից:

Այլ հարցերի շարքում նիստի քննարկման էր դրվել ՀՌՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի դիմումը՝ նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին: Նիստը բավարարել է Բունիաթյանի դիմումը, որից հետո կայացել է ՀՌՀ նախագահի նոր ընտրություն: Փակ գաղտնի ընտրության արդյունքում միաձայն (8 կողմ, 0 դեմ) ՀՌՀ նախագահ է ընտրվել Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը:

Տիգրան Հակոբյանի աշխատանքային գործունեությունը՝

Աշխատանքային գործունեություն
1988-1990 թթ. - «Коммунист» օրաթերթ, թղթակից, բաժնի վարիչ
1990-1993թթ. - «Республика Армения» օրաթերթ, բաժնի վարիչ, գլխավոր խմբագիր
1993-1995թթ. - ՀՀ Կառավարության անդամ, ՀՀ հեռուստառադիոհաղորդումների
պետական վարչություն, վարչության պետ
1995-1998թթ . «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն, գլխավոր
տնօրեն
1998 – 1999թթ. - «Հայք» շաբաթաթերթ, գլխավոր խմբագիր
1999 – 2000թթ. - ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ
հանրության հետ կապերի վարչություն, վարչության պետ: Կառավարությանն առընթեր
տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչություն, վարչության պետ
2001-2003թթ. «Էկոնտե» ՍՊԸ, գործադիր տնօրեն
2005-2006 թթ. «Իմեդի» հեռուստաընկերություն (Վրաստան), գլխավոր տնօրենի
խորհրդական
2006-2009թթ. - «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ, Տնօրենների խորհրդի անդամ
2006-2008թթ. – Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների
ֆակուլտետ, դասախոս
2011-2012թթ. «Ծաղկունքի բաց դպրոց» պետական հիմնադրամի տնօրեն
2012-2014թթ. «Դար» տարածքային զարգացման եւ մրցունակության հիմնադրամ.
«Ծաղկունքի բաց դպրոց» ծրագրի ղեկավար
2014-2016 թթ. «ՄԿՌ մեդիա Արմենիա» ընկերությունների խումբ, խմբի գլխավոր
տնօրեն
2016 թ-ի սեպտեմբերից Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով,
հանձնաժողովի անդամ (ընտրվել է Ազգային ժողովի կողմից)

Ուսում
1980-1983թթ. Երեւանի պետական համալսարան, ռուսաց լեզվի եւ գրականության
ֆակուլտետ
1983-1988թթ. Մ.Գորկու անվան Գրականության ինստիտուտ (Մոսկվա),
հրապարակախոսության եւ գեղարվեստական թարգմանության բաժին

Մասնակցություն դասընթաներին (տեղեկատվական հոսքերի կառավարում,
հանրության հետ կապեր)
1999թ. – ԱՄՆ, 2001թ. – Վրաստան, 2002թ. – Ռումինիա

Հասարակական գործունեություն
2000 թ.-ից «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչություն» հասարակական
կազմակերպություն, վարչության նախագահ 

Տպել
392 դիտում

Փրկարարները դուրս են բերել ձյան շերտում արգելափակված մեքենաները

Շարունակում են փակ մնալ Շիրակի ու Արագածոտնի մարզերի մի շարք միջհամայնքային ճանապարհներ

Այգեպար գյուղում այրվել է փայտյա տնակի տանիքը. տուժածներ չկան

Երևանի Միքայելյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն

200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը

Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը՝ Լագերֆելդի մասին

Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)

Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ

Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին

Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել

Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնասներ է պատճառել

12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտորը չարաշահում է իր պաշտոնը. Restart

Փակ են Շիրակի ու Արագածոտնի մարզի շուրջ 20 գյուղերի միջհամայնքային ճանապարհներ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրքեր են նվիրում քաղաքացիներին (տեսանյութ)

Ոստիկանությունը նախկին պատգամավորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ զուտ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից

Վճարեք կասեմ. Ֆլեշի Բարսեղը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպելու մասին հարցին ի պատասխան

Գյումրու 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն դրամի վատնում կատարելու դեպքերով հարուցվել են քրգործեր