ՀԴՄ ներկրող մի շարք կազմակերպություններ կարող են փակվել. ՊԵԿ-ը շտապեցնում է, իրենք` տուժում

Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությանն են դիմել «Անետսերվիս» ՍՊԸ ղեկավար Գրիգոր Մարկոսյանը, «Դոկտեխնիկ» ՍՊԸ ղեկավար Մերուժան Հովհաննիսյանը եւ «Բուրարսերվիս» ՍՊԸ ղեկավար Արման Մարգարյանը: Նրանք զբաղվում են հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ներկրմամբ:

Նրանք դժգոհում են, որ Պետական եկամուտների կոմիտեն մրցակության անհավասար պայմաններ է ստեղծել: Մասնավորապես ՊԵԿ-ը բազմիցս նշել է, որ ցանկացած մարդ կարող է ներկրել նոր սերնդի ՀԴՄ-ներ, եթե դրանք համապատասխանում են տեխնիկական պահանջներին: Սակայն ՀԴՄ-ներ ներկրող ընկերությունների ղեկավարները մեր զրույցում ասացին, որ այդ պահանջների ընդհանուր փաթեթը ՊԵԿ-ն իրենց տրամադրել է 2018 թվականի դեկտեմբերի վերջին: Նրանք այժմ նմուշներ պետք է ներկրեն, որպեսզի ՊԵԿ-ը տեխնիկապես ստուգի, իսկ թե ինչքա՞ն ժամանակում են ստուգում, ներկրողների խոսքով՝ անորոշ է:

Հիշեցնենք, ՊԵԿ-ը հայտարարել է, որ 2019 թվականի հունվարի 1-ից սկսած բոլոր տնտեսվարողները պարտավոր են ունենալ նոր սերնդի ՀԴՄ-ներ:

Այսինքն, ըստ մեզ դիմած քաղաքացիների, ՊԵԿ-ը մի կողմից ներկրողներին հնարավորություն է տալիս նոր սերնդի ՀԴՄ-ներ ներկրել, իսկ մյուս կողմից շտապեցնում է տնտեսվարողներին, որպեսզի այդ սարքերը գնեն Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ից:

«Դոկտեխնիկ» ՍՊԸ-ի ղեկավար Մերուժան Հովհաննիսյանը նշեց, որ իրենք ՊԵԿ-ի առաջարկած գնից շատ ավելի մատչելի գնով են վաճառելու այդ սարքերը, դրա համար էլ ՊԵԿ-ը շտապեցնում է:

Նրանց խոսքով, այս ամենի արդյունքում իրենց աշխատանքը տուժելու է եւ իրենք ու էլի մի քանի ընկերություններ, որոնք զբաղվում են ՀԴՄ-ների ներկրմամբ, ստիպված են լինելու փակել իրենց ընկերությունները, ինչի արդյունքում ավելի քան 100 աշխատակից գործազուրկ կդառնա:

Նրանք պահանջում են, որ ՊԵԿ-ը մի քանի ամսով գոնե հետաձգի նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը, որպեսզի թե՛ տնտեսվարողները հնարավորություն ունենան ՀԴՄ-ներն ավելի մատչելի գնով ձեռք բերել եւ թե իրենք հնարավորություն ունենան իրենց գործունեությունը ծավալել. «Իսկ այսպես մենաշնորհի տպավորություն է ստեղծվում»,- նշում են նրանք:

Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից բոլոր տնտեսվարող սուբյեկտները պարտադիր պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատեն: Սա սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով: ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 19.01.2018թ.-ի 21-Ա հրամանի համաձայն՝ Հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին է սահմանվել 160.000 դրամը: ՊԵԿ հայտարարության համաձայն՝ տնտեսվարողները կարող են հսկիչ դրամարկղային մեքենաների գինը վճարել ամբողջությամբ և միանվագ կամ իրենց ցանկությամբ, 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով՝ ամսական համամասնությամբ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ցանկացած ՀԴՄ, որը կունենա օրենքով սահմանված տեղեկատվությունը պարունակող կտրոնների տրամադրման ֆունկցիա, էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն, իդենտիֆիկացիոն քարտերը կարդալու հնարավորություն, կարող են բերվել ու գործարկվել:

«Նոր սերնդի հսկիչ-դրամարկղային PAX S 900 մակնիշի մեքենաները ձեռք են բերվել Չինաստանի «ՊԱՔՍ ԹԵՔՆՈԼՈՋԻ» ՍՊ ընկերությունից: Իսկ ՀՀ կառավարության 08.11.2012թ. թիվ 1419-Ն որոշման համաձայն՝ ՀԴՄ-ների ներկրումը իրականացրել է «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, սակայն ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, որը կարող է հարկ վճարողին առաջարկել բոլոր պայմաններին բավարարող ՀԴՄ-ներ, կարող է զբաղվել ՀԴՄ-ների ներմուծմամբ եւ վաճառքով:

Տպել
7521 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին