ԵՊՀ գիտաշխատողները պարգեւատրումներ չեն ստանում․ արհեստակցական կազմակերպության նախագահը դիմել է վարչապետին

31/01/2019 schedule12:37

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձրացնելով համալսարանի գիտաշխատողների ֆինանսավորման հարցը։

«Մեծարգո´ պարոն վարչապետ,

Կատարելով ԵՊՀ արհեստակցական կազմակերպության արհկոմիտեի որոշումը՝ դիմում եմ Ձեզ հիշյալ խնդրի կապակցությամբ: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշմամբ հիմնադրամ հանդիսացող բուհերի համար փոփոխվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը, անհանգստանալով գիտական ու գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսա­վորման ձևի էական փոփոխության փաստով, դրանով պայմանավորված ԵՊՀ մի քանի հարյուր գիտական աշխատողների հնարավոր կրճատման խնդրով, հարկ է համարում դիմել Ձեզ հետևյալ հարցով:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման շրջանակում ԵՊՀ-ում գործում են 3 գիտահետազոտական ինստիտուտ և 30 գիտահետազոտական կենտրոն ու լաբորատորիա, որոնք ունեն ավելի քան  450 գիտաշխատող և այլ տարակարգի մասնագետներ: Գիտական այս ներուժի պահպանումն ու զարգացումը ոչ միայն համալսարանական, այլև հանրապետական ռազմավարական նշանակության խնդիրներ են, քանի որ ԵՊՀ-ն այսօր ապահովում է հանրապետության գիտահետազոտական արդյունքի մոտ մեկ երրորդը: Հաշվի առնելով այս ամենը՝ հարկ է շեշտադրել, որ գիտական գործունեության բարեփոխումները պետք է նպատակաուղղված լինեն ընդլայնելու և զարգացնելու առկա ներուժը՝ միաժամանակ ապահովելով բարեփոխումների անցնցում բնույթը:

Խնդրահարույց է նաև հարցի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը, որը տեղի է ունեցել առանց շահագրգիռ կողմերի հետ լայն ու բովանդակային քննարկման, ինչը գիտաշխատողների արդարացի անհանգստության ու բողոքի լրացուցիչ պատճառ է դարձել: Միաժամանակ բարեփոխումների արդի փուլում, երբ օրակարգում են բարձրագույն կրթության և գիտական գործունեության մասին համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները, առավել արդյունավետ ենք համարում նախ և առաջ անդրադառնալ ոլորտի տարբեր հարցերի հայեցակարգային ու օրենսդրական կարգավորումներին, որից հետո միայն՝  գործնական դաշտ տեղափոխել ֆինանսավորման մեխանիզմների խնդիրը:

Բարձրացված խնդիրն ունի նաև սոցիալական բաղադրիչ: Նվազագույն աշխատավարձից գրեթե չտարբերվող վարձատրություն ստացող մտավորականները կարող են կորցնել աշխատանքը կառավարության հիշյալ որոշման հետևանքով: Գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունում գիտական աշխատողները ստանում են անընդունելի ցածր աշխատավարձ, ավելին՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային պետական ֆինանսավորումը տարիներ շարունակ նույնիսկ չի նախատեսել գիտական աշխատողների տարեվերջյան պարգևատրում (13-րդ աշխատավարձ): Ըստ էության, գործ ունենք մի իրողության հետ, երբ բուհական համակարգի բոլոր տարակարգերի աշխատողները ստանում են հիշյալ պարգևատրումը՝ բացի գիտաշխատողներից: Կարծում ենք՝ այս խտրական վերաբերմունքը ևս պետք է լուծում ստանա:

Միաժամանակ արհկոմիտեն նշում է, որ բուհերի և մյուս գիտահետազոտական հաստատությունների կազմակերպաիրավական ձևերի տարբերության պատճառով ստեղծվել են անհավասար պայմաններ, քանի որ կառավարության հիշյալ որոշումը տարածվում է միայն հիմնադրամի կարգավիճակ ունեցող հաստատությունների վրա:

Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Ներկայացնելով ԵՊՀ գիտաշխատողների անհանգստությունը` ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում առկա խնդրին և ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անունից խնդրում ձեռնարկել հարցի լուծմանն ուղղված քայլեր՝ պահպանելով գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը մինչև ոլորտի օրենսդրական համապատասխան փոփոխությունները: Ամենևին կասկածի տակ չառնելով կառավարության կողմից որդեգրած կրթական և գիտական ոլորտների բարելավման անհրաժեշտությունը, առաջարկում ենք նախաձեռնել ոլորտի բարեփոխումների ընդգրկուն քննարկումներ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Լիահույս եմ, որ բարձրացված խնդիրը կստանա համապատասխան լուծում, որը կբխի ինչպես բուհի զարգացման առաջնահերթություններից, այնպես էլ գիտաշխատողների մասնագիտական, սոցիալական և աշխատանքային իրավունքներից ու շահերից»:

Տպել
1928 դիտում

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ