Երբ չկա «Դու ես չեմ, ես դու չեմ»

30/01/2019 schedule14:50

Դատելով «Նիկոմաքյան էթիկա» կոչվող տեքստից` Արիստոտելը համարում է, որ երջանկությունը կախված է մարդուց: Երջանկությունը մարդու ունակությունների դրսևորման, ռեալիզացման մեջ է: Քանի որ մարդուն բնորոշել է որպես սոցիալական էակ, Արիստոտելը երջանկության հիմքում դրել է բարոյական նորմերից ելնող գործողությունը: Այսինքն` արարքը կարող է երջանկություն բերել միմիայն այն դեպքում, երբ այն հիմնված է առաքինությունների վրա և ուղղորդվում է մտքով: «Հռետորաբանություն» աշխատության մեջ նա նշում է 9 առաքինություններ` 1. Արդարություն, 2. Արիություն, 3. Խելամտություն, 4. Առատաձեռնություն, 5. Մեծահոգություն, 6. Անշահախնդրություն, 7. Համեստություն, 8. Խոհեմություն, 9. Իմաստնություն: Սրանցից յուրաքանչյուրը համապատասխան ծայրահեղ հակադիր հատկանիշների միջինն է կազմում: Օրինակ` վախկոտության և տաքգլուխ լկտիության ոսկե միջինը արիությունն է, վատնող շռայլության և դրան հակադիր ագահ ժլատության պարագայում ոսկե միջինը առատաձեռնությունն է և այլն:

Արիստոտելի` «ոսկե միջինի» մասին դրույթը փիլիսոփայական թեզերից ամենաշահարկվածներից է` հիմնականում ոչ արմատական գոլությունն ու միջակությունը ասվածին վերագրելու մոլորությամբ: Մինչդեռ խոսքը իրավիճակում կողմնորոշվելու և կամ կոնկրետ գործողության մեջ չափազանցի դրսևորումներից խուսափելու մասին է մտքի թելադրանքով: Միտքն է, որ մարդուն շահեկանորեն առանձնացնում է մյուս էակներից, պայմանավորում նրա հաջողությունները: Ուրեմն, ըստ այս մեծ անտիկ փիլիսոփայի, մարդու կյանքի նպատակին` երջանկությանը` որպես առավել բարիքի հասնելու ճանապարհը վարքագծի ոսկե միջինն է, որը տրվում է մտքով:  

Արվեստաբան, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյան.

Անձնական երջանկություն.

Երջանիկ եմ, երբ տեսնում եմ իմ աշխատանքի արդյունքը: Այնպես է ստացվել, որ իմ աշխատանքն ավելի կարևոր է եղել անձնական կյանքից: Ավելի ճիշտ` իմ աշխատանքը եղել է իմ անձնական կյանքը: Եվ իմ անձնական հարաբերություններն էլ աշխատանքի մեջ և աշխատանքով են դրսևորվել, ինչը երբեմն լարումներ է ստեղծել, չհասկացված լինելու զգացողություններ առաջացրել: Բայց ես իսկապես չեմ կարողանում զատել անձնական և աշխատանքային պրոցեսները ` չգիտեմ` լա՞վ է, թե՞ վատ: Նույն կերպ տարակուսելի է այն հարցը, թե արդյո՞ք արվեստն ու կյանքը պետք է տարբերել իրարից, թե՞ դրանք նույն բանն են: Երեկ Էդ Ռեյնհարդ էի կարդում, նա ասում է, որ արվեստը չի կարող լինել կյանքի համար և կյանքն էլ  չի կարող լինել արվեստի համար: Պարզապես դու նվիրվում ես արվեստին, և դա դառնում է քո կյանքը: Մոտավորապես այդպես` ես նվիրվում եմ իմ աշխատանքին, և դա դառնում է իմ կյանքը: Բայց այդ դեպքում կարգապահության` աշխատանքը, ժամանցը, հանգիստը, ընտանիքը չխառնելու և հստակ բաժանումների խնդիր է առաջանում: Անձնական երջանկությունը մասնավորի և հանրայինի միասնության մեջ եմ տեսնում, դրանով է պայմանավորված իմ անձնական և մասնագիտական կյանքը միմյանցից չտարանջատելը:

Հանրային երջանկություն

2018-ի գարնանն ու ամռանը, հրապարակում, «դու ես չեմ, ես դու չեմ» չկար: Բոլորը մենք էինք: Եվ լավ էինք զգում, որովհետև բոլորս էինք լավ զգում, բոլորս էինք ուրախանում: Կարծում եմ` ուրախությունը կատարյալ է, երբ միայնակ չես, երբ կա մեկը, որ կիսում է քո ուրախությունը և դու էլ իր ուրախությունն ես կիսում, երկուսով ուրախ եք: Երբ ուրախությունն ընդհանրանում է, հնարավորություն է լինում ապրելու երջանկության պահը: Ես շատ եմ դառնանում, երբ չեմ զգում, որ իմ ուրախությունը կիսող կա: Շատ հեշտ է պատկերացնել, երբ մարդիկ կիսում են ցավը, դժբախտությունը. դա, մի տեսակ, մարդկայինի նվազագույն դրսևորվումն է: Ինձ համար առավելագույն մարդկայինը ուրախությունը կիսելն է:    

Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն

Երբ կա համագործակցություն և միասնություն, միջավայրը դրանից լուսավորվում է: Համագործակցություն և մրցակցությունը բացառվում է: Այդ պատճառով ես չեմ սիրում քաղաքական առաջնորդությունը: Քաղաքականությունը և քաղաքական առաջնորդությունը  գալիս են արվեստագետների, տարբեր ոլորտների պրոֆեսիոնալներին ու շարքային մարդկանց գաղափարական հիմքով միմյանցից բաժանելու: Մինչդեռ յուրաքանչյուր հասարակություն արդեն իսկ  բաղկացած է միմյանց շատ տարբեր անհատներից, մենք արդեն իսկ բաժան-բաժան ենք եղած` մեր փորձով, մեր անձնական պատմություններով, մեր մասնագիտությամբ, մեր զբաղեցրած տարածքով, տարիքով, սեռով, մեր հավատով ու անհավատությամբ: Մենք պիտի փորձենք մեր բաժանվածությունը հաղթահարել, պիտի կարողանանք խոսել, մեր եզակիությունները դնելով փոխադարձ կապի մեջ: Արդիությունը մեզ մի անկորնչելի գաղափար է տվել՝ համընդհանուրի գաղափարը։ Մենք այն պետք է պահպանենք։ Հետարդիությունը մեզ հարստացրել է եզակիի գաղափարով. Իմ կարծիքով այժմ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ արդիության ու հետադիության այդ երկու հիմնական գաղափարները անհրաժեշտ է միացնել միմյանց, անհրաժեշտ է համընդհանուրը միացնել եզակիին, հասնել այդ համընդհանուր եզակիի գաղափարին։ Միայն այդ գաղափարի առկայության դեպքում է հնարավոր անձնական երջանկության ու հանրային երջանկության համադրումը, երջանիկ անհատի կյանքը երջանիկ հասարակության մեջ ու երջանիկ երկրում:   

Մարինա Բաղդագյուլյան

Տպել
720 դիտում

Գյումրիում տոնվել է Հայրենիքի պաշտպանի օրը

Իրավիճակը կարգավորելու փոխարեն տնտեսավարողն անհիմն հրապարակումներ է արել սոցիալական ցանցերում. ՊԵԿ

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի ֆինանսական աղբյուրը՝ անհայտ կամ հույժ գաղտնի․ ՀՊՄՀ Restart

Մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործին․ Արտակ Զեյնալյան

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, քննարկել բժշկական ապահովագրության մշակման հարցեր

Երեւանի «Սբ. Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 9-ամյա տղայի դի․ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Վարչապետը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (լուսանկարներ)

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը ցույց տվեց, որ Հայաստանում իսկապես գործարար նոր հնարավորություններ կան

Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Մեկնարկել է Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովը

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը․ ներկայացուցիչները հարցեր են ուղղում նաեւ ՀՀ վարչապետին

Միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Բժշկական համալսարանի ճաշարանը վարձակալածի հետ պայմանագիրը լուծարել են՝ բուհի պրոռեկտորին բուֆետի «նալոգ» չվճարելու համար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ

Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով 50 %-ի վնաս կրած գյուղատնտեսներին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին