Կարինե Խոդիկյանն ընտրվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի խորհրդի նախագահ

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստում բուհի խորհրդի նախագահ է ընտրվել արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը: Խոդիկյանը զբաղեցնում էր մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի խորհրդականի պաշտոնը:

Խոդիկյանի Ստեղծագործական կյանքը՝

1980 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը
1980-1985 թթ. Ախալքալաքի դպրոցում աշխատել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
1988-1989 թթ. եղել է «Կերպասագործ» թերթի թղթակից
1989-2001 թթ.` «Գարուն» ամսագրի խմբագիր
2000 թվականից` «Դրամատուրգիա» հանդեսի հիմնադիր-խմբագիր[1]
2001-2004 թթ. և 2012 թ. մարտի 1-ից՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր
2004 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։
2007 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ։
2008 թ. ապրիլի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Ստեղծագործություններ

Խոդիկյանի ստեղծագործությունն արդիաշունչ է, խոհական։ Լույս են տեսել Խոդիկյանի «Պիեսներ» (1997), «Մեռյալ սիրո փողոցը» (2001), «Երկու պիես» (2003), «Խաղի ժամանակը» (2004), «Ցելոֆանե երջանկություն»[4] (2011, աուդիոգիրք, հայերեն, ռուսերեն) պատմվածքների ու պիեսների ժողովածուները։ Պիեսները բեմադրվել են Երևանի Սունդուկյանի և Պարոնյանի անվան, Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոններում։

Մրցանակներ
1997 Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակ
1999 «Ոսկե եղեգն» մրցանակ
2002 «Արտիստ» մրցանակ
2002 ՀԳՄ ամենամյա մրցանակի՝ «Տարվա լավագույն պիեսի համար»
2003 «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալ
2004 «Արմմոնո» թատերական միջազգային փառատոնի գլխավոր մրցանակ՝ «Երկրորդ կտակը» ներկայացման համար
2005 «Արմմոնո» թատերական միջազգային փառատոնի «Լավագույն ներկայացում» մրցանակ` «Տրակտատ թաշկինակի մասին» ներկայացման համար
2006թ. – «Երկրորդ կտակը»՝ թատերական միջազգային փառատոնի դափնեկիր, (Մանիլա, Ֆիլպիններ)
2009 Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության Ոսկե հուշաշքանշան` հայկական մամուլում եզակի «Դրամատուրգիա» հանդես հիմնադրելու և հանդեսի էջերը հայ ժամանակակից դրամատուրգներին տրամադրելու համար
2010 «Ներկայի վերականգնումը» Արդի դրամատուրգիայի 1-ին միջազգային փառատոնի 3–րդ մրցանակ «Այն, որ չկա» եռագրության համար
2011 Լևոն Շանթի անվան ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակ «Իմ դասականները» պիեսների ժողովածուի համար
2012 ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի Ֆորում Թատրոնի փոքրածավալ պիեսների մրցույթ. 1-ին մրցանակ «Ծիածանի գույները» պիեսի համար
2013 «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Լավագույն սցենարի» մրցանակ «Ընդհատված մանկություն» ֆիլմի սցենարի համար:
2013 Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և Հայաստանի Գրողների միության «Գրական մրցանակաբաշխություն– 21-րդ դար»- համահայկական գրական մրցանակաբաշխության դափնեկիր «Մեկ ժամ հիշողություն» պիեսի համար:
2014 «Տարվա լավագույն գրող – 2013»
2015 «Տարվա լավագույն գրող – 2014»
2015 «Պատմություններ առանց սահմանի» միջազգային դրամատուրգիական մրցանակաբաշխության 1-ին մրցանակ «Վիճակախաղ», «Պատերազմի կանայք» պիեսների համար /Նյուրնբերգի Ազգային թատրոն, Գերմանիա/
2015 Լևոն Շանթի անվան ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակ «Պիեսներ» ժողովածուի համար:

Տպել
4557 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ