Կրկին փորձիր.  գիծը շատ թեժ է, զանգել չի լինում

31/01/2019 schedule10:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 31-ի համարում

Առողջապահության նախարարությունում (ԱՆ) առիթի դեպքում հիշում ու հիշեցնում են, որ իրենք ունեն «Թեժ գիծ» կոչվող հեռախոսահամար՝ 52 88 72, որի միջոցով քաղաքացիները կարող են նախարարությանը հասցնել իրենց բողոքները եւ ուղղել առողջապահության ոլորտին առնչվող իրենց համար մութ հարցերը: Անհրաժեշտության դեպքում նախարարությունում նույնիսկ տեղեկատվություն են տրամադրում այն մասին, թե բնակչությունը հիմնականում ինչ խնդիրներով է դիմում «Թեժ գծին»: Ասել է թե՝ լինում են հաջողակ մարդիկ, որոնց այդ հեռախոսահամարով լսում ու պատասխան են տալիս: Երեկ մեր զանգերին, համենայնդեպս, հեռախոսալարի մյուս կողմում ոչ ոք չարձագանքեց մի ամբողջ ժամ: Կարճատեւ ընդմիջումներով ժամը 15:15-ից մինչեւ 16:15 րոպե անարդյունք փորձում էինք այնտեղ որեւէ շունչ կենդանի գտնել:

Հետաքրքիր զուգադիպությամբ հենց այդ պահին էր, որ խմբագրություն զանգահարեց 67-ամյա երրորդ կարգի հաշմանդամ Գեւուշ Ամիրխանյանը՝ իր դժգոհությունը հայտնելու նախարարության «Թեժ գծի» աշխատանքի կամ, ավելի ճիշտ, չաշխատելու վերաբերյալ: Նա էլ երեկ առավոտյան ժամը 11:00-ից մինչեւ 16:00-ն անընդհատ զանգահարել էր, սակայն նրա համառությունն այդպես էլ հաջողությամբ չէր պսակվել: Իսկ զանգահարում էր, որպեսզի հայտնի, թե «Վան» ստոմատոլոգիական կենտրոնում իր պրոթեզավորումն անընդհատ հետաձգում են՝ հիմա էլ առաջարկելով սպասել մինչեւ ապրիլ: Ինչեւէ,  երեւի շաբաթվա մեջ մի քանի ժամ «Թեժ գիծը», այնուամենայնիվ, գործում է:

Այս ամսվա ընթացքում դրա միջոցով նախարարությունը մոտ 190 հեռախոսազանգ է ստացել, որոնց մեծագույն մասը կազմել են ամենաբազմապիսի հարցեր,  ասենք, օրինակ՝ հաշմանդամ քաղաքացիներն  ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել եւ այլն, իսկ մատուցվելիք ծառայությունների հետ կապված բողոքներ՝ հիմնավորված կամ անհիմն, եղել են ընդամենը 13-ը: Բնակիչների դժգոհությունները հաճախ  պոլիկլինիկաներին են վերաբերում, որտեղ, չնայած ծառայությունների անվճար դառնալուն, երբեմն գումար են պահանջում: ԱՆ-ում դա նորմալ են համարում, քանի որ հիմնականում խոսքն այս ամսվա սկզբի մասին է, երբ պոլիկլինիկաները «դեռ չունեին մեթոդականներ եւ չգիտեին՝ ինչպես պետք է աշխատել»:

Երկրորդ կարգի հաշմանդամ Ս.Քեշիշյանը «Թեժ գծի» միջոցով նախարարությանը հայտնել է, որ թիվ 15 պոլիկլինիկայում իրեն մերժել են տրամադրել օրենքով հասանելիք դեղերը՝ պատճառաբանելով, որ տարվա սկիզբ է, եւ դեռ չեն հասցրել դրանք ձեռք բերել: Նախարարությունում նման պատասխանը միանգամայն տրամաբանական համարելով՝ Քեշիշյանին խորհուրդ են տվել դիմել պոլիկլինիկայի տնօրենին: Այդ նույն օրերին շաքարախտով հիվանդ Ռ.Սիմոնյանն ահազանգել է, որ երկրորդ բուժմիավորման պոլիկլինիկայում իրեն չեն տրամադրել անհրաժեշտ դեղորայքը՝ պատասխանելով, որ բժիշկը տեղում չէ եւ կլինի 20 օրից: Այս դեպքը առողջապահության նախարարությունում անթույլատրելի են համարում եւ նշում, որ բուժկենտրոններն ապահովված են նման հիվանդներին անհրաժեշտ դեղերով, որը տիկին Սիմոնյանը պետք է ստանար՝ անկախ ամեն ինչից:

Նրան եւս առաջարկել են դիմել բուժկենտրոնի տնօրենին: Չներկայացած քաղաքացիներից մեկն էլ «Թեժ գծի» միջոցով ԱՆ-ին հայտնել է, որ Զեյթունի մանկական պոլիկլինիկայում գումար են պահանջել իր երեխայի հետազոտման եւ բուժման համար: Իսկ արդյոք այս կամ այլ չարաշահումների համար համապատասխան մարդկանց պատասխանատվության ենթարկելու դեպքեր եղե՞լ են: Այս հարցը նախարարությունում լռության էին մատնում:

Աննա Զախարյան

Տպել
1130 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն