Երեւանի ավագանու պատմության մեջ աննախադեպ բան է եղել. նիստին ներկա էր ու ելույթ է ունեցել կողմնակի անձ

Երեւանի ավագանու հունվարի 29-ի արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց ավագանու պատմության մեջ աննախադեպ մի երեւույթի մասին:

«Դեռես չի եղել դեպք, որ ընդդիմությունը կարողանա այլ անձի՝ ոչ ավագանու անդամի, բերի ավագանու նիստին եւ առավել եւս ձայն տա նրան: Այնպես որ շնորահվորում եմ, սա առաջին դեպքն է»,- ասաց քաղաքապետը՝ ելույթի իրավունքը տրամադրելով «Էլիտ Պլազա» ՓԲԸ տնօրեն Դավիթ Մկոյանին:

Նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծերից մեկը վերաբերում էր Երեւանի Շահումյան հրապարակի հատվածում «Էլիտ պլազա»-ին ծառայողական ավտոկայանատեղի շահագործելու իրավունք տրամադրելուն: Խոսքը 30 ավտոմեքենայի մասին է: Դավիթ Մկոյանը փորձեց հիմնավորել, թե ինչու պետք է ավագանին կողմ քվեարկի այդ որոշմանը: Նա հաստատեց, որ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնը իսկապես ունի ստորգետնյա ավտոկայանատեղի՝ նախատեսված 120 ավտոմեքենայի համար, բայց նկատեց, որ դա բավարար չէ:

Ասաց, որ անհրաժեշտություն ունեն գրասենյակային տարածքներ վարձակալած ընկերություններին ապահովել կայանատեղիներով: «Էլիտ Պլազա»-ում, ըստ նրա, տարածք է վարձակալում 60 ընկերություն, որտեղ աշխատում է, ընդհանուր առմամբ, 600 մարդ, իսկ նրանց մեծ մասն ունեն ավտոմեքենա:

Ավագանու անդամների շրջանում ակնհայտորեն գերիշխում էր Շահումայանի հրապարակն ավտոկայանատեղիի չվերածելու եւ մայրաքաղաքի հրապարակները երեւանցիներին ու Երեւանի բնակիչներին վերադարձնելու մտադրությունը:

Քվեարկությունից հետո պարզ դարձավ, որ որոշման նախագծին կողմ քվեարկել է ավագանու ընդամենը 4 անդամ, դեմ՝ 42, ձեռնպահ՝ 5: Այդպիսիով, Երեւանի ավագանին հրաժարվեց «Էլիտ պլազա»-ին տրամադրել ծառայողական ավտոկայանատեղիներ:

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին նույնպես Երեւան քաղաքի ավագանին մերժել էր «Էլիտ պլազա»-ի եւ բազմաթիվ այլ կազմակերպությունների դիմումները՝ նորից թույլտվություն տրամադրել ծառայողական ավտոկայանատեղիներ կազմակերպելուհամար:

Տպել
1587 դիտում

Նպաստների համակարգը պետք է դառնա ժամանակավոր աջակցության գործիք. Ժաննա Անդրեասյան

ՀՀԿ-ն մոբիլիզացրել է ուժերը, մի քանի տասնյակ հոգի Մալյանի հետ ՍԴ-ի մոտ ակցիա է անում՝ ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի

Վրաստանում 2020-ի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով. Իվանիշվիլի

Մի քանի տասնյակ սպաների կանանց հրավերով Արցախում եմ. Աննա Հակոբյան

Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Երեւան համայնքը կփոխհատուցի վթարային հանրակացարանների բնակիչների բնակարանի վարձավճարը՝ ամսական 70 հազար դրամ

Հրաչիկ Բաբայանը չհաղթահարեց որակավորման փուլը. Մինսկ-2019

Երեւանի Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում մեկնարկել են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ

Մանկավարժական համալսարանից մոտ 60 ուսանող եւ աշխատակից է տարհանվել

Գիրը չի կորում, մնում է

Գյումրու կանաչ գոտիներում եւս տարածքներ կսեփականաշնորհվեն

Վայոց Ձորի մարզում գյուղատնտեսությունը վերջին 1 տարում զարգացում է ապրում. ոլորտի պատասխանատու

Ստեփանյանը Մինսկ 2019-ի 1-ին մեկնարկը բաց է թողել վնասվածքի պատճառով, մյուսներին կմասնակցի

7 անշարժ գույք, 98 հազար դոլար, 25 մլն դրամ. դատական դեպարտամենտի ղեկավարի եւ նրա կնոջ ունեցվածքը

Մաթեմատիկայի քննություն հանձնել է 4 հազար 546 դիմորդ, 20 միավոր է ստացել 30 հոգի

Վթարային հանրակացարանի տասնյակ բնակիչների կհատկացվի 39 բնակարան նորակառույց շենքերում

Իշխանյանը նոր է գնացել «Ալաշկերտ», բայց բարձրակարգ առաջնությունում խաղալու առաջարկ կընդունի

Ucom-ի աջակցությամբ կայացել է  11-րդ «ԲարՔեմփ Երևան 2019» (չ)կոնֆերանսը

Արեւմուտքն աչքերը փակում է Վրաստանում ազգայնականների վայրագությունների վրա. Լավրով

Խեղդամահ արված 7-ամյա երեխայի մայրն ասել է, թե նրան ուղարկել է տատիկին «տեսնելու». նրան այսօր մեղադրանք առաջադրվեց