Բռնաբարություն, ծեծ, առևանգում, սպանության սպառնալիք. 1 օրում 47 հանցագործություն է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 29-ից 30-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության եւ ծեծի 6-ական, սպանության սպառնալիքի 3, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առեւանգման, ավազակային հարձակման, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ծառահատման, խուլիգանության, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու, ազատությունից ապօրինի զրկելու եւ երեխայի հետ տեսակցությունից զրկելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, սպանության, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի եւ այլ հանցագործության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետեւանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
626 դիտում

Քաղաքացին հայտնել է, որ գյուղապետն իր ընկերների հետ ծեծի է ենթարկել , ապա շանն է «քսի տվել» վրան

Կոտայքի մարզի Արգել համայնքում կարկտավտանգ ամպեր են վնասազերծվել. կատարվել է 152 կրակոց

Հրդեհվել են Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում գտնվող տնակները

Երևանում և 8 մարզերում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Գերմանիայում ծրագիր են մշակել՝ տղամարդկանց պաշտպանելու ընտանեկան բռնությունից

Հայաստանի 2 ներկայացուցիչ բրոնզե մեդալակիր է դարձել. ըմբշամարտի պատանեկան ԵԱ

ՍԴ դատավորի պաշտոնում ընտրված Վահե Գրիգորանի երդման արարողությունը տեղի կունենա վաղը, իսկ ավելի ուշ կփակի Ֆեյսբուքի էջը

Լրագրողի պայուսակից ոստիկանները հայտնաբերել են շորթմամբ հափշտակած գումարը (տեսանյութ)

Գողացել են ԱԺ պատգամավորի մեքենայի կողային հայելին

Հայ օգնության ֆոնդը 2019-2020 ուսումնական տարվա համար հայտարարում է կրթաթոշակների մրցույթներ

Պտտահողմը Ոսկեհատ գյուղի բնակչի տան տանիքը պոկել է

ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի մեկնարկի ժամը փոխվել է

Dine Sky՝ ռեստորան երկնքում. Երեւանում բացվեց առաջին ճախրող ռեստորանը (լուսանկարներ)

ՊԵԿ նախագահը կոմիտեում հրաժեշտ է տվել Ռուստամ Բադասյանին, մաղթել հաջողություններ

Քոչարյանի համար երաշխավորած Բակո Սահակյանը և Ա. Ղուկասյանը ուղղակի կապ ունեն մի շարք ապօրինի հանգամանքների հետ. Սաֆարյան

Hzham.am կայքի լրագրողը բերման է ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից. նրա մոտից հայտնաբերվել է 400 հազար դրամ

Օրվա կադրը. Գյումրին այսօր՝ անձրեւից հետո, Տրդատ Ճարտարապետ փողոց

Թող իմ հայրն էլ նստած լիներ, 10 տարի հետո գար, ես էլ այսպես փաթաթվեի. մարտի 1-ի զոհի տղան՝ Քոչարյանի նկարը տեսնելով

Զ. Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ

Ադեկվատ խաղամոլի արկածները