Կոալիցիոն սկզբունքով. պրոռեկտորից ռեկտոր երկու քայլ է

31/01/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 31-ի համարում

Այսպիսով, բուհերի կառավարման խորհուրդների նախագահների ընտրություններն ավարտվեցին, եւ բուհերը կամաց-կամաց նախապատրաստվում են ռեկտորների ընտրություններին: Ընդ որում, այդ ընտրությունները եւս խոստանում են լինել ոչ պակաս լարված ու հետաքրքիր: Իրենց թեկնածուներին ռեկտորի աթոռին տեսնելու համար որոշ բուհերում արդեն սկսել են գործող կանոնակարգերը համապատասխանեցնել թեկնածուների տվյալներին: Խոսքը մասնավորապես ճարտարագիտական համալսարանի մասին է: Բանն այն է, որ այս բուհի ռեկտոր է ցանկանում դառնալ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Ոստանիկ Մարուխյանը: Ռեկտոր դառնալու համար, սակայն, ըստ բուհի կանոնակարգի, անհրաժեշտ է լինել դոկտոր, պրոֆեսոր:

Բայց, քանի որ Ոստանիկ Մարուխյանը միայն պրոֆեսոր է եւ մինչ ընտրությունները դժվար թե հասցնի դոկտորական պաշտպանել, պարզվում է, Ճարտարագիտական համալսարանի խորհուրդը փոփոխություն է մտցրել ռեկտորի ընտրության կանոնակարգում, եւ այսուհետ բուհի ռեկտոր կարող են դառնալ նաեւ միայն պրոֆեսորները: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Ճարտարագիտական համալսարանի գործող ռեկտոր Յուրի Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը դեռ չի լրացել: Նա ռեկտոր է ընտրվել 3 տարի առաջ եւ, փաստորեն, դեռ 2 տարի էլ ունի պաշտոնավարելու համար: Բայց փետրվարի 9-ին լրանում է նրա 65 տարին, եւ ըստ «Ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի, ինչպես հայտնի է, 65 տարին լրացած անձինք իրավունք չունեն պաշտոնավարելու ոչ առեւտրային կազմակերպություններում, ինչպիսին են բուհերը:

Ու եթե Ճարտարագիտական համալսարանի խորհուրդը ռեկտորի արտահերթ ընտրություններ չկազմակերպի, Յուրի Սարգսյանը կդառա ոչ լեգիտիմ ռեկտոր: Երեկ, սակայն, Ճարտարագիտական համալսարանի լրատվության բաժնի ղեկավար Գայանե Մարկոսյանն ասաց, որ ըստ ամենայնի, իրենց ռեկտորին թույլ կտան պաշտոնավարել մինչեւ ուսումնական տարվա ավարտը, քանի որ պարոն Սարգսյանը որոշ ծրագրերի ղեկավար է, եւ ճիշտ չի լինի դրանք կիսատ թողնել: Կրթության նախարարությունում երեկ եւս չբացառեցին, որ սույն բուհի ռեկտորը կարող է եւս մի քանի ամիս պաշտոնավարել: Այնպես որ, Ոստանիկ Մարուխյանը երեւի թե ստիպված լինի մի փոքր սպասել:  Սակայն Մարուխյանը Ճարտարագիտական համալսարանի ռեկտորի միակ թեկնածուն չէ:

Իհարկե, ԿԳՆ-ում համարում են, որ նա ամենառեալ թեկնածուն է, սակայն մեզ հայտնի դարձավ, որ այդ պաշտոնի համար շրջանառվում է նաեւ ԿԸՀ նախկին նախագահ, կրթության եւ գիտության փոխնախարար Արտակ Սահրադյանի անունը: Ավելին, խոսվում է անգամ Ճարտարագիտական եւ Ճարտարապետաշինարարական համալսարանների միավորման մասին, որի ռեկտորն էլ հենց, ըստ որոշ տեղեկությունների, կարող է դառնալ Սահրադյանը: Իսկ վերջինս այս պահին աշխատում է իր դոկտորականի վրա: Հիշյալ 2 բուհերի միավորման ծրագիրն, իհարկե, մտնում է ԿԳՆ-ի ռազմավարության մեջ, բայց դա, ըստ ոլորտի պատասխանատուների, երկար ժամանակ է պահանջում եւ այս պահին հնարավոր չէ:

Արտակ Սահրադյանը, սակայն, բուհի համար այնքան էլ ցանկալի թեկնածու չէ: Երեկ, երբ մենք զրուցում էինք Ճարտարագիտականի լրատվության պատասխանատուի հետ, նա ասաց, որ իրենք նախընտրում են Ոստանիկ Մարուխյանին, որը դեռ մինչ ՀՅԴ-ի համամասնական ցուցակով պատգամավոր դառնալը, սույն բուհի պրոռեկտորն էր եւ պատգամավոր դառնալուց հետո ստիպված էր հրաժարվել իր պաշտոնից: Այսքանով, իհարկե, Ճարտարագիտական համալսարանի ռեկտորի թեկնածուների ցուցակը չի սահմանափակվում: Գայանե Մարկոսյանը երեկ ասում էր, որ դրսից այլ մարդիկ եւս շատ ակտիվ գործունեություն են ծավալում այստեղ ռեկտոր դառնալու համար: Առաջիկայում ռեկտորի ընտրություններ են սպասվում նաեւ Ճարտարապետաշինարարական համալսարանում:

Եւ եթե Ճարտարագիտականում դեռ հստակ հայտնի չէ, թե ռեկտորի ընտրությունները երբ կկայանան, ապա Ճարտարապետաշինարարականում դրանք սպասվում են փետրվարի 24-ին: Երեկվա դրությամբ կրթության եւ գիտության նախարարությունում գրանցվել էր ռեկտորի ընդամենը մեկ թեկնածու: Հայտը ներկայացվել էր տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի կողմից: Այս պահին Թոքմաջյանը նաեւ Ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտի խորհրդի նախագահն է: Ի դեպ, այս բուհում ռեկտորի պաշտոնին կարող են հավակնել միայն նրանք, ովքեր պաշտպանել են նաեւ դոկտորական թեզը: Իսկ ռեկտորի պաշտոնի համար թեկնածուների ամբողջական ցուցակը հայտնի կդառնա միայն փետրվարի 10-ից հետո: Հիշեցնենք, որ այս բուհի ռեկտոր Արեստ Բեգլարյանը հրաժարական էր տվել այդ պաշտոնից եւ ընտրվել Ճարտարապետաշինարարական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ: 

Լուսինե Բարսեղյան

Տպել
1786 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին